Աստղագուշակ․ հուլիսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2074 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք շատ չծանրաբեռնվել: Այո, գործեր շատ կլինեն, դրանք բոլորը հետաքրքիր կլինեն և ոչինչ չեք ուզենա հետաձգել: Բայց եթե որոշեք ինչ գնով էլ լինի ինքնուրույն ամեն ինչից գլուխ հանել ու օգնության չդիմեք, ապա արդեն օրվա կեսին հոգնածություն կզգաք: Բայց չէ՞ որ երեկոյան ձեզ էներգիա է պետք լինելու. օրինակ՝ ռոմանտիկ ժամադրության կամ ընկերների հետ հաճելի զբոսանքների համար: Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա կեսին: Այդ հատվածում չեք բարկանա, եթե ինչ-որ մեկը ձեզ սխալ հասկանա, չափազանց մեծ զիջումների չեք գնա ու հազիվ թե այնպիսի խոստումներ տաք, որոնք չուզենաք կատարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է նոր ու բարդ գործեր սկսելու համար: Լավ կիմանաք, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել և արագ կհասկանաք, թե ինչպես անել դա: Պետք է շատ աշխատեք, բայց այդ հեռանկարը ձեզ կոգեշնչի, այլ ոչ թե կվախեցնի: Շատ Ցուլեր այսօր հուսալի համախոհներ ու գործընկերներ կգտնեն, որոնց հետ երկար կհամագործակցեն: Չեն բացառվում գրավիչ առաջարկները: Երեկոյան հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ քննարկեք ընթացիկ գործերն ու ապագայի պլանները և շատ հետաքրքիր բաներ կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Տրորված ճանապարհով մի գնացեք, քանի որ այն ձեզ հետաքրքիր վայր չի տանի: Ավելի լավ է նորը փորձեք, փորձարկումներ անեք, հարցերին սեփական պատասխանները փնտրեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հայացքները տարբերվում են ձերինից: Իրար միանգամից հասկանալ չի ստացվի, փոխարենը հետո ձեզ շատ հաճելի շփումներ են սպասվում: Շատ հավանական է հետաքրքիր ու հիշարժան սիրային պատմության սկիզբը: Շատ նոր տպավորություններ կստանան նույնիսկ այն Երկվորյակները, ովքեր վստահ են, որ անսահման կենսափորձ ունեն ու հասցրել են աշխարհում ամեն ինչ տեսնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է, որը մեծ հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր չեն վախենա համառություն ու ամրություն ցուցաբերել: Վեճերի ժամանակ պետք է պաշտպանեք ձեր տեսակետը, տարահամոզեք մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Սկզբում դա կվախեցնի, բայց հետո հետաքրքիր կդառնա: Օրվա վերջին ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հաջողությունների եք կարողացել հասնել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կլուծվեն հին խնդիրները: Ուշադիր ու հնարամիտ կլինեք, հաճախ կնկատեք այն հնարավորությունները, որոնք մյուսների աչքից վրիպել են: Կմնա միայն մեկ բան՝ խուճապի չմատնվել ու անել այն, ինչ պահանջում է իրավիճակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հիանալի օր է հանդիպումների ու ծանոթությունների համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր ոչ ոքի չեն հավանում: Սակայն նկատի ունեցեք, որ այսօր ձեզ հանդեպ անսպասելի համակրանքով լցված մարդիկ շուտով կարող են փոխել իրենց կարծիքը: Աշխատեք չհիասթափեցնել նրանց, ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Կարող եք նոր գործեր ու նախագծեր ստանձնել և արագ հաջողության կհասնեք: Շատ պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Հաճախ ձեր կրթվածությունն ու լայն աշխարհայացքը հաճելի կերպով կզարմացնեն շրջապատողներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեր արարքներում ու դատողություններում այնքան անկախ կլինեք, որ շրջապատին դա համարյա կվախեցնի: Խորհուրդներն ու նախազգուշացումները ականջի հետև կգցեք, կասեք ու կանեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Ամենազարմանալին այն է, որ դրա հետ միասին հաջողությունների էլ կհասնեք: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեզ, բայց վնասել հաստատ չի կարողանա: Օրը հարմար է ստեղծագործելու համար, կարող եք կիրառում գտնել ձեր տաղանդներին: Օգտակար կլինեն համախոհների ու այն մարդկանց հետ շփումները, ովքեր կիսում են ձեր հայացքները, նպատակներն ու առաջնահերթությունները: Չի բացառվում՝ հասկանաք, որ եկել է կարևոր գործի համար միավորվելու ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հիանալի օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Պոտենցիալ գործընկերները բարձր կգնահատեն ձեր պրոֆեսիոնալիզմը, իսկ նրանք, ովքեր դուր են գալիս ձեզ, պատասխան համակրանքով կլցվեն: Կարևոր է չխառնել գործնական ու անձնական հարաբերությունները: Լավագույն օրը չէ աշխատավայրում ռոմանտիկ պատմություն սկսելու համար: Նույնիսկ անմեղ ֆլիրտը տհաճ հետևանքներ կունենա: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են խոշոր ու անսպասելի դրամական մուտքեր: Գումարի հետ կապված ցանկացած որոշում ճիշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ էլ պլանավորեք, զգույշ եղեք: Սա բարդ օր է, որը հարմար չէ շտապողական որոշումներ ընդունելու, ռիսկի դիմելու ու հաջողության վրա հույս դնելու համար: Երբեմն ինքներդ ձեզ կխաբեք, պատրանքներ կկառուցեք, ցանկալին իրականության տեղ կընդունեք: Կողքին կլինի մեկը, ով կհուշի, թե որ հարցերում եք մոլորության մեջ: Սակայն բոլոր Կարիճները չէ, որ կլսեն իմաստուն խորհուրդները: Մտերիմների հետ շփվելը բարդ կլինի. նրանք կփորձեն ձեր աչքերից հանել վարդագույն ակնոցները, բայց դուք կդիմադրեք: Լավ է հետաձգել կարևոր հարցերի լուծումն ու այն գործերը, որոնց ելքը կարևոր է ոչ միայն ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ օգտակար ինֆորմացիա ստանալու հնարավորություն կա: Առաջին հայացքից այն կարող է հակասական թվալ, բայց երբ ամեն ինչից գլուխ հանեք ու համադրեք փաստերը, կտեսնեք ընդհանուր պատկերը: Կարող է պարզվել, որ ձեզ ակներև թվացող պատասխանները սխալ են, իսկ գաղափարները, որոնց հետ մեծ հույսեր եք կապել, այնքան էլ լավը չեն: Շատ կարևոր կլինի հուզական աջակցությունը, որը կստանաք հին ընկերներից: Կարող եք նրանց հետ կիսվել ձեր ապրումներով: Սա այն եզակի օրերից է, երբ շրջապատողները ձեզ ավելի լավ կհասկանան, քան դուք ինքներդ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Աշխատանքի մեջ հեշտությամբ հաջողությունների կհասնեք և նույնիսկ ամենաձանձրալի գործերը ձեզ չեն հոգնեցնի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Ինչ-որ հետաքրքիր բան հազիվ թե իմանաք, բայց հաճելի ժամանակ կանցկացնեք: Պիտանի ծանոթություններ հաստատելու հնարավորություն կա, բայց այստեղ համառություն ցուցաբերել չարժե. նախ սպասեք, մինչև մարդիկ իրենք հետաքրքրվեն ձեր գաղափարներով ու պլաններով: Զգույշ եղեք գումարի հետ կապված հարցերում: Կարևոր չէ՝ գնում եք, թե՞ վաճառում. երկու դեպքում էլ հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ, ինչպես նաև ցավալի կորուստներ: Ցանկալի չէ վարկով գումար վերցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հիանալի օր է գնումների ու գործարքների համար: Անսխալ կորոշեք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: Այստեղ ինտուիցիան հուսախաբ չի անի նույնիսկ այն Ջրհոսներին, ովքեր նախկինում ֆինանսական հարցերի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքով էին առանձնանում: Աշխատանքային հարցերի լուծումն ավելի ժամանակատար կլինի, քան սովորաբար. չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները: Սիրո մեջ հաջողակ կլինեն նրանք, ովքեր ճիշտ ժամանակին նախաձեռնող կլինեն. դրա համար ոչ միայն վճռականություն, այլ նաև իրավիճակը ճիշտ գնահատելու ունակություն է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վատ չի դասավորվի, եթե լուրջ, հանգիստ ու ուշադիր լինեք: Խորհուրդ չի տրվում նախ՝ դատարկ բաների պատճառով հուզվել, իսկ երկրորդ՝ ծուլանալ, թեթևամիտ վերաբերվել աշխատանքին ու հետաձգել գործերը: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, վեճեր՝ կապված գումարի ու պարտականությունները բաշխելու հետ. ստիպված եք լինելու զիջումների գնալ: Երեկոյան չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները: Այդ ժամանակը հարմար է ընտանեկան միջոցառումների, ընկերների ու հին ծանոթների հետ հանդիպելու համար: Որոշ Ձկներ մտերիմներից մեկի հետ կապված հիանալի նորություններ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|