ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3077 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը հարմար է գործնական ու անձնական զրույցների, ցանկացած կարևոր հարց քննարկելու համար: Չի բացառվում՝ հենց այսօր կարողանաք ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, որի հետ դա անել նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում: Կարող եք քննարկել մասնագիտական հեռանկարները, պոտենցիալ գործընկերների հետ համագործակցության պայմանները: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք:

Ավելի ուշ աննշան, բայց ցավալի դժվարություններ կառաջանան: Բոլոր գործերը չեք կարողանա ժամանակին ավարտին հասցնել: Որոշ Խոյերի դա շատ կվշտացնի: Ընկերների աջակցությունը ավելորդ չի լինի, և դուք անպայման կստանաք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է, որը հոգնեցնող գործերով հագեցած կլինի: Հաճախ ստիպված եք լինելու կիսատ թողնել սկսածը, մի գործից մյուսին անցնել, և դա ձեզ կնյարդայնացնի: Ամեն անգամ չի հաջողվի հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ: Հաճախ ձեզ սխալ կհասկանան նրանք, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Կարող եք խուսափել լուրջ կոնֆլիկտից, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք:

Աշխատեք օրվա երկրորդ կեսի համար շատ հոգնեցնող գործեր չծրագրել. այդ հատվածում հանգիստը ձեզ չի խանգարի: Լավ է ժամանակ թողնեք ոչ մեծ զբոսանքի, թեթև ու ոգեշնչող զբաղմունքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն հարմար է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Հիմա դուք ամպերում չեք սավառնի, իրատեսորեն կնայեք ամեն ինչին, կհասկանաք, թե ինչում կարող եք հաջողության հասնել: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, շատերը համագործակցություն և օգնություն կառաջարկեն: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվեն այն հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ:

Ամեն անգամ ժամանակ չի մնա հաճելի զբաղմունքների և ընկերների հետ հանդիպումների համար: Անսպասելի ցավալի կենցաղային խնդիրներ կառաջանան: Չի բացառվում՝ ստիպված լինեք փչացած իրի փոխարեն արագ նորը գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել այն գործերը, որոնց ժամանակին շատ ուժեր եք տրամադրել: Չի բացառվում՝ օգտակար լինեն ավելի վաղ ստացված գիտելիքներն ու հին ծանոթությունները: Հարմար օր է կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

Բազում նոր գաղափարներ կունենաք: Դրանք միշտ չէ, որ լավը կլինեն, բայց մտածածն իրագործելու փորձ անել ամեն դեպքում արժե: Հետաքրքիր հաստատ կլինի: Դուք արագ կսովորեք, կարող եք գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Պայմանները ամենահաջող ձևով չեն դասավորվի, երբեմն պարզապես համբերություն չեք ունենա դրական փոփոխությունների սպասելու համար: Նոր գործերը պետք է զգուշությամբ ստանձնել և հույս չդնել անհապաղ փայլուն արդյունքի վրա:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Հաճախ կուրախացնեն շրջապատողները, հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում դա անել չէր հաջողվում: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին: Հավանական են հաճելի ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Դա բավական բարդ ժամանակ է լինելու հատկապես նրանց համար, որոնք այդ հատվածի համար հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել կամ պարզապես մտադրվել են մտերիմների հետ ինչ-որ կարևոր բան քննարկել: Ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, փոքրիկ տարաձայնությունները կխանգարեն պայմանավորվելուն:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կդասավորվի, վառ հույզեր կպարգևի, իրադարձություններ կբերի, որոնք երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը: Այդ հատվածում հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ: Նրանց հետ շփումները հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարող է բարդ թվալ: Եվ բանն այստեղ միայն նրա բերած իրադարձությունների մեջ չէ, այլ տեղի ունեցողի հանդեպ ձեր վերաբերմունքի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, երբեմն տհաճություններ կսպասեք՝ չնայած որ դրա համար հիմքեր չեն լինի:

Աշխատեք ավելի շատ շփվել մարդկանց հետ, որոնք կյանքի լավատեսորեն են նայում և ունակ են բարձրացնել ձեր տրամադրությունը: Ապրումներից շեղվելու ևս մեկ արդյունավետ միջոց են նոր ու հետաքրքիր գործերը: Այդպիսի գործեր կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Սովորականից հաճախ ոչ միանշանակ ու լարված պահեր կլինեն, ձեզ չի հաջողվի հասկանալ շրջապատողներին, նրանք էլ սխալ կմեկնաբանեն ձեր խոսքերը: Չարժե մեծ նշանակություն տալ նրան, ինչ կասվի օրվա առաջին կեսին: Այդ հատվածում ծագած շատ տարաձայնություններ շուտով կմոռացվեն:

Ավելի ուշ կգա կարևոր ու օգտակար գործերի համար հարմար ժամանակը: Դուք կաշխատեք ոչինչ չհետաձգել, շատ հարցերում հաջողությունների կհասնեք: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Մի դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի կորցնեք հավասարկշռությունը, բարկանաք: Նույնիսկ սովորաբար հանգիստ Աղեղնավորներն այսօր բռնկուն կդառնան, և շրջապատողները դժվարությամբ լեզու կգտնեն նրանց հետ: Հիշեք, որ հիմա լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում: Օգտակար կլինի տեղի ունեցողի շուրջ մտածելու համար դադար վերցնելը:

Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, ամեն քայլը մտածելն ու սեփական որոշումներն ընդունելը: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե որոնք են իրենց իրական մասնագիտական նպատակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հաջող կլինի; Հենց այդ հատվածն արժե օգտագործել կարևոր գործերի համար. հիմա շատ բան լավ կստացվի: Հաճախ կարող եք հրաշալի արդյունքների հասնել՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու: Հանդիպումները մարդկանց հետ, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել, նույնպես լավ է չհետաձգել:

Օրվա երկրորդ կեսը կարող է փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ բերել, որոնց պատճառով դժվար կլինի մտքերը հավաքելը: Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները: Դրանք լուրջ կոնֆլիկտի չեն հանգեցնի, բայց, միևնույն է, կստիպեն հուզվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Ապրումների, անհանգստության համար պատճառներ չկան, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Չեն բացառվում հաջողությունները գործերում, որոնք շրջապատողներին համարյա անհույս էին թվում: Ձեր նպատակասլացությանը կարելի է միայն կասկածել: Դուք չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան:

Ընկերները և պարզապես լավ ծանոթները հաճույքով օգնություն կառաջարկեն: Հաճախ ընդհանուր գործերը կօգնեն մտերմանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ոչ ոք լեզու չէր գտնում: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Ամենայն հավանականությամբ դրանք արագ կզարգանան ու շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուշադիր եղեք: Ամենահասարակ օրը չէ: Հաջողությունը կգա, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Եթե օգնության կարիք ունենաք, աշխատեք դիմել մարդկանց, որոնց լավ եք ճանաչում: Նոր ծանոթների խոստումներին շատ մի վստահեք:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Հոգնեցնող գործեր շատ կլինեն, հոգնածությունից նյարդային կդառնաք, կարող եք շուրջը բոլորի վրա բարկանալ: Երբեմն որպեսզի տրամադրությունը բարձրանա, պետք է միայն մի փոքր հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3077 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3