Աստղագուշակ․ հուլիսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3090 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ, շահավետ գործարքներ կնքելու շանս կա: Դա վերաբերում է նույնիսկ այն Խոյերին, որոնք նախկինում հեռու են եղել բիզնեսից: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ գործարարի ջիղ կնկատեն: Կարող եք ուսում սկսել. դուք արագ կիրառում կգտնեք ստացված գիտելիքներին: Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Ձեր հեղինակությունը կասկածի չի ենթարկվի: Հաճախ միայնակ կարևոր որոշումներ կընդունեք, և ոչ ոք չի ընդդիմանա: Որոշ Խոյեր հաճելի նորություններ կստանան այն մարդկանցից, որոնց վաղուց չէին տեսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Օրը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի, և դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք զգույշ լինել, իսկ երբ գնալ ռիսկի: Հետաքրքիր է, որ շրջապատողները կփորձեն հետևել ձեր օրինակին, բայց հազվադեպ կհասնեն նման արդյունքների: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Եթե դրանք ստանաք մարդկանցից, որոնց վաղուց գիտեք, կարող եք համաձայնել առանց երկար մտածելու: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային խնդիրները լուծելու համար: Դուք դրանցից հեշտությամբ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ոչ միանշանակ օր է: Կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, բայց նկատի ունեցեք, որ դա միանգամից չի ստացվելու: Պատրաստ եղեք համառ լինել: Ամենայն հավանականությամբ մինչև նպատակին հասնելը ստիպված եք լինելու խոչընդոտներ հաղթահարել: Ջանքեր պետք է գործադրեք նաև շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելու, ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: Ձեզ հաճախ կքննադատեն, հազվադեպ կգովեն, չնայած այսօր դուք շատ օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Դա ցավալի կլինի, բայց, բարեբախտաբար, երկար չի տևի. շուտով բոլորը կգնահատեն ձեր ջանքերն ու ձեռքբերումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար գործերի համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, և դա շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ տհաճ կերպով զարմացրել էին անուշադրությամբ ու թեթևամտությամբ, հիմա պատրաստ կլինեն ձեզանից օրինակ վերցնել և հուսալի օգնականներ կդառնան: Չի բացառվում՝ համատեղ գործունեությունը երկարատև ընկերության սկիզբ դնի: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա կենտրոնանալ նրա վրա, ինչը հետաքրքրում է ձեզ: Հին նախասիրության մասին հիշելու կամ նախկինում հետաձգած ինչ-որ հաճելի գործի վերադառնալու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգիստ օր է, որը հարմար է հին ծրագրերն իրագործելու, ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Դուք չեք հոգնի ու չեք ձանձրանա, եթե երկար ժամանակ ստիպված լինեք զբաղվել միևնույն գործով, կաշխատեք կիսատ չթողնել սկսածը, քանի դեռ անհրաժեշտ արդյունքի չեք հասել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն նրանք անհիմն դժգոհություններ կունենան: Բայց կոնֆլիկտներ չեն առաջանա: Դուք հաճախ կկռահեք ուրիշների ցանկությունները, ճիշտ կհասկանաք նույնիսկ ամենանուրբ ակնարկները, դրա հետ միասին՝ ոչ ոքից չեք նեղանա ու կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պետք չէ անհանգստանալ, եթե առավոտյան ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրն ավելի հաջող կդասավորվի, քան կարող է սկզբում թվալ: Կարևոր կլինի մտածածից չհրաժարվելը: Ձեր գաղափարներն իրագործելու համար ցանկացած հնարավորություն օգտագործեք: Իմպրովիզներ արեք. դա այսօր ձեզ մոտ լավ կստացվի: Չի բացառվում՝ իրենց աջակցությունն առաջարկեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա, տան համար օգտակար իրեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք, ստանձնեք այն, ինչ հիմա ուշադրության կարիք ունի: Եվ թող բարդ առաջադրանքները ձեզ չվախեցնեն. դուք արագ լուծում կգտնեք դրանց: Կարող եք լսել փորձառու ծանոթների խորհուրդները. որոշ հուշումներ շատ օգտակար կլինեն: Անսպասելի իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնցից վաղուց լուրեր չունեիք: Օրը հարմար է հին հարաբերությունները վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Նրանք, ովքեր նախկինում ձեզ սխալ են հասկացել ու չեն համաձայնել ձեր արարքներին, կտեսնեն, որ շատ հարցերում մոլորվել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը բարենպաստ է. աշխատեք այն օգտավետ անցկացնել: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել այն գործը, որի վրա ստիպված եք եղել մեծ ուժեր ծախսել: Դրանից հետո ավելի ազատ շունչ կքաշեք, կկարողանաք կենտրոնանալ նրա վրա, ինչով վաղուց էիք ուզում զբաղվել: Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի: Հնարավոր են թյուրիմացություններ և տարաձայնություններ տանն ու աշխատավայրում: Գործերը, որոնք հասարակ էին թվում, անսպասելի շատ ժամանակ և ուժեր կպահանջեն, որի պատճառով կբարկանաք և՛ ձեր, և՛ շուրջը բոլորի վրա: Աշխատեք բացասական հույզերին չտրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավ գաղափարների օր է: Չի բացառվում՝ այսօր փոխեք ձեր ծրագրերն ու հասկանաք, որ վերջին ժամանակներս մեծ ուժեր եք ծախսել անհույս նախագծերի վրա: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Հնարավոր է՝ հենց հիմա պարզ դառնա, թե ով է իրականում աջակցում ձեզ, իսկ ով է միայն ձևացնում, որ ձեր կողմից է: Ուշադիր է պետք լինել գումարի հետ, խուսափեք չմտածված ծախսերից: Մի շտապեք գնումների հարցում: Չարժե նաև պարտքով գումար տալ. հազիվ թե այն ժամանակին վերադարձնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսին հավանական են դժվարություններ ու թյուրիմացություններ, իրադարձություններ, որոնք կշեղեն ձեզ, կստիպեն շեղվել գործերից: Երբեմն դա ցավալի սխալների կհանգեցնի, ստիպված եք լինելու ժամանակ ծախսել դրանք ուղղելու վրա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերը դեպի լավը կգնան: Օրվա երկրորդ կեսին հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ ու ծանոթություններ, որոնց շնորհիվ ձեր առջև նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Այդ հատվածը հարմար է նաև մտերիմների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք նրանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Թեթև, հետաքրքիր օր է, որը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու նոր հնարավորություններով: Շատ Ջրհոսներ այսօր անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, կհասկանան՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ հաջողության հասնելու համար: Ձեր նույնիսկ ամենահամեստ հաջողություններն աննկատ չեն մնա. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ձեզ, կօգնեն ավելի մեծ բանի հասնել: Կուրախացնեն հին ու նոր ծանոթների հետ շփումները: Այսօր կկարողանաք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց նախկինում չէիք հասկանում: Հեշտությամբ կկռահեք ուրիշների ծրագրերը, նույնիսկ եթե նրանք փորձեն դա թաքցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամենահասարակ օրը չէ: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Այնպես որ՝ լավատեսությունը մի կորցրեք ու աշխատեք կյանքի կոչել այն, ինչ ավելի վաղ եք մտածել: Հավանական են անսպասելի նորություններ՝ կապված մասնագիտական գործունեության և ուսման հետ: Ստիպված եք լինելու վերամշակել ծրագրերը, իսկ ավելի ուշ կհասկանաք, որ ստեղծված իրավիճակն իր դրական կողմերն էլ ունի: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից, հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ մի քանի վայրկյանն էլ բավական կլինի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն կազմելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|