Աստղագուշակ․ հուլիսի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4167 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անսովոր գաղափարներ կունենաք: Շատ բաների այսօր սովորականի նման չեք նայի, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես կարող են զարգանալ մոտակա մի քանի ամիսների իրադարձությունները: Եթե նրան ուշադիր լսեք, ցավալի սխալներ չեք անի: Շրջապատողներին ամեն անգամ ձեր խոսքերն ու արարքները դուր չեն գա, բայց հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի կանգնել ձեր ճանապարհին: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք մտածածից չեք հրաժարվի և հաջողությունների կհասնեք ստանձնած բոլոր գործերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտը հաջող կլինի: Մինչև կեսօր կհասցնեք օգտակար շատ բաներ անել, գլուխ կհանեք կուտակված գործերից, կշփվեք մարդկանց հետ, որոնց երկար ժամանակ չէիք կարողանում տեղում բռնացնել, որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում: Հավանական են հաճելի անակնկալներ ընկերներից, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Օրվա երկրորդ կեսը կարող է բավական հոգնեցնող լինել: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և հազիվ թե կարողանաք արագ լավ օգնականներ գտնել: Հանգստի համար ձեզ մի փոքր դադար թույլ տվեք: Վերականգնեք ուժերն ու կկարողանաք կարևոր հաղթանակներ տոնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կուզենաք բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունել, գործել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Շրջապատողներին դա դուր չի գա, ինչ-որ մեկը կարող է խառնվել ձեր գործերին, անտեղի խորհուրդներ տալ: Դուք կաշխատեք խուսափել կոնֆլիկտներից ու հարթել սուր անկյունները, բայց երբեմն շփման մեջ լարված պահեր կառաջանան: Օրվա առաջին կեսին Երկվորյակներին օգնության կհասնի հումորի զգացումը, իսկ երկրորդին՝ տհաճ զրույցից նրբանկատորեն խուսափելու ունակությունը: Երեկոն հրաշալի կլինի առողջության մասին հոգ տանելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դատարկ բաների պատճառով մի բարկացեք և աշխատեք մանրուքները սրտին շատ մոտ չընդունել: Դա կարևոր կլինի հատկապես օրվա առաջին կեսին, երբ գործերում հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչ տրամադրությամբ դրանք կստանձնեք: Ուրախության առիթներ փնտրեք. այդպիսիք կլինեն: Հնարավորություն կունենաք ուղղել նախկինում գործած սխալները: Դրանցից գլուխ հանելուց հետո միանգամից ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հին ծանոթները հրաշալի լուրեր կհայտնեն, իսկ նորերը ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտը հարմար է պատասխանատու հանդիպումների ու կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ հաճախ մի քանի րոպեն էլ բավարար կլինի նոր ծանոթների վրա անջնջելի տպավորություն թողնելու և այն մարդուն դուր գալու համար, որին մոտեցում գտնելը սովորաբար բարդ է: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Դրանք կարող եք առանց երկար մտածելու ընդունել: Օրվա երկրորդ կեսը կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի ժամանակ է: Կարևորի վրա կենտրոնանալով՝ դուք դատարկ բաների վրա չեք շեղվի, ոչ մի րոպեն զուր չեք վատնի: Մտերիմները հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով, իսկ դուք հաճույքով կցուցաբերեք այդ օգնությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք: Հազիվ թե կարողանաք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին կամ իրագործել այն, ինչ մտածել եք: Կարող է պարզվել, որ ծրագրերը կառուցելիս ինչ-որ բան նկատի չեք առել ու պետք է արագ փոխել դրանք: Պահպանեք ինքնատիրապետումը, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Չարժե հույզերի ազդեցության տակ որոշումներ ընդունել, որքան էլ ուժեղ լինեն դրանք: Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, ինչը շատ վաղուց եք սովորել: Կպարզվի, որ համարյա ոչինչ չեք մոռացել և պատրաստ եք առաջ շարժվել: Հին նախասիրությունները հաճախ թույլ կտան նոր ծանոթություններ հաստատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Հարմար ժամանակ է գաղափարներով, ամենահամարձակ ծրագրերով կիսվելու համար: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել: Հետո կգա լավ լուրերի ժամանակը: Կարող է հաջողությամբ լուծվել վերջին շրջանում ձեզ հանգիստ չտվող հարցը: Ինչքան երեկոն մոտենա, այնքան ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Նույնիսկ ամենաբարդ հարցերը կարելի է հանգիստ ու կառուցողական քննարկել՝ առանց վախենալու հնարավոր կոնֆլիկտից: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչ կա շրջապատողների հոգում և ինչ կարելի է նրանցից սպասել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին դժվարություններ կառաջանան, բայց չարժե դրանք սրտին մոտ ընդունել: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, արդեն կեսօրին տպավորություն կստեղծվի, որ կյանքը հարթվել է: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Շրջապատողներին դուր կգա գործերին ու շուրջը տեղի ունեցողին ձեր մոտեցումը: Միանգամից պարզ կդառնա՝ դուք անտարբեր մարդ չեք և ձեզ հետ գործ ունենալը հաճելի կլինի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ, բայց հետաքրիր օր է: Ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն վախեցնի և հաստատ չեն ստիպի կանգ առնել: Շատ Աղեղնավորներ հնարամտության հրաշքներ կցուցադրեն և կհասնեն նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Հաճախ հաջողակ կլինեն նրանք, ովքեր լրիվ նոր բան կստանձնեն: Ամեն անգամ հարթ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, հնարավոր են թեժ վեճեր: Բայց դուք բաց կոնֆլիկտ, փոխադարձ դժգոհություններ ու վիրավորանքներ թույլ չեք տա: Կհաջողվի լուծում գտնել, որը բոլորի սրտով կլինի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է շփումների համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում, հաճախ կկռահեք այն, ինչ մյուսները փորձում են թաքցնել: Դուք կնկատեք ուրիշների թուլությունները, բայց չեք փորձի օգտվել դրանցից, և դա շատերի հարգանքը առաջ կբերի: Օրը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կարևոր չէ՝ կնախընտրեք ինքնուրույն գործել, թե թիմում աշխատել: Արդյունքը բոլոր դեպքերում հրաշալի կլինի: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի աշխատանքի և բիզնեսի ոլորտում: Որոշ Այծեղջյուրներ եկամուտները մեծացնելու ինքնատիպ և շատ արդյունավետ եղանակ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Դուք մեկ մի բան կստանձնեք, մեկ ուրիշ, մի քանի հարց միաժամանակ կլուծեք, դրա հետ միասին ոչինչ իրար չեք խառնի և չեք մոռանա: Դա անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կհամարեն, որ ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է և այնքան էլ չեն սխալվի: Հրաշալի օր է հին ծրագրերը կյանքի կոչելու համար: Նույնիսկ եթե դրանք չափազանց համարձակ, ռիսկային և մինչև վերջ չմտածված են թվացել: Հիմա դուք կարող եք գործել՝ առանց կասկածելու, որ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է: Բազում գործեր ուշադրության կարիք կզգան, բայց դուք չեք բողոքի, ձեզ դուր կգա բարդ առաջադրանքները լուծելը և այն խոչընդոտները հաղթահարելը, որոնց առաջ մյուսներն ընկրկել են: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը: Հնարավոր են աշխատանքի առաջարկներ: Վերջնական պատասխան տալուց առաջ դրանք ինչպես հարկն է ուսումնասիրեք: Չեն բացառվում ուղևորությունները, ընդ որում՝ պիտի շտապելով ճամփա ընկնեք: Բայց ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու չխառնել: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ: Որոշ Ձկներ կընկերանան ճանապարհի ուղեկիցների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|