Աստղագուշակ․ հուլիսի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2703 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հոգսեր սովորականից շատ կլինեն: Պիտի արագ գործեք, որպեսզի ամեն ինչ հասցնեք: Հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա վերամշակել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել մեկ ուրիշ գործի համար: Մեկ ուրիշին դա կվշտացներ, բայց դուք չեք բողոքի: Շատ Խոյերի կուրախացնի իմպրովիզներ անելու և նոր բանով զբաղվելու հնարավորությունը: Կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որը նախկինում չափազանց բարդ էր թվում: Այստեղ վերջին դերը չի խաղա արագ սովորելու, ոտքի վրա շատ բան յուրացնելու ձեր ունակությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, լավ տպավորություն թողնելու համար էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արագ գործեք: Օրը հրաշալի կլինի շտապ գործերից գլուխ հանելու և այն ամենն ավարտելու համար, ինչի վրա երկար ժամանակ աշխատել եք: Հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Աշխատեք ոչինչ երկար ժամանակով չհետաձգել. ցավալի կլինի բարենպաստ պահը բաց թողնելը: Ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Այսօր դուք կսովորեք ուրիշների սխալների վրա, օգտակար բաներ կնկատեք: Չեն բացառվում փոփոխությունները շրջապատողների հետ հարաբերություններում: Օրինակ՝ մարդիկ, որոնց սովոր եք ձեզ թշնամի համարել, իրենց ավելի բարեհամբույր կպահեն ու նույնիսկ աջակցություն կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է հետաքրքիր ու օգտակար բան ստանձնելու համար: Հնարավոր է՝ միանգամից անհրաժեշտ արդյունքին չհասնեք, բայց ջանալ արժե. դուք կհասնեք կարևոր նպատակին ու կկարողանաք փոխել ձեր կյանքը, աշխարհն ավելի լավը դարձնել: Շատ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես լուծել ուրիշի խնդիրը, լավ խորհուրդներ կտան բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Հնարավոր է՝ կենցաղային խնդիրների պատճառով ստիպված լինեք հետաձգել այն հանդիպումները, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Աշխատեք շատ չվշտանալ: Ավելի ուշ անպայման կլրացնեք բաց թողածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է: Նույնիսկ այն Խեցգետինները, որոնք նախկինում համարում էին, որ փակուղու առաջ են հայտնվել, հիմա կհասկանան՝ դեպի ուր շարժվել: Նշանի մնացած ներկայացուցիչները որոշակիություն մտցնեն մոտ ու հեռու ապագայի ծրագրերում, ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Նախկինում առաջ գնալուն խանգարող վախերից ու կասկածներից հետք անգամ չի մնա: Ձեզ հատուկ ինքնավստահությունն ու լավատեսությունը շրջապատողներին շատ դուր կգա: Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի, նոր ծանոթների հետ էլ արագ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն սկսեք կարևոր գործերից: Դրանք կարող են բարդ ու նույնիսկ ոչ այնքան հաճելի թվալ, բայց դա ինչ-որ բան հետաձգելու պատճառ չպիտի դառնա: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան մեծ կլինեն անհրաժեշտ արդյունքի հասնելու շանսերը: Օրը հարմար է աշխատանքի ու ձեր կարիերայի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից հանգիստ կանցնի: Հանգստանալու, լավ ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեզ հյուր կանչեն հետաքրքիր միջոցառումների կամ այնպիսի վայրեր, որտեղ վաղուց էիք ուզում լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հանգիստ ու բարենպաստ կանցնի: Այդ հատվածը լավը կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ անընդհատ վիճում էիք: Չի բացառվում համագործակցության սկիզբը նոր գործընկերների հետ, որոնցից շատ բան կսովորեք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կդասավորվի: Հուզական դաշտը կլարվի, այդ իսկ պատճառով արժե հետևել տրամադրությանը, նյարդայնությանը չտրվել, չհուսահատվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Օրվա սկիզբը հարմար չէ կարևոր գործերի համար: Այդ հատվածում դժվար կլինի կշռադատված որոշում ընդունելը, վարքի ճիշտ մոդել ընտրելը: Շատ Կշեռքներ հեշտությամբ կտրվեն պրովոկացիաներին, կասեն ու կանեն բաներ, որոնց համար ավելի ուշ կզղջան: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով լի կլինի, ուրախության առիթներ կբերի: Կհաջողվի արագ լուծել կարևոր աշխատանքային հարցը, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Նշանի որոշ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը մտածված գործողություններ է պահանջում: Չարժե ասել ու անել մտքին եկած առաջին բանը: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հակված կլինեն անհանգստանալ դատարկ բաների պատճառով, բարկանալ, սուր արձագանքել անսովոր իրադարձություններին: Այդ ամենը կխանգարի կենտրոնանալ գործերի վրա, հաջողության հասնել այն գործում, որն իսկապես կարևոր է ձեզ համար: Բայց սխալ կլինի նաև ջայլամի նման գլուխն ավազների մեջ թաղելն ու ոչինչ չձեռնարկելը: Օրինակ՝ օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը, քանի որ հենց դրանից դրական փոփոխություններ կսկսվեն: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի՝ ինչպես վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամենաարդյունավետ օրը չէ: Դժվար կլինի աշխատանքի տրամադրվելը, գործերի վրա կենտրոնանալը: Դուք սովորականից հաճախ կշեղվեք, բացի այդ, երբեմն ստեղծված իրավիճակն իրատեսորեն գնահատելու փոխարեն պատրանքներ կկառուցեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը պատրաստ կլինի լավ խորհուրդ տալ, աջակցել ու ոգեշնչել: Համբերատար եղեք: Սա այն օրը չէ, երբ ցանկություններն արագ կիրականանան ու կհաջողվի արագ հասնել նպատակին: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք մի քանի փորձ ձեռնարկել կամ հաշտվել նրա հետ, որ ձեզ համար կարևոր հարցի լուծումը անորոշ ժամանակով հետաձգվում է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը վեճերով, տարաձայնություններով ու հակասություններով լի կլինի: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը բարդ կլինի, նույնիսկ հին գործընկերները երբեմն տհաճությամբ կապի դուր կգան: Դուք կաշխատեք համբերատար ու նրբանկատ լինել, աջակցել նրանց, ովքեր ձեր կարիքն ունեն, չտրվել պորովոկացիաներին: Հաճախ ստիպված եք լինելու գլուխ հանել ուրիշների կոնֆլիկտներից ու հաշտեցնել վիճողներին: Այդ ամենը ժամանակ կխլի, բայց ձեզ կհաջողվի ժամանակին գլուխ հանել բարդ ու կարևոր գործից, հրաշալի արդյունքի հասնել: Երեկոյան հին ընկերների հետ շփվելու հնարավորություն կունենաք: Նրանցից բազում հետաքրքիր բաներ կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հաջող է: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Հաճախ Ջրհոսները հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ նշանի մյուս ներկայացուցիչները գլուխ չեն հանել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի ու բավական տհաճ ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ: Այդ ամենը ձեզ չի խանգարի ժամանակին հասնել նպատակներին, բայց դրա համար ջանքեր սպասվածից շատ պիտի գործադրեք: Հաճույքով կօգնեն հին ընկերները, իսկ ահա նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը կարող է բավական անօգուտ և նույնքան հագեցած անցնել: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնց այնքան էլ լավ չեք արձագանքի: Երբեմն չի հաջողվի ճիշտ որոշումներ ընդունել, երբեմն էլ հիմար սխալներ կանեք: Բայց այդ ամենը լուրջ խնդիրների չի հանգեցնի, իսկ ահա ցավալի թյուրիմացությունները հնարավոր են: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք հրաշալի լեզու կգտնեք հին ծանոթների հետ ու արագ ընդհանուր լեզու կգտնեք նորերի հետ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|