ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2197 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը գործերով հագեցած կլինի, բայց բավականին հաջող կանցնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել այն, ինչով պատրաստվում էիք զբաղվել: Դա մի քիչ կվշտացնի, բայց փորձեք հաղթահարել հույզերը: Շատ Խոյեր կկենտրոնանան գործերի վրա և նրանց համար մնացած ամեն ինչ երկրորդ պլան կանցնի:

Ավելի ուշ ինքնատիրապետումը պահպանելն ավելի բարդ է լինելու: Լավ է խուսափել այն մարդկանց հետ շփվելուց, ովքեր նյարդայնացնում են ձեզ, քննադատում կամ անտեղի խորհուրդներ են տալիս: Տհաճ զրույցները նույնպես լավ է հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կարող է շատ հաճելի անցնել: Այն հարմար է ձեզ համար թանկ մարդկանց հանդիպելու, հետաքրքիր գործով զբաղվելու, ձեր կյանք ինչ-որ նոր բան մտցնելու համար: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ ինչպես է պետք վարվել ու ինչ է պետք ստանձնել առաջին հերթին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Այդ հատվածում նոր գաղափարներ ու մասշտաբային պլաններ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Այստեղ կարևոր է չկորցնել առողջ բանականությունն ու խաղասեղանին շատ բան չդնել. ավելորդ ռիսկը հիմա անտեղի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լարված, հակասական ու շատ հետաքրքիր օր է: Մի կողմից՝ ծագած խնդիրները լուրջ կլինեն ու անհանգստության պատճառներ ունեք: Իսկ մյուս կողմից՝ գործունյա, համառ ու ճարպիկ կլինեք, նպատակին էլ ավելի արագ կգնաք. շրջապատողներն ընդհանրապես չեն հասկանա, թե ինչ է կատարվում, իսկ մրցակիցները չեն կարողանա ձեզ խանգարել:

Շատ մի ծանրաբեռնվեք, հակառակ դեպքում ուժասպառ կլինեք: Օրվա երկրորդ կեսի համար կարևոր հանդիպումներ ու բարդ գործեր մի պլանավորեք. ամենայն հավանականությամբ կուզենաք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի օր է հանդիպումների համար: Ձեզ առաջին անգամ տեսնող մարդկանց վրա լավ տպավորություն կթողնեք ու դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Հին ծանոթները կփոխեն իրենց կարծիքը, կխոստովանեն, որ թերագնահատել էին ձեզ ու չէին նկատել ձեր արժանիքները: Չզարմանաք հաճոյախոսություններից ու սիրո խոստովանություններից. այսօր ձեր հանդեպ անտարբեր չեն մնա:

Ցանկալի չէ զբաղվել միապաղաղ գործերով. արագ կսկսեք ձանձրանալ ու սխալներ կանեք: Չեն բացառվում վեճերը մարդկանց հետ, ովքեր ինչ-որ ժամանակ օգնել են ձեզ ու հիմա պատասխան ծառայություններ են ակնկալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ ու հաջող կլինի, այնպես որ՝ կարևոր գործերն ու հանդիպումները պլանավորեք հենց այդ հատվածի համար: Չի կարելի հետաձգել ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող գործերը. ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի նոր բան մտածելը: Փոխարենը ուշադրություն ու կարգապահություն պահանջող գործերն ավելի հեշտ կտրվեն:

Ժամանակ գտեք մտերիմ մարդու հետ անկեղծ զրուցելու համար: Հնարավոր է՝ նա ձեր օգնության կարիքն ունենա: Հին ծանոթներից ստացած նորությունները կստիպեն անհանգստանալ: Ավելի ուշ կհասկանաք, որ իրավիճակն այնքան բարդ չէ, որքան սկզբում էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կուրախացնի լավ նորություններով: Արդեն օրվա առաջին կեսին կհամոզվեք, որ ճիշտ ուղի եք ընտրել, նպատակների հարցում չեք սխալվել ու ընդհանրապես ամեն ինչ ճիշտ եք արել: Ավելի ուշ հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Դրանից հետո ավելի հեշտ կլինի ապագայի պլաններ կառուցելը:

Երեկոյան հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ այդ հատվածում ծախսերի կարիք լինի կամ հաջող գնումներ անելու հնարավորություն ստեղծվի: Հիշեք, որ չարժե ամեն ինչի վրա շատ խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտը թեթև ու հաճելի կանցնի: Այն միանման լավը կլինի և՛ ինքնուրույն գործունեության, և՛ ինչ-որ մեկի հետ միասին աշխատելու համար: Հին համախոհների հետ տարաձայնություններ չեն առաջանա, ձեռք կբերեք նորերին. մշտապես հաճելի ընկերակցություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը թյուրմացություններ կբերի: Հավանական են անսպասելի այցեր, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները: Որոշ Կշեռքներ ստիպված են լինելու ուղևորությունների մեկնել, որոնց մտադրությունը չունեին: Մյուսներին էլ կանհանգստացնեն անսպասելի նորությունները: Բայց շուտով կհաջողվի պլաններում որոշակիություն մտցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր աշխատանքային հարցերը արագ ու հաջող լուծելու, լավ բանակցություններ անցկացնելու հնարավորություն կլինի: Ցանկության դեպքում կարող եք նաև կարիերայի սանդուղքներով բարձրանալ, բայց պետք է նկատի առնեք, որ նոր տեղում ձեզ նոր հոգսեր ու նոր պատասխանատվություն է սպասվում: Կարևոր է ճիշտ գնահատել ուժերը: Դա անելն ավելի հեշտ կլինի, եթե խորհրդակցեք մտերիմ մարդու հետ:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդու հետ, հաճախ կկռահեք նրա գաղտնի ցանկությունների ու իրական մտադրությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կսկսվի: Առավոտը հետաքրքիր ու արդյունավետ կլինի, կհասցնեք անել ավելին, քան սպասում էիք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հնարավոր են հետաքրքիր առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսին հավանական են չպլանավորված ուղևորություններ: Ուրախ կլինեք փոխել պայմանները, լինել հետաքրքիր վայրերում: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք հաճելի կլինեն: Հարմար օր է խոշոր գնումների համար: Կարող եք տեխնիկա, կահույք, ինտերիերի մասեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերում հաջողության հասնելու համար ստիպված պետք է լինեք շատ ջանքեր գործադրել: Ձեզ համար բարդ կլինի լուրջ տրամադրվելը: Կուզենաք մոռանալ բոլոր պլանների մասին կամ գոնե հետաձգել ամենատհաճ խնդիրների լուծումը: Բայց այդ գայթակղությանը տրվել չարժե: Հիմա պետք է գործեք, հակառակ դեպքում հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեք, որոնց համար հետո կզղջաք:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Դժվար կլինի ակտիվ ու գործունյա լինելը, եթե ձեզ ծույլ մարդիկ են շրջապատում, որոնց ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում: Փոխարենը այն մարդկանց կողքին, ովքեր չեն սիրում անգործ նստել, ձեզ հիանալի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար է շփումների համար: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք կամ պարզապես չէիք կարողանում ընդհանուր լեզու գտնել: Այստեղ շատ կարևոր կլինի նախաձեռնող լինելը: Բայց դա պետք է նրբանկատ անեք, հակառակ դեպքում ինչ-որ մեկը կկռահի ձեր մտադրությունների մասին:

Օրը վատը չէ ֆինանսական տեսանկյունից. դրամական մուտքերը ժամանակին կլինեն: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ ահա խոշոր գնումների հարցում դեռ մի շտապեք. դրանք հազիվ թե հաջող լինեն: Շատ Ջրհոսներ հակված կլինեն գումարը ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք ինքներդ օրը վառ, հետաքրքիր ու հագեցած կդարձնեք: Ինչ-որ նոր բանով զբաղվելու ցանկությունը ձեզ կստիպի փորձարկումներ անել, զարկ տալ երևակայությանը: Հնարավոր է՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում կամ կիրառում գտնեք հին գիտելիքներին ու հմտություններին:

Նույնիսկ բարդ ու ձանձրալի գործը ոգևորությամբ կստանձնեք, և դա կօգնի հաջողության հասնել: Համախոհներ գտնելը բարդ չի լինի: Ձեր համարձակ ու անսովոր գաղափարները շատերին դուր կգան, ինչ-որ մեկը կուզենա օգնել կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2197 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3