Աստղագուշակ․ հուլիսի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2654 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Փոքրիկ թյուրիմացություններից, տհաճ իրավիճակներից խուսափելը դժվար կլինի: Դրանց հավանականությունը հատկապես մեծ է օրվա սկզբին: Ձեզանից այդ հատվածում քիչ բան է կախված, պայմանների, ուրիշների արարքների վրա ազդելը դժվար կլինի: Շատ մի նյարդայնացեք նրանից, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հետաքրքիր գործով զբաղվելու, պիտանի բան սովորելու հնարավորություն կունենաք: Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում: Դուք դրանց համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին ուշադիր եղեք: Դա ամենահասարակ շրջանը չի լինելու հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել ուզածին, չեն սիրում երկար սպասել: Իրադարձությունները սպասվածից դանդաղ կզարգանան, իսկ շտապողականությունը սխալների կհանգեցնի: Արժե զգույշ գործել, նույնիսկ եթե լրիվ վստահ եք ձեր ուժերին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ մոտեցում, այլ ոչ թե տիպիկ լուծումներ պահանջող գործերի համար: Այս հատվածը հարմար է նաև շփումների համար: Կարող եք շատ բաների մասին զրուցել, քննարկել բարդ թեմաները՝ առանց վախենալու, որ կոնֆլիկտներ կառաջանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վատ օր չէ: Այն հազիվ թե գլխապտույտ հաջողություններ ու հեշտ հաղթանակներ բերի, բայց դուք կարող եք իրագործել հին ծրագրերը, ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Ներդաշնակ կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները, չի բացառվում հաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնք վերջին ժամանակներս հաճախ էիք քննարկում մտերիմների հետ: Մարդիկ, որոնք վերջին օրերին ընդհանուր լեզու չէին գտնում ու շատ էին վիճում իրար հետ, ձեր օգնությամբ կհաշտվեն: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անհանգիստ օր է: Հոգսեր սովորականից շատ կլինեն: Կուզենաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց պայմանները դա թույլ չեն տա: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, մտքում բազում բաներ պահել, ոչինչ չմոռանալ ու չխառնել: Այդ ամենը հոգնեցնող կլինի: Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունելը, հատկապես եթե դրանք կարող են ազդել ոչ միայն ձեր, այլև մտերիմների կյանքի վրա: Ուշադիր եղեք գումարին վերաբերող հարցերում: Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գնումներն ու գործարքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բազում նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի, թույլ կտա կենտրոնանալ հետաքրքիր ու հեռանկարային թվացող գործերի վրա: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կկարողանաք հուսալի օգնականներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կամ երկարաժամկետ համագործակցություն կառաջարկեն: Անձնական կանքում էլ կգերակշռեն դրական միտումները, լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք ձեզ բարեհամբույր կպահեք շրջապատողների հետ, իսկ դա բոլորին շատ դուր կգա: Ինչ-որ մեկը առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածի համար արժե ծրագրել ամենակարևոր ու բարդ գործերը. դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Ուսման ու հետազոտական գործունեության մեջ խնդիրներ չեն առաջանա: Նշանի որոշ ներկայացուցիչներ տեղեկատվություն կստանան, որը շատ պետք կգա: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այն նշանակալի իրադարձություններ չի խոստանում, բայց հնարավորություն կտա ավարտել գործերը, ազատվել նրանից, ինչ անպիտան է դարձել: Մտերիմների հետ շատ բաների մասին կկարողանաք խոսել: Նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, ամեն հարցում կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բարենպաստ, բայց հոգսաշատ կլինի: Հանգստի համար ժամանակ չեք ունենա: Նման լարված ռիթմը հոգնեցնող կլինի: Հոգնածությունից երբեմն նյարդային կդառնաք: Շրջապատողների համար հեշտ չի լինի ձեզ հետ ընդհանուր լեզու գտնելը, չնայած որ նրանք դա շատ կփորձեն անել: Մտածեք՝ չարժե արդյոք ինչ-որ մեկի հետ կիսել գործերը: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք ուրախությամբ կօգնեն ձեզ: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթություներն ու հիշարժան հանդիպումները: Դուք շատերին դուր կգաք, բայց կապերին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք կասկածելի անձանցից ու աշխատեք բամբասանքների առիթ չտալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է, որը լավ գաղափարներով ու նոր ծրագրերով լի կլինի: Դուք համեստ հաջողություններով չեք բավարարվի, ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք ու ամեն հնարավոր բան կանեք դրանց հասնելու համար: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան նրանից, թե որքան բան եք կարողանում: Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արդյունավետ կանցնի օրվա առաջին կեսը: Միայն մի քանի ժամվա ընթացքում կկարողանաք բազում գործեր անել, պատասխաններ ստանալ հարցերին, որոնք նախկինում փակուղու առաջ էին կանգնեցրել: Դիտողունակությունը, մանրուքներին ուշադրությունը թույլ կտան խուսափել սխալներից: Դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքից, որը կենտրոնացվածություն ու կարգապահություն է պահանջում: Օգտակար կլինի համախոհների հետ ապագայի ծրագրերը քննարկելը. կհաջողվի ինչ-որ կարևոր բանի մասին պայմանավորվել: Օրվա երկրորդ կեսը բազում տնային հոգսեր կբերի: Կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հազիվ թե հաջողվի ծրագրի համաձայն գործել: Օրը բազում անսպասելի իրադարձություններ կբերի, որոնք չի կարելի անուշադրության մատնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք որոշ գործեր հետաձգել, տեղափոխել հանդիպումները, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու կգտնեք նրանից օգուտ քաղելու ձևը: Շատ Այծեղջյուրների կօգնեն հին ծանոթները: Հարմար օր է ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ նախկինում աշխատել եք կամ ընդհանուր նախասիրություն եք ունեցել: Նման կապերը հիմա հեշտությամբ կվերականգնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավագույն օրը չէ փաստաթղթեր ձևակերպելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող աշխատանքով զբաղվելով՝ արագ կսկսեք ձանձրանալ ու շեղվել: Փոխարենն այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ, ձեզ հավասարը չի լինի: Ձեր գաղափարները շատերին համարյա հանճարեղ կթվան: Ընկերների հետ հանդիպումները ոչ միայն կբարձրացնեն տրամադրությունը, այլև կոգեշնչեն: Հիանալի օր է ծրագրերը, ապագա ուղևորությունները, ստեղծագործ նախագծերը քննարկելու համար: Նման զրույցներից հետո նույնիսկ միապաղաղ գործերը ձանձրալի չեն թվա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հարմար է կարևոր բաների մասին մտածելու համար: Չի բացառվում՝ նորովի նայեք սովորական գործերին ու խնդիրներին, փոխեք վերաբերմունքը ոչ վաղ անցյալի իրադարձությունների նկատմամբ: Որոշ Ձկներ կուզենան փոխել ապագայի ծրագրերը: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Նրա մեծ մասը նվիրված կլինի կենցաղային հարցերի լուծմանը, առօրյա զբաղմունքներին, որոնք նշանակալի օգուտ կտան, բայց առանձնապես չեն ուրախացնի: Ընկերների կամ սիրելի մարդու հետ շփումներն անպայման կբարձրացնեն տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|