Աստղագուշակ․ հունիսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3133 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջող օր է: Այն հարմար է բարդ ու կարևոր գործեր ստանձնելու, վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող կարևոր խնդիրները լուծելու համար: Շատ բան հրաշալի կստացվի, դուք հնարավորություն կունենաք անել այն, ինչ ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Հաճախ հաջողակ կլինեք գումարին վերաբերող հարցերում: Չի բացառվում՝ ձեզ հաջողվի եկամուտների նոր աղբյուր գտնել կամ գործարքներ կնքել, որոնք եկամուտ կբերեն: Հին ընկերներն ու պարզապես լավ ծանոթները հաճախ կօգնեն գործերում, հաճույքով կաջակցեն ձեր շատ գաղափարներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Թեթև, հաջող օր է, որը փայլուն գաղափարներ, ոգեշնչվածություն ու մտքի փայլատակումներ կբերի: Դուք հաճույքով փորձարկումներ կանեք, շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Ուշադիր Ցուլերը ամենաանսպասելի աղբյուրներից տեղեկատվություն կստանան: Մի ծուլացեք ամեն ինչ ստուգել. ինչ-որ մեկն անկախ իրենից ձեզ մոլորության մեջ կգցի: Օրվա առաջին կեսը հարմար է ինքնուրույն գործողությունների համար, իսկ երկրորդը բարենպաստ է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների ու նրանց հետ, որոնց հետ առաջին անգամ եք շփվում, բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հեշտ չի դասավորվի, բայց կասկած չկա, որ դուք կհաղթահարեք դժվարությունները, քանի որ ձեր համառությունն անսահման կլինի: Կարող եք ստանձնել այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք՝ համարելով անհեռանկարային, հոգնեցնող կամ պարզապես չափազանց ձանձրալի: Հիմա դուք գլուխ կհանեք նման գործերից, անհրաժեշտ արդյունքի կհասնեք, բայց ոչ միանգամից: Լարված պահերից զուրկ չեն լինի շրջապատողների հետ շփումները: Ձեզ ճիշտ չեն հասկանա, իսկ երկար բացատրությունների համար համբերություն չեք ունենա: Սակայն սուր կոնֆլիկտներից կարող եք խուսափել, և դուք կհասկանաք՝ ինչպես անել դա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե ուզում եք հաջողության հասնել, ինքնուրույն գործեք: Նույնիսկ ամենաբարդ խնդիրները դուք արագ կլուծեք միայնակ, այլ ոչ թե այն դեպքում, երբ ինչ-որ մեկը փորձի օգնել ձեզ: Երբեմն ստիպված եք լինելու շփվել տհաճ, նյարդայնացնող մարդկանց հետ: Ձեզ կհաջողվի թաքցնել ձեր իրական հույզերը, բայց տրամադրությունը կարող է երկար ժամանակով փչանալ: Խուսափեք ընտանեկան կոնֆլիկտներից: Կարող եք հարթել սուր անկյուններն ու մթնոլորտը կատակով լիցքաթափել: Լավ է հետաձգեք այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում վեճեր են ծագել: Առանց տարաձայնությունների հիմա չի լինելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու հաջող զուգադիպություններով: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Հավանական է առաջընթաց գործերում, որոնք ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունեն: Պետք է առաջնահերթությունները ճիշտ դնեք: Նկատի ունեցեք, որ ամեն ինչ հասցնելը դժվար է, սկսեք ամենաակտուալ խնդիրները լուծելուց: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել, կիրառել նախկինում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բազում գործեր կբերի: Դրանց մեծ մասից պետք է ինքնուրույն գլուխ հանեք՝ չսպասելով ո՛չ խորհուրդների, ո՛չ օգնության: Ձեր սեփական գիտելիքներն ու փորձն էլ բավական կլինեն ճիշտ որոշումներ ընդունելու համար: Իսկ ահա համառության պակաս կլինի, այդ իսկ պատճառով որոշ գործեր անավարտ կմնան: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, ամեն անգամ չի հաջողվի պաշտպանել սեփական տեսակետը: Արժե զիջումների գնալ խաղաղություն պահպանելու համար, ավելի ուշ չեք զղջա դրա համար: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հիշարժան օր է, որը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Հնարավորություն կունենաք համախոհների հետ միասին հետաքրքիր գործեր ստանձնել, կենտրոնանալ զբաղմունքների վրա, որոնք թույլ կտան իրագործել ձեր ստեղծագործ պոտենցիալը: Որոշ Կշեռքներ կսկսեն նոր բան սովորել, նշանի մյուս ներկայացուցիչներն էլ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն: Այսօր կարող եք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը, պատմել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող բաների մասին: Չի բացառվում՝ լուծվեն հին խնդիրները: Դրանից հետո ձեզ ավելի ազատ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար է ընտանիքի անդամների հետ շփվելու, ընկերների ու սիրելի մարդու հետ հանդիպելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք միասին ապագայի ծրագրեր կառուցել: Վեճերի առիթներ չեն լինի, շատ կարևոր բաների մասին կհաջողվի արագ պայմանավորվել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատանա ինքնազգացողությունը: Այնպես որ՝ այդ հատվածի համար հոգնեցնող ու կենտրոնացվածություն պահանջող գործեր մի ծրագրեք: Հանգստացեք, և դա ձեզ համար օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պատրաստ եղեք վճռական գործել: Պայմանները հենց դա են պահանջելու: Լսեք ինտուիցիայի ձայնին: Հենց նրա հուշումների շնորհիվ կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել այն ծրագիրը, որի շուրջ քանի շաբաթ մտորել եք: Շրջապատողներին հաճախ կզարմացնեն ձեր արարքներն ու մտահանգումները, բայց ավելի ուշ նրանք անպայման կհասկանան, որ դուք միակ ճիշտ ուղին եք ընտրել: Հնարավոր են օգտակար ծանոթություններ ու գործնական առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ միասին նախկինում աշխատել եք կամ որոնց հետ ընկերություն եք արել: Հիմա կարող եք վերականգնել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Ձեզ կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները, հասնել փոխզիջման, իսկ տարաձայնությունների դեպքում՝ լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը: Վատ օր չէ հին գործերն ավարտին հասցնելու համար: Դուք շատ չեք շտապի, ուշադրություն կդարձնեք բոլոր մասերին, ավելի ուշ ստիպված չեք լինի վերադառնալ դրանց: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեր կամ ամենամտերիմ մարդկանց հետ: Չի բացառվում՝ այդ լուրերը ստիպեն ձեզ փոխել ծրագրերը, և դուք միայն ուրախ կլինեք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ հաջող օր է սպասվում: Նոր հնարավորություններ կբացվեն, կիրականանան հին ցանկությունները, հնարավորություն կունենաք անել այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Դրական միտումների ազդեցությունից ամբողջությամբ օգտվելու համար համառություն ու աշխատասիրություն է պետք: Չարժե ժամանակ ծախսել դատարկ զրույցների վրա: Նկատի ունեցեք, որ այս օրը ֆինանսների հետ կապված ամեն ինչում զգուշություն է պահանջելու: Կասկածելի գործարքներ մի կնքեք: Գնումների հարցում էլ չարժե շտապել, հատկապես եթե խոսքը տան իրերի մասին է՝ կենցաղային տեխնիկա կամ կահույք: Այստեղ սխալվելը հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է շփումների համար: Դու հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, դուր կգաք նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց: Հաճախ ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, և դուք վարքի ճիշտ ձև կընտրեք: Օրը հարմար է ձեր մասնագիտական գործունեությանը ու կարիերայի զարգացմանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Լավ գումար աշխատելու հնարավորություն կա, սակայն հույս մի ունեցեք, որ գումարը հեշտ է ընկնելու ձեր ձեռքը: Օրվա երկրորդ կեսը հաճելի ապրումներով ու լավ նորություններով լի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|