ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 31, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2479 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Ծագած խնդիրները լուծելու, կարևոր աշխատանքային առաջադրանքները կատարելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Որոշ Խոյեր պիտի խառնվեն ուրիշների գործերին: Նշանի ներկայացուցիչները կաշխատեն դա առավելագույնս նրբանկատ անել, բայց նույնիսկ եթե այդ հարցում չհաջողեն, ոչ ոք նրանց չի մեղադրի: Հակառակը, շատերը շնորհակալ կլինեն օգնության կամ խորհրդի համար:

Օրվա երկրորդ կեսը ավելի քիչ հարմար կլինի լուրջ գործերի և ավելի շատ՝ հաճելի շփումների համար: Շրջապատողներին դուր կգա ձեր բարյացակամ ու բարեհամբույր լինելը: Նրանք, ովքեր իրենց հեռու էին պահում ձեզանից, իրենք առաջին քայլը կանեն: Դա կարող է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Զգույշ գործելու դեպքում դուք անպայման հաջողության կհասնեք բարդ ու կարևոր գործում, կլուծեք բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրը: Շատ Ցուլեր նաև չափազանց պիտանի փորձ ձեռք կբերեն, որի շնորհիվ էլ մոտ ժամանակներս կկարողանան զինաթափել թշնամիներին ու ջրի երես հանել գաղտնի գործող մարդկանց:

Օրն առանց վեճերի չի անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն աշխատավայրում: Դուք կաշխատեք չտաքանալ, բայց ամեն անգամ հույզերը հաղթահարել չեք կարողանա: Բարեբախտաբար, ձեր խոսքերը ոչ ոքի չեն վիրավորի, իսկ փոխհամաձայնության բավական արագ կհասնեք: Երեկոյան աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Ցուլերի հանդեպ, որոնց հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լուրջ գործերի համար օրվա սկիզբը հարմար չի լինի: Այդ հատվածում անուշադիր ու անհամբեր կլինեք, հազիվ թե կարողանաք ճիշտ դնել առաջնահերթություններն ու որոշել, թե ինչն է պետք անել միանգամից, իսկ ինչը լավ է հետաձգել: Բացի այդ, որոշ Երկվորյակներ շուրջը բոլորի հետ կվիճեն՝ առանց մտածելու՝ արդյոք իմաստ կա այդպես վարվել:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Նոր գործի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, դրանում հաջողությունն էլ ձեր առաջ դռներ կբացի: Երեկոն բարենպաստ կլինի և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ ընկերական հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հազիվ թե հեշտությամբ հաջողության հասնեք, բայց եթե ջանքեր գործադրեք, ապա անպայման հրաշալի արդյունք կստանաք: Հեշտ չի լինի ղեկավար Խեցգետինների համար, քանի որ աշխատակիցները ամեն առիթով վիճելու են ձեզ հետ, երբեմն բացահայտ խռովություն են բարձրացնելու: Սակայն նշանի ներկայացուցիչները կգտնեն իրենց հեղինակությունն ամրապնդելու ձևը, համոզելու, որ իզուր չեն իրենց պաշտոնը զբաղեցնում:

Իսկ ահա մտերիմների հետ հարաբերությունները բացառապես ներդաշնակ կլինեն: Եթե որոշեք երեկոն անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ, ապա չեք զղջա դրա համար, հաճելի պահերը շատ կլինեն: Սիրելիի հետ ռոմանտիկ զբոսանքը անսովոր ու հիշարժան կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նույնիսկ եթե լավագույն տրամադրությամբ չարթնանաք, աշխատեք միանգամից ինչ-որ օգտակար բան անել: Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի, թույլ կտա մի շարք գործերում հաջողության հասնել: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից. հանճարեղ գաղափարներ կունենաք, շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք կօգնեն իրագործել մտածածը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն ևս չի հիասթափեցնի: Առաջին հերթին՝ դուք հաջողությամբ կավարտեք բարդ գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Երկրորդ՝ կկարողանաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերն ու փոխզիջման հասնել: Երրորդ՝ կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, և նա էլ պարտքի տակ չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աստղերը խոստանում են աջակցել ձեզ, այնպես որ արժե վաղ արթնանալ ու միանգամից անցնել կարևոր հարցերի լուծմանը: Սկզբում պիտի ինքնուրույն գործեք, իսկ օգնականներ կհայտնվեն, երբ հասնեք առաջին հաջողություններին: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Հավանական են ձգձգումներ գործերում, աշխատավայրում և տանը ոչ մեծ տարաձայնություններն էլ չեն բացառվում: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց հուզվելու եք: Բարեբախտաբար, մտերիմները կողքին կլինեն ու կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Իսկ սիրելին հրաշալի խորհուրդ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եկել է գործերի մասին խոսելու, աշխատանքային հարցերը և բիզնեսի զարգացման հեռանկարները քննարկելու ժամանակը: Նման զրույցներն արժե վարել անկաշկանդ միջավայրում, քանի որ այդպես պիտանի բաներ իմանալու և լավ տպավորություն թողնելու ավելի մեծ շանսեր կունենաք: Վատ մի զգացեք պատմել վերջին ժամանակներս ունեցած հաջողությունների մասին: Ինչ-որ մեկը դրանցով շատ կհետաքրքրվի և շուտով գրավիչ առաջարկ կանի:

Չեն բացառվում տնային խնդիրներն ու կենցաղային դժվարությունները: Դրանցից մենակ գլուխ հանելու կարիք չի լինի, մտերիմները հաճույքով իրենց վրա կվերցնեն հոգսերի մի մասը: Հավանական են դրամական մուտքեր, չի բացառվում անսպասելի նվերը սիրելի մարդուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ մի տեղ մի շտապեք: Ինչքան էլ ուզենաք ամեն ինչին ու միանգամից հասնել, լավ է հետևողականորեն գործեք, հակառակ դեպքում խառնաշփոթից չեք խուսափի: Օրն արժե սկսել հին խնդիրները լուծելուց և գործերն ավարտելուց: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Աստղերի աջակցությունից կօգտվեն հատկապես բարի գործ անելու, ուրիշներին օգնելու պատրաստ Աղեղնավորները: Ուղևորությունների մեկնողներին հաճելի ծանոթություններ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բան պարզապես հրաշալի կստացվի: Դուք ժամանակը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա, միանգամից կարևոր գործ կստանձնեք ու հրաշալի գլուխ կհանեք դրանից: Պետք կգան վաղուց ստացած գիտելիքները: Բայց հին ծանոթների խորհուրդներն էլ արհամարհել չարժե: Չի բացառվում, որ հենց ինչ-որ մեկի հուշումներին հետևելով գտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան:

Պիտի մի քանի աշխատանքային հարց լուծեք: Նման պահերին կարևոր կլինի գործնական և անձնական հետաքրքրությունները չխառնելը, հատկապես եթե խոսքը ձեր սեփական բիզնեսի մասին լինի: Երեկոյան հանգստանալու հնարավորություն կլինի: Հարազատները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, իսկ սիրելին հաճելիորեն կզարմացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք իրերին մռայլ հայացքով չնայել: Այո, առավոտյան ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ, բայց դա հեռուն գնացող եզրակացություններ անելու և օրը անհաջող համարելու առիթ չպիտի դառնա: Առաջին հերթին՝ շատ շուտով ամեն ինչ կկարգավորվի: Երկրորդ՝ ծագած խնդիրները աննշան կլինեն, և դրանց լուծման համար դուք մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Եվ ի վերջո, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել հոգսերի մի մասը:

Օրվա երկրորդ կեսը անսովոր ու հիշարժան կլինի: Կարևոր չէ՝ այն ընկերների, թե սիրելիի հետ կացկացնեք, քանի որ դրական հույզեր բոլոր դեպքերում շատ են լինելու: Նրանք, ովքեր կորոշեն մենակ մնալ, նույնպես պիտանի ու հետաքրքիր զբաղմունք կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք չեք հուզվի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ շատ շուտով ամեն ինչ կկարգավորվի: Այսօր աստղերի հովանավորյալները կլինեն այն Ջրհոսները, որոնք կարևոր միջոցառումների կմասնակցեն, ելույթ կունենան դրանցում, կպատմեն իրենց և մյուսների ձեռքբերումների մասին: Նշանի այդ ներկայացուցիչները կկարողանան շատ ազդեցիկ համախոհներ գտնել:

Օրը հարմար կլինի ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու, սիրելիին անսովոր մի բան առաջարկելու համար: Երեկոն բարենպաստ կլինի առաջին ժամադրության համար. կհաջողվի միանգամից նոր ծանոթի մասին ճիշտ տպավորություն կազմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ-որ մեկի տաք գլխով ասված խոսքերը կարող են լրջորեն վշտացնել ձեզ: Անկայուն հուզական դաշտի պատճառով այսօր սովորականից ավելի զգայուն կլինեք քննադատության հանդեպ, խոցելի ու նեղացկոտ կլինեք: Բայց ձեր կողքին միանգամից մի քանի մարդիկ կհայտնվեն, որոնք կփորձեն աջակցել ձեզ, կօգնեն դրական տրամադրվել: Դրանք կարող են լինել ինչպես հին ընկերները, այնպես էլ նոր ծանոթները:

Մնացած հարցերում օրը շատ հաջող կլինի: Դուք կկարողանաք հաջողության հասնել աշխատանքի մեջ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու, կլուծեք բարդ կազմակերպչական հարցերը: Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2479 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0