Աստղագուշակ․ հուլիսի 29, 2024 թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բազում հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, որոնցից ոչ մեկը բաց թողնել չեք ուզենա: Ոչ բոլոր նախաձեռնություններն են հաջող լինելու: Հնարավոր է մի փոքր վշտանաք դրա պատճառով, բայց լավատեսությունն ու ինքնավստահությունը հաստատ չեք կորցնի: Անկախ պայմաններից ու խոչընդոտների քանակից, համառությունն ու առաջ շարժվելու ցանկությունը անպայման դեպի նպատակը կտանեն:
Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ինչքան էլ ուզենաք ցանկալին իրականության տեղ ընդունել, մի արեք դա: Հենց իրավիճակն իրատեսորեն գնահատելու, ոչ մի բան չհորինելու և զուր հույսեր չտածելու ունակությունը կօգնեն այսօր ձեզ լուծել բարդ առաջադրանքները, հաջողության հասնել բարդ գործում: Նոր գաղափարն արժե քննարկել այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Նրանց խորհուրդները շատ տեղին կլինեն:
Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Կարող եք օգնականներ գտնել, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, բայց ձեզանից ավելի մեծ համբերատարություն է պահանջվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այսօր ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու և նրանց իրական ցանկությունները հասկանալու ունակությունը: Դրա շնորհիվ կկարողանաք խուսափել տհաճ պահերից, արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ֆինանսական հարցերը քննարկելիս ուշադիր եղեք, քանի որ այստեղ հնարավոր է թյուրըմբռնում, և կարևոր կլինի ամեն ինչ հնարավորինս վաղ պարզաբանելը:
Բոլոր լուրջ զրույցները արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Հենց այդ հատվածում հեշտությամբ բոլորին դուրեկան որոշում կընդունեք: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Անսպասելի առաջարկները մերժել չեք ուզենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Չափազանց վստահող մի եղեք. այսօր մարդկանց ոչ բոլոր ասածներն են ճիշտ լինելու: Ընդ որում՝ բոլորը չէ, որ հատուկ կփորձեն խաբել ձեզ, ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք իրենք մոլորության մեջ կլինեն: Եթե դուք ստացված ցանկացած ինֆորմացիա ստուգեք, ապա ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից:
Եթե կենտրոնանաք օգտակար գործերի վրա, ապա այսօր շատ բան կհասցնեք: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, ձեր գաղափարները դուր կգան և՛ հին, և՛ նոր ծանոթներին: Կարող են հաջողությամբ լուծվել ձեզ վերջին ժամանակներս անհանգստացնող ֆինանսական հարցերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Մի շտապեք: Սա այն օրերից չէ, երբ կարելի է մինչև ճաշ սարեր շուռ տալ, կամ աշխարհը շրջել: Լավ է համբերությամբ զինվեք, քանի որ որոշ գործեր սպասվածից ժամանակատար են լինելու, անհաջող պայմանների պատճառով էլ ամենահասարակ հարցերը կարող են երկար լուծվել: Բայց դուք ամեն դեպքում ձեր ուզածին կհասնեք, միայն թե ծրագրածից մի փոքր ավելի ուշ:
Կարևոր տնային խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Ձեր աջակցության շնորհիվ մտերիմները մանրուքների պատճառով չեն վշտանա, չեն անի մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջային: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Արժե լուրջ վերաբերվել օրվա առաջին կեսին առաջ եկած գաղափարներին: Հնարավոր է դրանք սկզբում ձեզ չափազանց համարձակ թվան, համարյա ֆանտաստիկ, բայց դուք շուտով անպայման կգտնեք մտածածն իրագործելու ձևը: Հեշտությամբ ինչ-որ բանի շուրջ կպայմանավորվեք նոր ծանոթների հետ: Լավ է միանգամից գործին անցնեք, քանի որ ավելի ուշ ծրագրերը կարող են փոխվել:
Այսօր մտերիմները սովորականից շատ են ձեր աջակցության, հասկացողության ու խորհուրդների կարիքն ունենալու: Պատրաստ եղեք քննարկել բարդ հարցերը: Երեկոյան կհաջողվի բոլորին դուրեկան որոշում ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Անսովոր մարդկանց հետ ծանոթանալու, նրանցից ինչ-որ բան սովորելու, պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի: Դուք հետաքրքրասեր կլինեք, և դա շատերին դուր կգա: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, հիմա ուրախությամբ կպատասխանեն ձեր ցանկացած հարցի: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ:
Ցանկացած ուղևորություն լավ կանցնի: Դրանք կարող են ոչ միայն դրական հույզեր պարգևել, այլև օգնել նորովի նայել ձեզ սովորական ու բնական թվացող բաներին: Հնարավոր է հասկանաք, թե ինչի պակասն ունեիք վերջին ժամանակներս:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Զբաղվեք ոչ միայն ձեզ համար կարևոր գործերով: Ամենը, ինչ հիմա կանեք մյուսների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Շրջապատողները կգնահատեն ընդհանուր բարեկեցության հանդեպ ձեր հոգատարությունը: Չի բացառվում օրվա վերջին ավելի շատ համախոհներ ունենաք, նոր ընկերներ էլ կարող են հայտնվել: Դուք փայլուն կլուծեք բարդ առաջադրանքները, և դա նույնպես աննկատ չի մնա: Հնարավոր է հենց այսօրվա հաջողությունների շնորհիվ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:
Երեկոն լավ նորություններ, նվերներ ու անակնկալներ է խոստանում: Այդ հատվածում իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դուք շատ ուրախ կլինեք նրանց հետ շփվելու հնարավորության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հեշտ չի լինի հույզերը վերահսկելը, քանի որ այսօր ամեն ինչ սրտին մոտ եք ընդունելու: Ցանկացած պատահար ձեզ նշանակալի կթվա, ինչ-որ մեկի չմտածված խոսքերն էլ երբեմն կփչացնեն ձեր տրամադրությունը: Զուր ապրումներից խուսափելուն կօգնեն նոր գործերը: Զբաղվեք նրանով, ինչի մասին համարյա ոչ մի բան չգիտեք. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:
Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ ահա երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Ընկերների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի, և նման հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այսօր կարող եք չշտապել: Պետք չէ շտապելով որոշումներ ընդունել կամ ծրագրերը ոտքի վրա փոխել, քանի որ ամեն ինչ լավ մտածելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու ժամանակ կա: Հնարավոր են անսպասելի ծախսեր: Հյուր կգան մարդիկ, որոնց ուրախ կլինեք տեսնել: Ընդ որում՝ նրանք լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով կգան:
Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Դուք լավ տպավորություն կթողեք նոր ծանոթների վրա, իսկ ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Չի բացառվում այսօր ձեզ մի աշխատանք առաջարկեն, որի մասին վաղուց էիք երազում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Գործնական կապերն ամրապնդելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կլինի: Հիշեք, որ պարտադիր չէ բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծեք: Մարդիկ, որոնց կդիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Եթե դրանք հին ընկերներն անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Մյուս դեպքերում լավ է պատասխանի հարցում չշտապեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք:
Առօրյա գործերն այսօր հեշտությամբ են տրվելու, հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա: Հին գործից գլուխ հանելուց հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հրաշալի օր է աշխատանքի համար: Նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները արագ կլուծեք. կօգնի ինտուիցիան: Դուք գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Շրջապատողները ձեզ հիացմուքնով կհետևեն: Ամենատպավորվողներին կթվա, թե դուք առավոտից երեկո հրաշքներ եք գործում: Չնայած՝ դա իրականությունից այնքան էլ հեռու չի լինի:
Մարդկանց հետ վատ լեզու չեք գտնի, չնայած երբեմն ձեզ կտրուկ նկատողություններ ու սուր քննադատություն թույլ կտաք: Գաղտնիքը ձեր հմայքի մեջ կլինի, որն այսօր այնքան ուժեղ կլինի, որ ձեզ վրա բարկանալը պարզապես անհնար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: