Աստղագուշակ․ հուլիսի 5
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Այսօր շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, իսկ շրջապատողների արարքներն ու խոսքերը կնյարդայնացնեն ձեզ: Սակայն դուք կաշխատեք հույզերին չտրվել ու կշռադատված որոշումներ ընդունել: Հենց դրա շնորհիվ էլ ձեզ կհաջողվի գլուխ հանել բոլոր դժվարություններից: Ամենահաջողակ Խոյերը կհասնեն կարևոր նպատակներին:
Արժե ուշադիր լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Աշխատեք ռիսկի չենթարկել ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշի գումարը: Օրը հարմար չէ նախապես չծրագրած գնումների համար: Ընտրության հարցում հեշտությամբ կսխալվեք, ձեռք կբերեք մի իր, որը ձեզ ընդհանրապես պետք չէ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Կարևոր կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը: Հենց դրանից կախված կլինի, թե ինչպես կդասավորվի օրը: Այն գայթակղություններ, գաղափարներ ու առաջարկներ կբերի, որոնք գրավիչ կթվան: Սակայն եթե միանգամից ամեն ինչին չանցնեք, մտածեք, թե ինչում կարող եք հաջողության հասնել, կկարողանաք խուսափել զուր ապրումներից ու հուզումներից:
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Չի բացառվում՝ մտերիմներն այսօր ձեր աջակցության կարիքն ունենան: Մի մերժեք այն մարդկանց օգնության խնդրանքը, որոնք բարդ վիճակում են հայտնվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Դուք շրջապատողների հետ լավ լեզու կգտնեք, նաև նրանց, որոնց նախկինում ոչ ոք չէր հասկանում: Դա հաճախ կօգնի գործերում: Դուք համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք: Նրանց աջակցության շնորհիվ կհաջողվի կյանքի կոչել հին ծրագրերը:
Հնարավոր են անսովոր պատահարներ, անսպասելի իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն, կհուշեն՝ ինչ գործերի վրա արժե կենտրոնանալ հիմա: Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր նախասիրությունները: Դուք նրանցից շատ բան կսովորեք: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այդ հատվածը հարմար է հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Կարող եք զրուցել ամենատարբեր բաների մասին: Ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:
Ավելի ուշ բարդ շրջան կգա: Ուշադրություն պահանջող գործեր կհայտնվեն, որոնց համար ստիպված եք լինելու հետաձգել ծրագրած զվարճանքները, հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ էիք սպասում: Միապաղաղ զբաղմունքներն արագ կձանձրացնեն, դուք կշեղվեք ու կարող եք սխալվել: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը պատրաստ է ամեն հարցում օգնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար, նաև այնպիսիք, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Հիմա շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, չեն լինի խոչընդոտներ, որոնք չկարողանաք հաղթահարել: Լարված պահերին կողքին կլինեն փորձված համախոհները, և դուք ամեն հարցում կարող եք հույս դնել նրանց վրա:
Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Հնարավորություն կունենաք ձեր գաղափարներով հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջող, թեթև ու ոգեշնչող օր է: Նոր համախոհներ գտնելը դժվար չի լինի, դուք ձեր գաղափարներով շատերին կհետաքրքրեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք և՛ կուրախացնեն ձեզ, և՛ կհուշեն, թե ուր է պետք շարժվել: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատողների կարծիքով, կաշխատեք հաշվի առնել նրանց հետաքրքրությունները: Մարդիկ դրա համար շնորհակալ կլինեն ձեզ:
Այսօր դուք կարող եք ավարտին հասցնել այն գործերը, որոնց էներգիա ու ժամանակ եք տվել: Արդյունքները սպասվածի նման չեն լինի, բայց դուք չեք էլ հիասթափվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Առանց դժվարությունների օրը չի անցնի, բայց խոսքն ավելի շուտ փոքրիկ թյուրիմացությունների մասին կլինի, քան լուրջ խնդիրների: Կարևոր կլինի համբերատար լինելը, նույնիսկ երբ իրադարձությունները շատ դանդաղ զարգանան, պետք չէ շտապել վճռական գործողությունների հարցում: Բարենպաստ պահին սպասելու կարողությունը թանկ կարժենա:
Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների համար: Դուք անսխալ հրաշալի իրեր կընտրեք ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ցավալի թյուրիմացություններ, սխալներ հաշվարկների մեջ: Դուք մտածածից չեք հրաժարվի, կաշխատեք սկսածն ավարտին հասցնել, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Հաջողության հասնելու շանս կա, բայց հույս մի ունեցեք, որ հեշտ է լինելու:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երեկոյան հնարավոր են և՛ հաջող զուգադիպություններ, և՛ հաճելի անակնկալներ: Այդ հատվածը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարոտել եք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հաջող կդասավորվի, անհանգստանալու պատճառ չկա: Կարող եք ամենատարբեր գործերում հաջողությունների հասնել: Հատկապես լավ գլուխ կհանեք այնտեղ, որտեղ պետք չէ հետևել ուրիշի օրինակին, այլ պետք է նպատակին տանող սեփական ուղին փնտրել: Իմպրովիզները հաջող կլինեն, համարձակ գաղափարները կօգնեն արագ անհրաժեշտ արդյունք ստանալ:
Շատ Աղեղնավորների համար օրը կապված կլինի կարևոր բացահայտումների կամ տեղեկատվություն ստանալու հետ, որը շատ շուտով օգտակար կլինի: Բաց մի թողեք հին կապերը վերականգնելու շանսը: Կարող եք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, հարթել բարդ հարաբերությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ամենահասարակ օրը չէ, բայց այն բավական հաջող կլինի: Օրվա առաջին կեսը հարմար է օգտակար գործերի և այն հարցերը լուծելու համար, որոնք կարևոր են ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել:
Օրվա երկրորդ կեսը մեծ զգուշություն է պահանջում: Ցանկացած գործում պետք է ուշադրություն դարձնել մանրուքներին: Հիշեք, որ չարժե բոլորին վստահել, լավ է ստուգել ստացված տեղեկությունները: Նույնիսկ մտերիմները կարող են անկախ իրենց կամքից ձեզ մոլորության մեջ գցել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հրաշալի, արդյունավետ օր է, որը թույլ կտա արագ հասնել ավելի վաղ դրված նպատակներին: Դուք կտեսնեք այն բոլոր հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել, կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Վճռականությունն ու նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտան:
Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք կօգտագործեք ի շահ սեփական հետաքրքրությունների: Օրվա երկրորդ կեսն ամբողջովին հարմար է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Չի բացառվում՝ ձեզ աջակցություն առաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բավական հաջող կդասավորվի: Չարժե նրանից գլխապտույտ հաջողություններ ու հեշտ հաղթանակներ ակնկալել, բայց ամեն ինչ լավ կլինի: Ամենահեշտը առօրյա ու լավ ծանոթ գործերում հաջողությունների հասնելը լլինի: Երբ նոր բան ստանձնեք, դժվարություններ կծագեն, բայց դրանք հազիվ թե լուրջ լինեն, առավել ևս՝ ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից:
Օգտակար կլինի մտերիմների աջակցությունը, որը ժամանակին կստանաք: Հարմար օր է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար: Կհաջողվի գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, տարաձայնություններն էլ կմոռացվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: