ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2379 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ ու շրջահայաց եղեք: Որոշումների հարցում լավ է չշտապեք, հատկապես՝ օրվա առաջին կեսին. այդ հատվածում ձեզ մտածված մոլորության մեջ կգցեն, պրովոկացիայի կենթարկեն: Եթե պահի ազդեցության տակ չմտածված արարքներ գործեք, շուտով կզղջաք դրա համար:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Հնարավորություն կունենաք կատարել վաղուց պլանավորած գնումները, ինչ-որ բանով ուրախացնել մտերիմներին: Միակ բանը, որը չի կարելի անել, ապառիկով գնումներ անելն ու ձեզ վրա լուրջ ֆինանսական պարտավորություններ վերցնելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը լավն է: Աշխատանքի մեջ մեծ հաջողությունների կհասնեք: Եթե ինչ-որ բան այնպես չընթանա, չեք հանձնվի և ավելի ուշ անպայման ձեր նպատակասլացության ու հաջողության հանդեպ հավատի համար պարգև կստանաք:

Օրվա երկրորդ կեսին պետք է նվազեցնեք ակտիվությունն ու հանգստանաք: Դրական միտումների ազդեցությունը կթուլանա, շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Կուզենաք միայնակ մնալ, մտքերում ու զգացմունքներում կարգուկանոն հաստատել: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում հասկանաք՝ ինչպես է պետք լուծել այն խնդիրները, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք լրիվ նոր ոլորտում հաջողությունների հասնել. արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Հավանական են գործնական առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հնարավորություն կունենաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով ու մեծացնել եկամուտները:

Լավ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հանդեպ անտարբեր չեք: Հնարավորություն կունենաք ուրախացնել հարազատներին, հաշտեցնել նրանց, ովքեր վիճել են: Կլուծեք ընտանեկան խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դատարկ բաների համար մի անհանգստացեք. այսօրվա բոլոր խնդիրներն ու դժվարություններն այնքան լուրջ չեն, որքան կարող են թվալ: Հնարավոր է՝ ստիպված լինեք զբաղվել ձանձրալի ու միապաղաղ գործերով, գործ ունենալ համակրանք չառաջացնող մարդկանց հետ: Այդ ամենը կձանձրացնի, բայց դուք կիմանաք, որ զուր չեք ջանում. հիանալի արդյունքների հասնելու շանս կա:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ ու անսպասելի հանդիպումներ. դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Խեցգետիններ կհանդիպեն հին ընկերներին, որոնց շատ կարոտել էին: Հնարավոր կդառնա հաշտությունը երկարատև վեճից հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վատ չի դասավորվի: Հնարավոր է չկարողանաք գլխապտույտ հաջողությունների հասնել, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Հաճախ վճռական գործողությունների կարիք կլինի: Շատ Առյուծների պետք կգա հին փորձը: Հենց դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման ու ինքնակրթության համար: Այդ հատվածում ցանկացած օգտակար տեղեկատվություն արագ կյուրացվի: Չեն բացառվում հաջող գործնական հանդիպումները, երկարատև համագործակցության հետաքրքիր առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի վախեցեք պայքարի դուրս գալ ուժեղ մրցակիցների դեմ: Դուք նրանց հաղթելու բոլոր շանսերն ունեք: Կօգնեն հին ընկերները, կարող եք հույս դնել նաև նոր ծանոթների աջակցության վրա. ավելի շատ ուժեղ համախոհներ ձեռք կբերեք: Օրվա կեսը հարմար է հին մասնագիտական տարաձայնությունները կարգավորելու համար:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը չեզոք է. դրանցում կարող են դրական փոփոխություններ տեղի ունենալ, եթե նախաձեռնող լինեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Ձեր հմայքին քչերը կարող են դիմակայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հաջող է: Այն թույլ կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերն ու պատասխաններ ստանալ կարևոր հարցերին, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրներն ու որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Հավանական են դրամական մուտքեր. չի բացառվում՝ դրանք ավելին լինեն, քան ակնկալում էիք:

Օրվա երկրորդ կեսին հանգստի պահանջմունք կունենաք: Այդ հատվածի համար ուղևորություններ մի պլանավորեք, քանի որ դրանք ավելի երկարատև ու հոգնեցուցիչ կլինեն, քան սպասում էիք: Հետաձգեք այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ միշտ դժվարությամբ եք ընդհանուր լեզու գտնում. հիմա նրանց հետ շփումներն ավելի հոգնեցուցիչ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պետք չէ շտապել ու փորձել մի քանի գործ միաժամանակ անել: Հետևողական գործեք ու այնպիսի արդյունքների կհասնեք, որոնցով կարող եք հպարտանալ: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով: Բայց ոչ ոքի հետ գաղտնիքներով մի կիսվեք ու ապագայի պլանները մի քննարկեք:

Օրը հարմար է լրիվ նոր բան ստանձնելու համար: Արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է ու ցավալի սխալներ չեք անի: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմ մարդուն, աջակցել նրան, ով բարդ իրավիճակում է հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործնական տրամադրվեք. հենց ձեզանից կախված կլինի, թե որքանով հաջող կլինի այս օրը: Դրված նպատակներին հասնելու համար համառություն ու ամրություն է պետք, ինչպես նաև ուժեղ մրցակիցների դեմ պայքարելու պատրաստակամություն: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի. վեճեր այսօր սովորականից շատ կլինեն: Բայց լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այստեղ աստղերը ձեր կողմից կլինեն և հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, պարզապես բաց մի թողեք այն: Չի բացառվում պատահական հանդիպումը հին ծանոթի հետ, որին վերջին շրջանում շատ էիք կարոտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ իրավիճակ կստեղծվի ու միանգամից չեք կարողանա դրանից գլուխ հանել: Շատ բան պարզ չի լինի, պետք է ուսումնասիրեք իրավիճակը, բայց դա ժամանակ կպահանջի, իսկ դուք կշտապեք: Բարեբախտաբար, կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները հստակ կլինեն: Խուսափեք կոնֆլիկտներից. եթե դրանք ծագեն, խաղաղությունը վերականգնելը դժվար կլինի:

Երեկոն լավ է նվիրեք պասիվ հանգստին: Այն կօգնի վերականգնել ուժերն ու լրացնել էներգիայի պաշարը, ավելի լավատեսորեն տրամադրվել: Տրամադրությունը կբարձրացնեն ընկերներից ստացած նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ժամանակը քննարկումների վրա չվատնեք: Պատրաստ կլինեք կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունել, ձեզ վրա վերցնել դրանց հետևանքների համար պատասխանատվությունը: Շփումների մեջ չափազանց ուղղախոս կլինեք: Այլ հանգամանքներում դա կոնֆլիկտների կհանգեցներ, սակայն այսօր կհաջողվի պահպանել փոխհասկացողությունը:

Օրվա երկրորդ կեսը անսովոր, հիշարժան հանդիպումների ժամանակ է: Չեն բացառվում ծանոթությունները մարդկանց հետ, որոնց մասին վերջին շրջանում շատ լավ բաներ եք լսել: Հավանական են ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Շատ բան հեշտությամբ կտրվի. հասարակ գործերից ինքներդ արագ գլուխ կհանեք, իսկ բարդ գործերի ժամանակ կօգնեն հին ծանոթները: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք առանց դժվարության կմտապահեք այն, ինչ պետք է. դրա շնորհիվ անսովոր իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք, կկարողանաք հաղթել ուժեղ մրցակիցներին:

Հիանալի կանցնեն ընկերների հետ հանդիպումները: Զրույցի թեմաներ շատ կգտնվեն: Ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի: Տրամադրությունը կփչանա միայն մի դեպքում. եթե ժամանակը զուր վատնեք, չկարողանաք ձեզ համար զբաղմունք գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2379 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7