Աստղագուշակ․ հուլիսի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2060 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բոլոր կարևոր, լուրջ ու ուշադրություն պահանջող գործերը պլանավորեք օրվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածում հեշտ կլինի կենտրոնանալը, ճիշտ որոշումներ ընդունելն ու նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնելը: Բացի այդ, կարող եք գլուխ հանել ձեր ու մյուսների զգացմունքներից: Դա թեթևություն կհաղորդի զրույցներին: Ինչքան երեկոն մոտենա, այնքան քաոսը կավելանա: Կավելանան նաև հարցերը, որոնց չեք կարողանա պատասխաններ գտնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, ընտանեկան խնդիրներ: Կհիշվեն հին վիրավորանքները, իսկ դա կփչացնի տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաճելի, բայց անօգուտ օր է: Ինքներդ ձեզ չեք կարողանա ստիպել կենտրոնանալ գործերի վրա, չափազանց գայթակղիչ կլինեն զվարճանքներին ու հանգստին վերաբերող ընկերների առաջարկները: Բարեբախտաբար, շատ բան առանց կորուստների կարող եք հետաձգել: Հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը. ձեր խնդրանքները ոչ ոք չի մերժի: Հավանական են անսպասելի պատահարներ, զարմանալի զուգադիպություններ: Շատ Ցուլերի դրանք կհուշեն, թե ինչ է պետք հիմա նախաձեռնել և ուր է պետք շարժվել: Վստահեք ձեր ինտուիցիային. այն ձեզ հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դժվարություններ կարող են ծագել. մի զարմացեք, եթե դրված նպատակներին միանգամից հասնել չստացվի: Օգնել ցանկացողներ կգտնվեն, բայց ուրիշների բարությունը լավ է չչարաշահեք. հիշեք, որ ավելի ուշ ձեզանից պատասխան ծառայություններ են պահանջվելու: Պետք չէ քննարկել կարևոր հարցերը. այսօր շրջապատողները չափազանց հաճախ ձեզ կասեն այն, ինչ դուք եք ուզում լսել: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ, անհաջող գնումներ ու ներդրումներ: Գումարին ու արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ կանի, այնպես որ՝ կարևոր հարցերը լուծել չարժե: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Օրը կարևոր հարցերը հանգիստ քննարկելու, վեճից հետո հաշտվելու, երկար ձգվող վեճերին վերջ տալու հնարավորություն կտա: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, դրանք կոնֆլիկտի պատճառ չեն դառնա: Առօրյա գործերը հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, դրանցով հաճույքով կզբաղվեք: Երեկոն հարմար է պլանավորման համար: Այդ հատվածում կարող եք մտորել ձեր մասնագիտական հեռանկարների շուրջ: Չի բացառվում՝ հասկանաք, թե դիրքերն ամրապնդելու համար ինչ է պետք սովորել և ում հետ է պետք պայմանավորվել համագործակցության մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարդ խնդիրներից գլուխ հանելու համար համախոհների հետ միավորվելու հնարավորություն կլինի: Ոչ ոք ձեր հեղինակությունը կասկածի չի ենթարկի, շատերը հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները: Ընդհանուր հետաքրքրություններն ու միասին ստեղծագործելը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի: Օրվա կեսը հարմար է կարևոր գործնական բանակցությունների համար: Այդ հատվածում առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Ավելի ուշ հանգստի կարիք կզգաք: Աշխարհիկ միջոցառումներին այցելելուց լավ է հրաժարվել. դրանք ձանձրալի ու հոգնեցուցիչ կթվան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Զգույշ եղեք: Այսօր գայթակղություններից խուսափելը հեշտ չի լինի, բայց պետք է ամրություն ցուցաբերեք: Շատ բան կկորցնեք, եթե պահի ցանկություններին տրվեք ու մոռանաք լրջության մասին: Օգտակար կլինի հին գաղափարների ու պլանների մասին հիշելը: Հնարավոր է՝ հենց հիմա գտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ: Զիջումների գնալ չեք ուզենա, նույնիսկ եթե խոսքը ձեզ համար անկարևոր հարցերի մասին լինի: Փոխադարձ վիրավորանքներից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Օրվա երկրորդ կեսին հաշտվելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համբերությամբ զինվեք: Այսօր իրադարձությունները շատ դանդաղ կզարգանան, իսկ դա կբարկացնի: Պետք է կարողանաք սպասել, հակառակ դեպքում կորուստներից ու դժվարություններից խուսափել չի ստացվի: Աշխատեք չշտապեցնել շրջապատողներին ու ընդհանրապես չխառնվել ուրիշների գործերին, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Ցավոք, այսօր ձեզ բնորոշ նրբանկատությունը ձեզ կդավաճանի, և ձեր չմտածված խոսքերը կարող են վիրավորել թանկ մարդկանց: Անձնական հարաբերություններում երբեմն խնդիրներ կառաջանան, որոնց պատճառը ձեր համառությունը կլինի: Չեք ուզենա աննշան զիջումների գնալ, կպնդեք ձերը: Միայն երեկոյան կհաջողվի ամեն ինչ հարթել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն այնքան բարդ չի լինի, որքան առաջին հայացքից կթվա: Դուք բավականաչափ իմաստնություն ու փորձ կունենաք լուրջ խնդիրներից խուսափելու համար: Կարևորը չշապեք ու թույլ չտաք, որ ձեզ վրա ճնշում գործադրեն: Ամենակարևոր գործերով ինքնուրույն զբաղվեք: Կամավոր օգնականները, որոնք ամենալավ մտադրություններով կառաջնորդվեն, արջի ծառայություններ կմատուցեն: Ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացնելու և այն մարդկանց հանդիպելու հնարավորությունը կունենաք, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում: Չեն բացառվում լավ նորությունները, հետաքրքիր առաջարկներն ու հրավերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է շրջապատողներին օգնելու, հասարակական միջոցառումներին ու բարեգործական ակցիաներին մասնակցելու համար: Շատ բանի ունակ կլինեք, ուժերն ու ժամանակը չեք խնայի, եթե աշխարհն ավելի լավը դարձնելու հնարավորություն ընձեռվի: Բարդ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Հաղթանակները ձեզ թև կտան, կստիպեն ձեր առաջ բարձր նպատակներ դնել, որոնց շուտով կհասնեք: Սակայն կարևոր է չգերագնահատել ուժերը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին. այս հատվածում հնարավոր է ինքնազգացողության վատացում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Չի կարելի ասել, որ այդ պատասխանները ձեզ դուր կգան: Սակայն որոշակիություն կհայտնվի, որի կարիքը շատ էիք զգում, կհասկանաք՝ ինչ անել, որ կյանքն ավելի լավը ու ուրախ դառնա: Ինչ-որ մեկի հետ ապագայի պլանները քննարկելու, մտերիմների հետ անկեղծ զրուցելու հնարավորություն կունենաք: Հավանական են դրամական մուտքեր: Հաջող գնումներ անելու հնարավորություն կա. շահավետ կլինի գումարը սեփական բիզնեսում ներդնելը: Օրը հարմար է ուսում սկսելու, դասախոսությունների մասնակցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բացի տնային ու կենցաղային գործերից, ոչ մի ուրիշ գործի վրա կենտրոնանալ չի ստացվի: Հաճախ կշեղեն մտերիմների մասին մտքերը. կանհանգստանաք նրանց ճակատագրի համար: Չեն բացառվում ընտանեկան վեճերը, հնարավոր են վեճեր գումարի ու ապագայի պլանների պատճառով: Դուք կփորձեք լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի կամ գոնե թույլ կտա ժամանակավորապես վերջ տալ տարաձայնություններին: Դա կհաջողվի, բայց ոչ միանգամից: Լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի, բայց դուք կաշխատեք չհուսահատվել: Հեռու մնացեք վատատեսներից ու բոլորին քննադատելու սիրահարներից. նման մարդկանց հետ շփումները հունից կհանեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հիանալի օր է շփումների համար: Մարդկանցից հրաշալի գլուխ կհանեք, արագ ճիշտ տպավորություն կկազմեք նոր ծանոթների մասին, հեշտությամբ կկռահեք մյուսների նպատակներն ու մտադրությունները: Ավելի դժվար կլինի սեփական զգացմունքների հետ: Ինչքան շատ մտածեք ձեր կյանքի մասին, այնքան բարդ այն ձեզ կթվա: Ինչ-որ գործով զբաղվեք. դա կօգնի շեղվել, նորովի նայել իրավիճակին: Աշխատանքին, կարիերային ու բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ ու պլաններ կունենաք: Դրանց մասին դեռ ոչ ոքի հետ մի խոսեք. սկզբում սեփական կարծիքը կազմեք, որոշեք ռազմավարությունն ու տակտիկան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|