Աստղագուշակ․ հունիսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2486 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է հատկապես նրանց համար, ովքեր իրենց առաջ հասարակ նպատակներ են դրել: Ամպերում մի սավառնեք, ավելի շատ մտածեք, թե ինչի եք ուզում հասնել այսօր, և աստղերը կաջակցեն ձեզ: Կարող եք կյանքի կոչել հին մտահղացումը կամ լրիվ նոր գործ ստանձնել. երկու դեպքում էլ հաջողությունը կուղեկցի ձեզ: Ցանկալի չէ տեղափոխվելն ու վերանորոգում սկսելը: Ընդհանրապես, տնային գործերն անելիս խուսափեք գերակտիվ լինելուց. դրանք այսօր ձեզ սովորականից արագ կհոգնեցնեն, կսկսեք նյարդայնանալ ու շուրջը բոլորի վրա բարկանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ժամանակը դատարկ զրույցների ու երկար վեճերի վրա մի վատնեք: Այսօր ձեզ չի հաջողվի ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզել: Բայց եթե ձեր ձևով վարվեք, շուտով բոլորին պարզ կդառնա, որ ճիշտ ուղի եք ընտրել: Այստեղ էլ ձեզ օգնություն, բարոյական աջակցություն կառաջարկեն: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ: Նրանք շատ կուզենան շահել ձեր համակրանքը, բայց դա անելու համար գաղտնի պատճառ կունենան: Այնպես որ վստահել կարելի է միայն նրանց, ովքեր վաղուց ձեր կողմից են: Այդ մարդիկ տհաճ անակնկալներ չեն մատուցի: Երեկոյան հնարավոր են հաճելի նորություններ՝ կապված ընտանիքի անդամներից մեկի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը շատ լավ կսկսվի: Օգտվեք դրանից բարդ գործերն ավարտին հասցնելու համար: Կարող եք շահավետ գործարքներ կնքել կամ պայմանավորվել երկարատև համագործակցության մասին, ինչպես նաև ծանոթանալ մարդկանց հետ, որոնց օգնությամբ շուտով նոր բարձունքներ կգրավեք: Օրվա երկրորդ կեսին տանն ու աշխատավայրում հավանական են փոքրիկ դժվարություններ: Լավ է համբերությամբ զինվել ու հնարավորինս խուսափել ռիսկից, փորձված ու հուսալի մեթոդներ ընտրել: Ցանկացած արկածախնդրությունից և նման բաներ առաջարկողներից հնարավորինս հեռու մնացեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաջող կդասավորվի. ինչքան մեծ գործնական ակտիվություն ցուցաբերեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Շրջապատողները, այդ թվում՝ ազդեցիկ անձինք, այսօր ձեզ վրա սովորականից շատ ուշադրություն կդարձնեն: Այնպես որ՝ ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա, բայց սխալները՝ նույնպես: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, կընկերանաք նրանց հետ, ում հետ նախկինում միայն գործնական հարաբերություններն են կապել: Կարևոր հարցերը քննարկեք ոչ ֆորմալ միջավայրում. այդպես բոլորին ձեռնտու լուծումներ գտնելն ավելի հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամուր ու համառ եղեք. հենց այդ հատկանիշների շնորհիվ այսօր հիանալի արդյունքների կհասնեք: Օրվա սկզբին բոլոր խնդիրները պետք է ինքնուրույն լուծեք, բայց ավելի ուշ օգնության կհասնեն շատ բանի ունակ մարդիկ: Կարող եք պայմանավորվել երկարատև համագործակցության մասին: Որոշ Առյուծների կառաջարկեն մասնակցել մասշտաբային նախագծերի վրա տարվող աշխատանքին: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ ու հեշտ կդասավորվեն, կզգաք ձեզ համար թանկ մարդկանց աջակցությունը: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի, հիանալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք: Կարող եք լրիվ նոր բանով զբաղվել, ինքնադրսևորվել մի ոլորտում, որը վաղուց ձեզ գրավիչ էր թվում: Արագ կհասնեք առաջին հաջողություններին ու համախոհներ կգտնեք: Հաճույքով կշփվեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Շատ Կույսեր բաց չեն թողնի մտերիմներին ուրախացնելու, նրանց հաճելի անակնկալներ անելու հնարավորությունը: Մատուցված նվերները բոլորի սրտով կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հաջող կլինի: Շատ բան կհասցնեք, եթե ոչ ոքի թույլ չտաք շեղել ձեզ կարևոր գործերից: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Դեպի ձեզ կձգտեն կասկածելի մարդիկ: Աշխատեք չկապվել նրանց հետ, ովքեր ռիսկային գործարքներ են առաջարկում կամ հայտնի են արկածախնդրությունների հանդեպ ունեցած սիրով: Օրվա երկրորդ կեսին ավելի լուրջ դժվարություններ կառաջանան: Դրանցից գլուխ հանելու համար ընկերների ու հին ծանոթների օգնության կարիքը կունենաք: Հիշեք, որ հիմա լավ է մտերիմներին բաց տեքստով ասել ամենի մասին, ինչ անհանգստացնում է ձեզ, քան փորձել ձևական ուրախության ներքո թաքցնել ձեր անհանգստությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հեշտ չի լինելու: Ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ ընդհանրապես դուր չեն գալիս ու շփվել համակրանք չառաջացնող մարդկանց հետ: Հնարավոր են կոնֆլիկտներ աշխատավայրում, տարաձայնություններ ընկերների հետ: Երբեմն անհասկանալի պատճառներով կփչանան այն հարաբերությունները, որոնք նախկինում համարյա իդեալական էին: Հոգսեր սովորականից շատ կլինեն. դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել հանդիպումներն ու զվարճանքները: Լավ նորությունն այն է, որ այդ ամենը ձեզ չի խանգարի հասնել դրված նպատակներին: Ավելին, եթե բավականաչափ վճռական ու համառ լինեք, օրվա վերջին ձեր առաջ նոր, բացառապես գրավիչ հեռանկարներ կբացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ վատ չի դասավորվի: Կարող եք օգնության խնդրանքով դիմել հին գործընկերներին. նրանց շնորհիվ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Ձեզ հաճախ կաջակցեն ազդեցիկ մարդիկ: Հավանական են երկարատև համագործակցության գրավիչ առաջարկներ: Նկատի առեք, որ նրանց հետ միասին կարող է սիրային պատմություն սկսվել, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Մի շփվեք այն մարդկանց հետ, ովքեր քննադատում են ձեզ կամ պարզապես տհաճ բաներ են ասում: Այդ հատվածում հոգ տարեք ձեր մասին, զբաղվեք միայն նրանով, ինչը տրամադրություն է բարձրացնում ու դրական հույզեր է պարգևում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսը լարված կդասավորվի: Ամեն ինչ սրտին մոտ կընդունեք, ցանկացած դատարկ բանից կսկսեք հուզվել: Իսկ ահա հաջողությունները ձեզ չեն ուրախացնի կթվա, թե կարելի էր ավելի շատ բանի հասնել, և միայն ինչ-որ մեկի անկազմակերպվածությունն է խանգարել դրան: Ավելի հաջող ու հաճելի կլինի օրվա երկրորդ կեսը: Այն ձեզ լավագույն կողմերով դրսևորվելու հնարավորություն կտա, դուր կգաք նրանց, ում վաղուց եք համակրում: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես՝ ռոմանտիկ: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ ու դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատանքի համար լավագույն օրը չէ: Տպավորիչ արդյունքների հասնել հազիվ թե ստացվի: Սակայն ընթացիկ գործերից վատ գլուխ չեք հանի: Բացի այդ, կարող եք հաճելի ժամանակ անցկացնել, շփվել հետաքրքիր մարդկանց հետ, զբաղվել սիրելի գործով: Կուրախացնի մտերիմների ուշադրությունը. կզգաք, որ շրջապատված եք հոգատարությամբ: Կարող եք զրուցել կարևոր բաների մասին, ընդհանուր կարծիքի գալ: Դրանից հետո վերջին շրջանում իրենց վրա կասկածող Ջրհոսները կվերագտնեն ինքնավստահությունը: Երեկոն ձեզ համար շատ կարևոր մարդու հետ կապված լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բան կհասցնեք ու կհասնեք դրված նպատակներին: Նոր հարաբերությունները մի կողմից ձեզանից լուրջ աշխատանք ու ջանքեր կպահանջեն, իսկ մյուս կողմից եկամուտ կբերեն, թույլ կտան ամրապնդել մասնագիտական դիրքերը: Բացի այդ, դրանց շնորհիվ կծանոթանաք մարդկանց հետ, որոնց աջակցությունն իսկապես անգին կլինի: Լավ կանցնեն ուղևորությունները: Եթե ընկերների հետ ճամփա գնաք, կարող եք չկասկածել, որ ճամփորդությունը ոչ միայն օգտակար, այլ նաև հաճելի կլինի: Հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|