Աստղագուշակ․ հունիսի 1
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շփումների տեսանկյունից ամենահեշտ օրը չէ: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, նրանցից ամեն անգամ աջակցություն չեք ստանա: Դուք չափազանց զբաղված կլինեք ձեր խնդիրներով ու ապրումներով, քիչ կհետաքրքրվեք մյուսներով, իսկ դա ոմանց կվիրավորի:
Լավ է զբաղվել ինքնուրույն աշխատանքով կամ ստեղծագործ գործերով: Ձեզ ավելի լավ կզգաք, երբ երևակայությանը տրվելու, ընդունված սահմաններից դուրս գալու հնարավորություն լինի: Չի բացառվում՝ ուզենաք կյանքում արմատական փոփոխություն անել: Բայց այդ հարցում մի շտապեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ ու փոքրիկ խնդիրներ: Զգացմունքների ու ցանկությունների հարցում կողմնորոշվելը դժվար կլինի: Շատ ժամանակ ու ուժեր կծախսեք նրա վրա, ինչի կարիքը չունեք: Հավանական են սխալներ հաշվարկների մեջ, որոնք ֆինանսական կորուստների կհանգեցնեն:
Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Գլուխ կհանեք ընտանեկան դժվարություններից, կկարողանաք աջակցել մտերիմներին ու հարթել նրանց հետ հարաբերությունները: Երեկոն հարմար է ընդհանուր պլանները քննարկելու ու հասկանալու համար, թե ինչ պետք է ստանձնել առաջին հերթին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Վճռական տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք պայքարել: Ձեր ճանապարհին կանգնել ցանկացողներին կարելի է միայն խղճալ: Կարևորն այն է, որ ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դնեք, որպեսզի չտուժեն այն մարդիկ, որոնց վատը չեք ցանկանում: Օրվա կեսը շփման համար բարդ ժամանակ է: Ավելորդ բաներ մի խոսեք, խորհուրդներ մի տվեք նրանց, ովքեր ձեզ այդ մասին չեն խնդրել: Լավ է կենտրոնանաք սեփական գործերի ու պլանների վրա:
Երեկոյան անսովոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Ստեղծագործ պոտենցիալն այդ հատվածում բարձր կլինի, հիանալի գաղափարներ կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Եթե պլանավորել եք այսօր ինչ-ինչ կարևոր հարցեր լուծել, հնարավորինս զգույշ ու ուշադիր եղեք: Լավ է խոշոր գործարքներ չկնքեք, ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ չվերցնեք ու ընդհանրապես ոչ ոքի ոչինչ չխոստանաք: Հնարավոր են տարաձայնություններ համախոհների հետ, ընդհանուր գործերը կտուժեն վեճերի պատճառով: Ավելի ուշ կհաջողվի վերադարձնել փոխհասկացողությունը և այդժամ առաջընթացն էլ չի ուշանա:
Այնտեղ, որտեղ խոսքը կարևոր բաների մասին լինի, լավ է փորձարկումներ չանել, այլ գործել փորձված մեթոդներով: Գաղափարների մասին, որոնք այսօր հրաշալի են թվում, պետք է մի քանի անգամ մտածեք. չի բացառվում՝ տեսնեք դրանց թույլ կողմերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Այսօր ձեզ մոտ ամենից լավը կստացվի հանգստանալը: Եթե իրավիճակը թույլ տա, հենց այդպես էլ վարվեք: Ընկերախումբը, հետաքրքիր զրույցները, կատակներն ու թեթև ֆլիրտը հենց այն է, ինչ պետք է: Եթե կարևոր գործերը ձեր ուշադրության կարիքն ունեն, փնտրեք մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն օգնել, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Այդպիսի մարդիկ, որքան էլ տարօրինակ է, գոյություն ունեն ու շատ մոտ են: Ուշադիր դիտեք շուրջը:
Վատ օր չէ ուղևորությունների համար, բայց նկատի առեք, որ նույնիսկ փոքրիկ ճամփորդությանը պետք է լուրջ տրամադրվեք, հակառակ դեպքում անպայման ինչ-որ բան կմոռանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Իրադարձություններին հուզական արձագանք կտաք, կբարկանաք նրանց վրա, ովքեր հանգստության կոչ կանեն: Եթե ավելի քիչ հուզվեիք, ժամանակն ավելի հաճելի կանցներ: Առավոտը լուրջ խնդիրներ չի բերի, իսկ ահա օրվա երկրորդ կեսին կարող են ֆինանսական դժվարություններ ծագել: Դրանց պատճառով ստիպված եք լինելու հրաժարվել պլանավորված գնումներից ու զվարճանքներից, և դա նույնպես չի բարձրացնի տրամադրությունը:
Սակայն ուրախության առիթներ էլ կգտնվեն: Հաճախ հաճելի անակնկալներ կմատուցեն մտերիմները: Նրանցից կստանաք ամենահետաքրքիր առաջարկները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք կհաղթահարեք բոլոր խոչընդոտները, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Հույզերը մի կողմ թողեք և ղեկավարվեք բացառապես առողջ բանականությամբ: Կարող եք համախոհներ գտնել, ովքեր ոչ այնքան գործով կօգնեն, որքան բարի խոսքով: Հիմա ձեզ համար հենց բարոյական աջակցությունը կարևոր կլինի:
Ինչքան ակտիվ ու համառ լինեք, այնքան արդյունավետ կանցնի օրը: Սկսածը կիսատ մի թողեք, նույնիսկ եթե թվա, թե գաղափարն անհաջող է: Որոշ ժամանակ կանցնի ու բոլորին պարզ կդառնա, որ ճիշտ ուղի եք ընտրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, բոլորից շուտ կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կընձեռվի: Շտապեք հրաժեշտ տալ մոլորություններին ու կարծրատիպերին, քանի որ հիմա դրանք կխանգարեն առաջ շարժվել: Արագ կլուծվեն բարդ խնդիրները, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Ձեզ հաճախ կդիմեն օգնության խնդրանքով: Աշխատեք չմերժել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:
Երեկոն առատաձեռն կլինի անակնկալների մասով, այդ թվում՝ ռոմանտիկ: Կարող եք սիրելիի հետ շատ բաների մասին զրուցել: Այդ հատվածում չեն բացառվում նաև նվերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը ուրախություն կբերի նրանց, ովքեր պատրաստ են նոր գործերի ու վառ տպավորությունների, չեն վախենում ռիսկի դիմել ու անում են այնպես, ինչպես սիրտն է հուշում: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ: Մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը: Հնարավոր է ընկերական ու սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք թեթև ու ներդաշնակ կդասավորվեն, դրական հույզեր կպարգևեն:
Շատ գործեր կուզենաք հետաձգել: Սակայն այդպես վարվել պետք չէ: Հակառակը, աշխատեք օրը հնարավորինս արդյունավետ օգտագործել ու իսկապես գոհ կլինեք ձեզանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Պլանները, որոնք ավելի վաղ էիք կառուցել, ստիպված պետք է լինեք վերամշակել, բայց դա ձեզ չի վշտացնի. նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կկարողանաք օգտվել դրանցից: Հավանական են զարմանալի զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք ուղղել հին սխալները ու լրացնել կորցրածը:
Ֆինանսական հարցերը լուծելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ռիսկի մի դիմեք: Օրը լավ կանցնի, եթե շատ բան խաղասեղանին չդնեք, շրջահայաց ու զգույշ լինեք: Ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր ուղևորություններ են պլանավորել, քանի որ ինչ-որ բան մոռանալու կամ կորցնելու վտանգ կա: Ճամփա մի գնացեք մեկի հետ, ով ձեր հոգու հետ խաղալու վատ սովորություն ունի. նա միայն իր ներկայությամբ արդեն ամեն ինչ կփչացնի:
Կարող եք հյուրեր ընդունել, մտերիմների համար ընտանեկան տոներ կազմակերպել: Արժե հրավիրել գործընկերներին ու կոլեգաներին. ոչ ֆորմալ միջավայրում կարող եք քննարկել կարևոր հարցերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Կարող եք շատ օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատողների համար: Լավ գլուխ կհանեք բարդ ու կարևոր գործերից, արագ կլուծեք լուրջ հարցերը, կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել: Հաճախ օգտակար կլինի հին փորձը. հենց դրա շնորհիվ կարող եք կանխագուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Օրը հիանալի է մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրը լուծելու համար: Ձեր հմայքը շրջապատողներին անտարբեր չի թողնի, հեշտությամբ կպտտեցնեք նոր ծանոթի գլուխը, կստիպեք նրան սիրահարվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: