Աստղագուշակ․ հուլիսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2537 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Խուսափեք խառնաշփոթից ու անկարգապահությունից: Հիմա նույնիսկ ոչ մեծ ցավալի թյուրիմացությունը կարող է ձեզ համար խնդիր ստեղծել, խանգարել ժամանակին սկսածը կյանքի կոչելուն: Օգտակար կլինի նախապես գործողությունների ծրագիր կազմելն ու ամեն ինչում նրան հետևելը: Կարևոր որոշումներն աշխատեք ինքնուրույն ընդունել, թույլ մի տվեք, որ ուրիշները շեղեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Շատ բաների մասին կարող եք զրուցել, կիսվել գաղափարներով: Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործի համար: Դրանք ամեն անգամ չէ, որ հեշտությամբ կտրվեն, բայց բոլոր դեպքերում գլուխ կհանեք: Շատ Ցուլերի կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դուք շատ կուրախանաք, որ կարողանում եք հիշել այն, ինչ ուրիշները վաղուց արդեն մոռացել են: Արժե զրուցել մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ ինչ-որ օգտակար բան են սովորեցրել: Հիմա նրանք կարող են նոր տեղեկատվությամբ կիսվել, և այն միանգամից պետք կգա: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, բայց չարժե շատ ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքը չունեք: Եթե այսօր խնայող լինեք, կկարողանաք գումարը ինչ-որ ավելի արժեքավոր բանի համար պահել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին աշխատեք սխալներ չանել: Դա հեշտ չի լինելու, քանի որ իրավիճակն անսովոր կլինի, հին փորձն անօգուտ դուրս կգա, պետք է լրիվ նոր բան մտածեք: Չմտածված որոշումներն ամեն անգամ ճիշտ չեն լինի: Կարևոր կլինի մոլորությունների հարցում չհամառելը, լավ խորհուրդները լսելը: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումների ու վառ հույզերի ժամանակ կլինի: Երբեմն նույնիսկ միապաղաղ գործերը գրավիչ կլինեն, քանի որ դրանց ստեղծագործաբար կմոտենաք ու ոգեշնչված փորձարկումներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք ուղիղ կասեք այն, ինչ մտածում եք, և շատերին դա դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզանով չէին հետաքրքրվում, կհասկանան, որ շատ բան են կորցրել և իրենք մտերմանալու առաջին քայլերը կանեն: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Դուք ցանկացած գործից արագ գլուխ կհանեք, հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշները նահանջել են առանց որևէ բանի հասնելու: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ շեղել կամ խճճել: Երեկոն հրաշալի կլինի ընտանեկան հանգստի, հարազատների ու հին ընկերների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարգուկանոն հաստատեք, ազատվեք անպիտան բաներից, զբաղվեք նրանով, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք: Այդ ամենը ձեզ շատ լավ կհաջողվի անել օրվա առաջին կեսին: Հետո կարող եք լրիվ նոր բանի անցնել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Հաճելի հանդիպումներ նշանի ներկայացուցիչներին սպասվում են օրվա երկրորդ կեսին: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կարող եք ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ մրցակցում էիք: Չեն հիասթափեցնի սիրային ժամադրությունները: Որոշ Առյուծներ երկար սպասված սիրո խոստովանություններ կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անսովոր, հիշարժան ու վառ օր է: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, հաճախ ուշադրություն կդարձնեք նրան, ինչ ուրիշները չեն նկատել: Օրը հարմար է երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, հաճախ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Օրը հրաշալի է հին ծանոթներին հանդիպելու համար: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Բացի այդ, գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել: Կարող եք ոչինչ չհետաձգել, քանի որ հիմա վճռական գործողությունների համար շատ բարենպաստ պահ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հրաշալի է նոր, անսովոր ու հետաքրքիր բանով զբաղվելու համար: Դուք հեշտությամբ կխախտեք ավանդույթները, քանի որ գիտեք, որ հիմա դա միայն օգուտ է տալու: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, մտքի փայլատակումներ: Չի բացառվում՝ այսօր ընդունած որոշումները թույլ տան ձեզ փոխել ձեր կյանքը: Արժե զգույշ լինել գումարի հետ, հավանական են ցավալի կորուստներ, անհաջող գործարքներ: Գնումների հարցում մի շտապեք. այսօր ձեր ու ձեր մտերիմների համար օգտակար իրեր ընտրելը սովորականից բարդ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք: Սա վատ օր չէ, բայց հարմար չէ մտքին եկած առաջին բանն ասելու կամ անելու համար: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք և ծրագիր կհայտնվի, որը կուզենաք կյանքի կոչել: Հավանական են հաճելի հանդիպումներ: Որոշ Կարիճներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց կարոտել են: Այսօր ստացված ցանկացած ինֆորմացիա կարող է շատ օգտակար լինել: Հաճախ ամենակարևոր նորությունները կբերեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Դուք արագ նոր բան կսովորեք, շատ բան ոտքի վրա կյուրացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսին ստիպված եք լինելու հուզվել: Դա ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել դրված նպատակին: Հիմա լավ է համբերությամբ զինվեք: Մի շտապեք կյանքի կոչել ամենն, ինչ մտածել եք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է եկել վճռական գործողությունների ժամանակը: Ավելի ուշ թեթև ու հաճելի շրջան կգա, որը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Որոշ Աղեղնավորներ կկարողանան ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէին գտնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք հանձնվել չեք ուզենա: Համառությունը հաճախ կօգնի հաջողության հասնել, ընդ որում՝ նույնիսկ այն իրավիճակներում, որոնք մյուսներին անհույս կթվան: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, գլուխ հանել որոշ իրավաբանական խնդիրներից: Այստեղ համբերատարության և մանրուքներին ուշադրության կարիք կլինի: Աշխատեք շատ չհոգնել: Սա արդյունավետ օր է լինելու, բայց չարժե այն աշխատանքային հերոսությունների շարքի վերածել: Ինքներդ ձեզ հանգստանալու հնարավորություն տվեք, ժամանակ անցկացրեք համակրելի մարդկանց հետ: Ե՛վ տրամադրությունը, և՛ ինքնազգացողությունը կլավանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն վախեցնի և չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք անպայման կգտնեք ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Շրջապատողներին ամեն անգամ դուր չեն գա ձեր խոսքերն ու արարքները, բայց ձեզ բաց քննադատության ենթարկել հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսն առաջինից հաճելի կանցնի: Այն հարմար կլինի հին ծանոթների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց առաջին անգամ եք տեսնում: Վեճերի ու տարաձայնությունների առիթներ հազիվ թե լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգստացեք: Սա հրաշալի օր է գոնե ժամանակավորապես գործերն ու հոգսերը մի կողմ դնելու, շեղվելու և թուլանալու համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նոր բան փորձել: Բոլոր դեպքերում օգտակար կլինի կյանքում բազմազանություն մտցնելը. դրանից կյանքը միանգամից վառ ու հետաքրքիր կդառնա: Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր վայրեր հրավիրեն: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, որոշ Ձկներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Սիրային պատմության սկիզբն էլ շատ հնարավոր է: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|