ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2554 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ: Աստղերը բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր անգործ նստել չեն ուզենա և ոգևորությամբ կստանձնեն նույնիսկ ամենաբարդ առաջադրանքների լուծումը: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին: Շրջապատողներին դա շատ դուր կգա, շատերը աջակցություն կառաջարկեն և ուրախ կլինեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար: Հնարավոր է համագործակցություն սկսեք մեկի հետ, որից շատ բան է կախված:

Դժվարություններ կարող են ծագել այն Խոյերի մոտ, որոնք չեն վստահում սեփական փորձին և չափից դուրս շատ են հետևում խորհուրդներին: Հիշեք, որ միայն դուք գիտեք, թե ինչի եք ուզում հասնել իրականում, ինչու եք ընտրում այս կամ այն ճանապարհը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Նրանց արագ մոտեցում գտնելու ունակությունը շատ կօգնի: Բազում խնդիրներ ավելի արագ կլուծվեն, երբ համախոհներ ու օգնականներ ունենաք: Հնարավորություն կունենաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ եք լսել: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:

Լավագույն օրը չէ կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող միապաղաղ գործերի համար: Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, և երբեմն սխալներ կանեք: Բարեբախտաբար, դրանք կհաջողվի ժամանակին նկատել և ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հրաշալի է կարևոր զրույցներ վարելու և քննարկելու համար այն, ինչ անհանգստացնում է ձեզ ու շրջապատողներին: Կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից և որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Տարաձայնությունները կմնան անցյալում: Որոշ Երկվորյակներ նույնիսկ կկարողանան ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ լեզու գտնել չէին կարողանում:

Ավելի ուշ կգա կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող լուրջ գործերի ժամանակը: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, հաճախ կնկատեք այն, ինչ թաքնված է ուրիշներից: Գաղափարներ կհայտնվեն, որոնք շատ դուր կգան ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հազիվ թե օրն առանց վեճերի անցնի: Սեփական ճշմարտացիությունը պաշտպանելը հեշտ չի լինի: Բայց դուք բոլոր դեպքերում կանեք դա՝ ոչ ոքի չվիրավորելով, ձեզ համար թանկ հարաբերությունները չփչացնելով: Շատերը կգնահատեն ձեր դիվանագիտական ունակությունները: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Շատ, նույնիսկ ամենաբարդ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Դուք ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, հաճախ ինքնատիպ եղանակ կգտնեք լուծելու այն խնդիրները, որոնք ուրիշներին փակուղու առաջ էին կանգնեցրել: Չնայած օրը բավական հագեցած կլինի, դուք ժամանակ կգտնեք նաև ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Նման հանդիպումները շատ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավական հոգնեցնող օր է: Մտքերը հավաքելը, գործողությունների ծրագիր կազմելը, որոշելը, թե ինչ պիտի ստանձնեք առաջին հերթին, շատ բարդ կլինի: Շրջապատողների խորհուրդները հաճախ ավելի շատ կշեղեն, քան կօգնեն: Իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել. դրանք միշտ հստակ ու ժամանակին կլինեն:

Աշխատեք օրն այնպես ծրագրել, որպեսզի ստիպված չլինեք շատ ժամանակ անցկացնել ուղևորությունների մեջ: Ճանապարհին հնարավոր են ձգձգումներ, ինչպես նաև ցավալի պատահարներ, որոնք տհաճ հետևանքներ չեն ունենա, բայց կփչացնեն տրամադրությունը, թեկուզ՝ կարճ ժամանակով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վառ, հագեցած, ոգեշնչող օր է: Դուք կկարողանաք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Կարող եք սկսել փոքրիկ առաջադրանքների լուծումից: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ու կհասկանաք, որ պատրաստ եք առաջ շարժվել:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, երբեմն կես խոսքից կհասկանաք նրանց, ում առաջին անգամ կտեսնեք: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Երեկոն ընտանիքի անդամներից մեկի հետ կապված լավ լուրեր է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե այսօր ծրագրել եք կարևոր հարցեր քննարկել, ապա համբերությամբ զինվեք ու խաղաղասիրաբար տրամադրվեք: Կարևոր կլինի բաց կոնֆլիկտից, թեժ վեճից խուսափելը, գոնե արտաքուստ հանգիստ երկխոսության տպավորությունը պահպանելը: Եթե դուք համոզիչ փաստարկներ գտնեք, ձեզ կլսեն: Իսկ ահա հույզերը հաստատ չեն օգնի ապացուցել սեփական ճշմարտացիությունը:

Օգտակար կլինի պրակտիկ խնդիրների վրա կենտրոնանալը, նաև այն գործերի, որոնց արդյունքը կարելի է արագ տեսնել: Շատ Կշեռքների դուր կգա կարգուկանոն հաստատելն ու անպիտան բաներից ազատվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր դուք հակված չեք լինի երկար մտածել գնումների ու գործարքների շուրջ, և իզուր, քանի որ ոտքի վրա ընդունած որոշումները հազվադեպ հաջող կլինեն: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք: Լավ է հիմա խուսափեք չարդարացված ծախսերից, քանի որ շատ շուտով կհասկանաք՝ ինչպես տնօրինել եղած գումարը:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան, որոշ Կարիճներ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն, նաև օգնականներ, որոնց վրա կարող են ամեն հարցում հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով, նույնիսկ ամենահավասարակշռված Աղեղնավորները երբեմն չեն կարողանա հանգստություն պահպանել: Տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն մի դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի սկսեք հուզվել ու բարկանալ: Այդ հատվածի համար լավ է կարևոր որոշումներ չընդունեք, սեփական ծրագրերը չքննարկեք: Արժե մի փոքր սպասել:

Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան ինքնավստահ ձեզ կզգաք, այնքան շատ ուրախության առիթներ կհայտնվեն: Օրվա վերջին հավանական են հեռվից հաճելի լուրեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին արժե ուշադիր լսել ինտուիցիայի ձայնին: Հենց այդ հատվածում են հավանական հրաշալի գաղափարներն ու մտքի փայլատակումները: Ամենավճռական Այծեղջյուրները անհապաղ կսկսեն կյանքի կոչել մտածածն ու շուտով կհասնեն առաջին հաջողություններին: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված ձեզ համար թանկ մարդկանցից մեկի հետ:

Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, ցավալի թյուրիմացություններ, որոնք կստիպեն ձեզ փոխել ծրագրերը: Այդ առիթով անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Այնպես որ՝ լավատեսությունը մի կորցրեք և գնացեք դեպի ձեր նպատակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը, ամեն քայլը մտածելն ու հույզերին չտրվելը: Շատ Ջրհոսների փորձը կօգնի խուսափել սխալներից: Եթե վստահ չեք ձեզ վրա, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Դուք անպայման հետաքրքիր հուշումներ կստանաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կդասավորվի: Աստղերը բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր չեն վախենա բարդ գործերից ու պատրաստ կլինեն ուզածին հասնելու համար ջանքեր գործադրել: Հնարավոր են անհավանական զուգադիպություններ, որոնք ձեր կյանքը դեպի լավը կփոխեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու շատ ժամանակ ծախսել հասարակ բաները բացատրելու վրա: Բայց դուք չեք բարկանա և ներողամտորեն կվերաբերվեք ուրիշների թուլություններին, այդ իսկ պատճառով բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Ինքնուրույն գործելով՝ արագ հաջողության կհասնեք: Դա վերաբերում է նույնիսկ ամենաբարդ գործերին, որոնցում առաջընթացի հույս նախկինում չունեիք: Պետք կգա այն, ինչ հունիսին եք սովորել: Շատ Ձկների փորձը կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, մրցակիցներին էլ հետևում թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2554 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2