Աստղագուշակ․ հունիսի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2466 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտը տհաճություններ կբերի, բայց դուք արագ կլուծեք բոլոր խնդիրները: Հետո ամեն ինչ լավ կդասավորվի: Հավանական են կարևոր բացահայտումներ, մտքի փայլատակումներ: Զարմանալի հնարամտություն ցուցաբերելով՝ հաջողության կհասնեք մի գործում, որը մյուսներին անհույս է թվում: Որոշ Խոյեր պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էին մտորում: Օրը հարմար է երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող նոր գործեր սկսելու համար: Ձեզ տաղանդներն աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ համախոհներ ձեռք բերեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լարված օր է: Խնդիրներ ու դժվարություններ սովորականից հաճախ կառաջանան, և ձեզ չի հաջողվի արագ ելք գտնել բարդ իրավիճակից: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, պլաններից չեք հրաժարվի ու ճիշտ կվարվեք: Հաջողության կհասնեք հենց ձեր համառության շնորհիվ: Հնարավոր են չարդարացված ծախսեր, անհաջող գնումներ: Բայց երկու դեպքում էլ խոսքն աննշան գումարի մասին կլինի, այնպես որ՝ շատ մի վշտացեք: Բացի այդ, շուտով ֆինանսական վիճակը դեպի լավը կփոխվի. պետք է պարզապես մի քիչ սպասեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա համար կարևոր գործեր մի պլանավորեք: Մեծ է տհաճ պատահարների, ձգձգումների, իրադարձությունների անհաջող ընթացքի հավանականությունը: Սկսածն ավարտին հասցնելը շատ դժվար կլինի և հազիվ թե ինչ-որ մեկն օգնության հասնի ձեզ: Բացի այդ, մեծ է համախոհների հետ տարաձայնությունների հավանականությունը, ինչի պատճառով կսկսեք հուզվել, սխալների հավանականությունն էլ կաճի: Մտերիմների հետ լեզու գտնելն էլ հեշտ չի լինի. նրանք ձեզանից դժգոհություններ կունենան: Աշխատեք իրավիճակը հանգիստ ու կառուցողական քննարկել: Միայն այդպես կարող եք խնդիրներին լուծում գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Հեշտությամբ կսխալվեք, ճիշտ չեք գնահատի ստեղծված իրավիճակն ու այն մարդկանց, որոնց հետ պետք է գործ ունենաք: Եզրակացություններ անելուց առաջ հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեք, խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք: Այսօր չի կարելի հույզերի ազդեցությամբ գործել: Լավ է ռիսկի չդիմել, հատկապես եթե խոսքը ինչ-որ կարևոր բանի մասին է: Օրը հարմար է սովորական, լավ ծանոթ զբաղմունքների համար: Դրանք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն են պահանջում. սխալներ հազիվ թե անեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ցանկացած գործում հաջողության հասնելու համար պետք է համառություն ու հոգու կորով դրսևորեք: Առանց դրանց չեք կարողանա նույնիսկ շատ համեստ հաղթանակներ տոնել: Պայմանները երբեմն անբարենպաստ կլինեն, բայց դուք չեք հուսահատվի: Եվ ճիշտ կվարվեք: Շարունակեք գործել ու շուտով օգնել ցանկացողներ կգտնվեն, արդյունքի հասնելն էլ կհեշտանա: Հնարավոր է գեղեցիկ սիրային պատմության, ինչպես նաև նոր հարաբերությունների սկիզբ, որոնք կզարդարեն ձեր կյանքը: Վստահեք ձեր սրտին. չեք զղջա, եթե լսեք նրա հուշումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը լավ կսկսվի: Լավ է ոչինչ չհետաձգել: Գործերն արժե ստանձնել հենց առավոտվանից, և արդեն կեսօրին կտոնեք առաջին հաղթանակներն ու կհամոզվեք, որ կարևոր նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել: Աշխատեք կատարել բոլոր խոստումները, հակառակ դեպքում շրջապատողները կսկսեն կասկածել, որ ձեզ կարելի է վստահել: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ արդյունավետ չի անցնի, բայց ավելի հանգիստ կլինի: Լավ ժամանակ է հանգստի ու ուժերը վերականգնելու համար: Օրվա այդ հատվածի համար հոգնեցուցիչ ու պատասխանատու գործեր մի պլանավորեք: Ավելի լավ է ինչ-որ հեշտ բան ընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին դժվարություններից խուսափել չի ստացվի, բայց պետք չէ դրանց համար անհանգսանալ: Բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, և շուտով կհամոզվեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Հաճախ խնդիրներից գլուխ հանել կօգնեն ընկերները կամ պարզապես լավ ծանոթները: Նրանց աջակցությունը ձեզ կոգեշնչի: Կարևոր հանդիպումները պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար, երբ լավ տպավորություն թողնելը, շրջապատողների հետ պայմանավորվելը, նրանց ձեր ճշմարտացիության մեջ համոզելն ավելի հեշտ կլինի: Այդ ժամանակահատվածը հարմար է հասարակական ելույթների համար. բոլորը շատ ուշադիր կլսեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հետևեք, որ գործերում կարգուկանոն լինի: Խառնաշփոթն ու քաոսը այսօր ձեր գլխավոր թշնամիները կլինեն: Աշխատեք պլանի համաձայն գործել: Եթե պլան չունեք, հիշեք գլխավոր նպատակների մասին, մանրուքների հետևից մի ընկեք, նույնիսկ եթե շրջապատողները փորձեն շեղել ձեզ: Ցանկացած գործի պատասխանատու մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից: Նոր գաղափարներ կունենաք, բայց դրանք չպետք է ձեզ խանգարեն ավարտին հասցնել ավելի վաղ սկսածը: Երեկոյան խուսափեք վեճերից. դրանք շատ ժամանակ կխլեն ու կփչացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած, բայց բավականին անօգուտ օր է: Ստիպված եք լինելու զբաղվել մե՛կ մի, մե՛կ ուրիշ գործով, իսկ սկսածն ավարտին հասցնել շատ հազվադեպ կստացվի: Եթե գործնական բանակցություններ եք պլանավորել, դրանց լուրջ պատրաստվեք. ամենայն հավանականությամբ ձեր հետաքրքրությունները պաշտպանելը հեշտ չի լինի: Մի շտապեք զիջումների գնալ. հավատացեք, որ կարելի է նաև առանց դրանց: Սովորականից շատ կզգաք մտերիմների աջակցության կարիքը, բայց այն հազվադեպ կստանաք և հենց այն ժամանակ, երբ դրա կարիքն այլևս չի լինի: Լավ է հույս դնեք միայն ձեզ վրա. այդպես դեպի նպատակն ավելի արագ կգնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող օր է, որը նոր հնարավորություններ կբացի: Հեռանկարային նախագծով զբաղվելու և ձեր կարողությունները ցուցադրելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, հավանական են հետաքրքիր առաջարկներ: Որոշումների հարցում չեք շտապի և ճիշտ կվարվեք, քանի որ հիմա ժամանակը ձեր օգտին է աշխատում, կարող եք ավելի շահավետ պայմանների հասնել: Կարող եք հանդիպել հին ծանոթներին, որոնցից ինչ-որ հետաքրքիր ու օգտակար բան կիմանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխարհիկ զվարճանքների ու տոների համար: Ռոմանտիկ ժամադրությունը վատ չի անցնի, եթե չվախենաք զարկ տալ երևակայությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ: Իրադարձություններն ուզածից դանդաղ կզարգանան, իսկ արդյունքները, որոնք կհաջողվի հասնել, համեստ կլինեն: Բայց դուք կհասկանաք, որ դեռ ճանապարհի սկզբին եք ու չեք հուսահատվի: Գործնական ոլորտում դրական փոփոխությունների հասնելու համար պետք է նախաձեռնող լինեք: Եկել է գաղափարներով կիսվելու համար հարմար պահը: Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն. պատրաստ եղեք օգնել մտերիմներին ընթացիկ խնդիրները լուծելու հարցում: Չի բացառվում՝ հենց ձեր միջամտության շնորհիվ ինչ-որ մեկը կարողանա խուսափել խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը տարօրինակ իրադարձություններով, զարմանալի պատահականություններով, շեղող զուգադիպություններով լի կլինի: Աշխատեք հանգստություն պահպանել. եթե սկսեք հուզվել, ավելի շատ կխճճվեք: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր կարող են լավ խորհուրդներ տալ: Վատ մի զգացեք աջակցության հարցով դիմել նրանց, ում վստահում եք: Պայմանների դեմ պայքարելն անիմաստ է, աշխատեք հարմարվել իրավիճակին ու նրանից օգուտ քաղել: Շատ օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Օրվա պատրաստած փորձությունները ավելի դժվար չեն լինի նրանցից, որոնք արդեն հասցրել եք հաղթահարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|