Աստղագուշակ․ հուլիսի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3000 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք: Օրվա առաջին կեսը հարմար չէ նոր նախաձեռնությունների համար. շատ մեծ է հավանականությունը, որ ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ճանապարհին խոչընդոտներ կառաջանան կամ ձեզ հուսախաբ կանեն մարդիկ, որոնց վստահում էիք: Փոխարենը կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել հին խնդիրները: Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ազդեցությունը: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել կարևոր գործում հաջողության հասնելու համար: Դուք կփորձեք աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և դա ձեր օգտին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հագեցած, արդյունավետ օր է: Այն փոքրիկ դժվարություններից զուրկ չի լինի, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն, աջակցել նրանց, ովքեր ժամանակին օգնության են հասել ձեզ: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները: Այսօր կարող եք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում շատ էիք վիճում: Հնարավոր են նվերներ ու դրամական մուտքեր: Օրը հարմար է տնային գործերով զբաղվելու, մտերիմների հետ միասին կահույք, կենցաղային տեխնիկա և այլ իրեր ընտրելու համար, որոնք բոլորին կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է աշխատանքի և կարևոր գործերի համար: Հատկապես հաջող կլինի համատեղ նախագծերին մասնակցությունը: Համախոհների հետ միասին գործելով՝ դուք ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Ժամանակն էլ ավելի հաճելի կանցնի, երբ կողքին լինեն ձեր հետաքրքրությունները կիսող մարդիկ: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Մտերիմների հետ կարող եք քննարկել խոշոր գնումները, որոշել, թե ինչպես եք տնօրինելու ընդհանուր գումարը: Այստեղ վեճեր չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հավանական են տհաճ պահեր, ցավալի պատահարներ: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, գործերը դեպի լավը կգնան, և օրը հաջող կդասավորվի: Հավանական են համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք լուծելով շատ բան կսովորեք: Օրվա երկրորդ կեսն ամբողջովին բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ կարող եք զրուցել շատ բաների մասին, հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Ձեզ կհաջողվի գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք և հույզերին մի տրվեք: Այսօր խելամտությունն ու հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ունակությունը շատ կարևոր կլինեն: Շատ Առյուծների պետք կգա վաղուց ստացած փորձը: Հիմա ամենակարևորը հին սխալները չկրկնելն է: Օրը հարմար է նոր նախաձեռնությունների համար, որոնցում ձեզ կաջակցեն հին ծանոթներն ու մյուս հուսալի մարդիկ: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչ է պետք անել հաջողության հասնելու համար: Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կիրագործեք մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հագեցած, անհանգիստ ու շատ հետաքրքիր կլինի: Ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրը իր ձևով կարևոր կլինի: Հազիվ թե ինչ-որ մեկը նման իրավիճակում կարողանար ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել, բայց ձեզ մոտ դա անել կհաջողվի: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հնարավորություն կտա հանգստանալ ու հաճելի ժամանակ անցկացնել: Մտերիմները անսովոր ու գրավիչ բան կառաջարկեն: Այդ հատվածում հավանական են հեռվից լավ նորություններից: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց վաղուց կարոտում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ուշադիր եղեք: Սա ամենահասարակ օրը չի լինելու, չնայած երբեմն կարող է թվալ, թե աստղերը ձեր կողմից են ու պատրաստ են ամեն հարցում աջակցել: Ամենայն հավանականությամբ՝ ճանապարհին խոչընդոտներ կհայտնվեն, ընդ որում՝ դա տեղի կունենա հենց այն ժամանակ, երբ շատ մոտ կլինեք նպատակին: Մի հանձնվեք: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել կարևոր գործերից ու հրաշալի արդյունքների հասնել: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Ձեզ, իհարկե, օգնություն կառաջարկեն, բայց դա տեղի կունենա այն բանից հետո, երբ կհաղթահարեք առաջին դժվարությունները: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե իդեալական ու անամպ լինի, բայց դուք այն վատ չեք անցկացնի: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն գլուխ հանել բացասական միտումներից, ժամանակին կյանքի կոչել այն, ինչ մտածել եք: Կարող եք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաճելի գնումներ անել: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, կարող են հիշվել անցյալի տհաճ իրավիճակները: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հաջող է: Դա հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար: Ձեզ համար ուրախ ու հետաքրքիր կլինի, արագ կհասնեք առաջին արդյունքներին: Չի բացառվում այն հարցերի հաջող լուծումը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Ժամանակի ընթացքում տարաձայնություններն ու վեճերը կշատանան, շրջապատողները ձեզանից դժգոհություններ կունենան: Աշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ: Հիմա կարևոր կլինի խաղաղություն պահպանելը, քանի որ նույնիսկ ոչ մեծ վեճից հետո հաշտվելն ավելի դժվար կլինի, քան ակնկալում էիք: Աշխատեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ, և նրանք էլ ձեզ նույնկերպ կպատասխանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Ձեզ չի հաջողվի արագ գլուխ հանել, թե ում կարելի է վստահել, իսկ ում՝ ոչ: Որոշ Այծեղջյուրներ կշտապեն եզրակացությունների հարցում, կհենվեն առաջին տպավորության վրա, իսկ այն միշտ չէ, որ ճիշտ կլինի: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք տեղի ունեցողին մի քիչ հետևելու, ամեն ինչ մտածելու համար: Կարող եք հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Դուք լավ գլուխ կհանեք կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Որոշ խնդիրներ կծագեն այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման անհրաժեշտություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգստանալու լուրջ պատճառ չկա: Օրը հաջող կդասավորվի, դուք կկարողանաք հասնել նրան, ինչ մտածել էիք, և նույնիսկ ավելին: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա խանգարել ձեզ: Օրվա առաջին կեսը հարմար է ադմինիստրատիվ աշխատանքի, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Դուք հաճախ կօգնեք շրջապատողներին, հրաշալի խորհուրդներ կտաք: Ավելի ուշ կգա ուսման ու ստեղծագործելու համար հարմար ժամանակը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Ջրհոսներ մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կստանան: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Թեթև ու հաճելի օր է: Այն կուրախացնի ձեզ, իսկ դուք էլ կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք կօգնեն մեծ դրական փոփոխությունների սկիզբ դնել կյանքի բոլոր ոլորտներում: Դուք շրջապատողների հետ անկեղծ կլինեք, իսկ դա շատերին դուր կգա: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը ձեզ կարևոր գործում իր աջակցությունն առաջարկի: Ձեր ուզածին հասնելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Երբեմն բավարար կլինի միայն հոսանքով լողալը: Դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, և ամեն ինչ հաջող կդասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|