Աստղագուշակ․ հուլիսի 28, 2024 թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը անակնկալներ կբերի, և դրանք ձեզ կուրախացնեն: Նոր բան ստանձնելու հնարավորություն կլինի: Նոր գործը միանգամից կգրավի ձեզ, շեղվել չեք ուզենա: Լավ կանցնեն հանդիպումները, նույնիսկ այնպիսիք, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Կպարզվի, որ հին ընդդիմախոսները պատրաստ են ոչ միայն լսել ձեզ, այլև ինչ-որ բանում օգնել:
Օրվա առաջին կեսին արժե նախաձեռնող լինել: Դա վերաբերում է և՛ գործերին, և՛ մտերիմների հետ հարաբերություններին: Ձեր գաղափարները բոլորին դուր կգան, համարձակ ծրագրերն էլ անպայման հավանության կարժանանան: Հետո կգա գնումների և գործարքների համար հարմար պահը: Գումարի հետ կապված հարցերում ձեր ինտուիցիան շատ ուժեղ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին գայթակղությանը չտրվելը դժվար կլինի: Այդ հատվածում նույնիսկ ամենազգուշավոր Ցուլերը կուզենան ռիսկի դիմել, շատ բան դնել խաղասեղանին պահի ցանկություններն իրագործելու համար: Գլուխներդ մի կորցրեք: Կշռադատված որոշումները կօգնեն հասնել ձեզ համար իսկապես կարևոր բանի:
Ավելի ուշ կգա մտորումների, այլ ոչ թե վճռական գործողությունների ժամանակը: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նյարդայնանալ, որ դուք ամպերում եք սավառնում ու երազում եք, փոխանակ զբաղվեք պիտանի գործով: Մի վիրավորվեք, քանի որ կողքից միշտ տեսանելի չի լինի, որ դուք շատ կարևոր բաների մասին եք մտածում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին լավ է ամեն ինչ ինքնուրույն անեք, քանի որ այդպես կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել: Բացի այդ ստիպված չեք լինի ժամանակը երկար բացատրությունների և վեճերի վրա ծախսել: Դուք կգործեք այնպես, ինչպես հարկ եք համարում, և ամեն ինչ կստացվի: Շատ Երկվորյակների փորձը կօգնի արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, խուսափել սխալներից, որոնք կարող էին տհաճությունների հանգեցնել:
Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կարող եք հաշտվել, վերականգնել հին կապերը: Բացառապես հաջող կանցնեն և՛ ռոմանտիկ ժամադրությունները, և՛ ընկերական հանդիպումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Երևակայեք, հնարեք, նոր բան մտածեք: Հենց դա կօգնի արագ գլուխ հանել այսօր ուշադրություն պահանջող գործերից: Ինչ հարց էլ ստիպված լինեք լուծել, պահպանեք ինքնավստահությունն ու վատ մի զգացեք դիմել օգնության հարցով, եթե այն պետք լինի:
Անձնական հարաբերություններում հազիվ թե լուրջ խնդիրներ առաջանան. մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Ձեր հմայքը հազիվ թե ինչ-որ մեկին անտարբեր թողնի: Կլինեն ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ցանկացողներ: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ում կարող եք վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Չարժե շուրջը բոլորին վստահել: Այսօր դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, և դրանից կարող են օգտվել անազնիվ մարդիկ: Անկեղծանալ արժե միայն ամենամտերիմների հետ, իսկ հեռուն գնացող ծրագրերը ընդհանրապես չարժե ինչ-որ մեկի հետ քննարկել, քանի դեռ ինքներդ դրանք լավ չեք մտածել:
Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Շատերը կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Բայց գործին անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Ձեր ոչ բոլոր մտահղացումներն են հաջող լինելու: Մի քանիսից ընդհանրապես արժե գոնե հիմա հրաժարվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ձեզ հագեցած օր է սպասվում: Շատ բան պիտի անեք, այնպես որ ժամանակը զուր մի վատնեք: Դուք հազիվ թե ուզենաք քչով բավարարվել, և դա լավ է, քանի որ իսկապես կարևոր նպատակներին հասնելու շանս կլինի: Ինտուիցիան կօգնի համախոհների ճիշտ ընտրություն կատարել: Նրա հուշումների շնորհիվ միանգամից կհասկանաք, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ով արժանի չէ վստահության:
Լավ է հյուրեր ընդունեք, ընտանեկան միջոցառումներ կազմակերպեք, մտերիմների համար տոն ստեղծեք: Դուք կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դա օգուտ կտա հարաբերություններին: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարված Կույսերի համար: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, գումարի մասին մտածելն էլ այսօր օգտակար կլինի: Չի բացառվում մտածեք՝ ինչպես կարելի է մեծացնել եկամուտները՝ խուսափելով արտաժամյա աշխատանքից ու լրացուցիչ պարտականություններից: Ինչ-որ հետաքրքիր բան կարող են առաջարկել հեռվից եկած մարդիկ: Դուք պատասխան տալու հարցում չեք շտապի և ճիշտ կվարվեք, քանի որ դա կօգնի ավելի շահավետ պայմանների հասնել:
Հարազատները կուրախացնեն լավ նորություններով, սիրելին կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Ընտանեկան տոն կազմակերպած կամ ընկերներին հյուր գնացող Կշեռքները հրաշալի ժամանակ կանցկացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե հաջողվի: Պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և հազիվ թե դա ձեզ դուր գա: Շրջապատողները սովորականից հաճախ են ձեր օգնության ու խորհուրդների կարիքն ունենալու: Չի բացառվում բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու համար ստիպված լինեք փոխել ձեր ծրագրերը:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի շփումների համար: Դուք բաց չեք թողնի հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորությունը: Լավ կակցնի հին ընկերոջ հետ հանդիպումը, զրույցի բազում թեմաներ կունենաք: Գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գործեր շատ կլինեն: Դրանցից ինքնուրույն գլուխ հանելը պարտադիր չէ: Հակառակը՝ արժե օգնություն խնդրել այն մարդկանցից, որոնց վերջերս ինքներդ եք ծառայություններ մատուցել: Կարելի է նաև նոր ծանոթներին դիմել: Նրանց դուր կգան ձեր գաղափարները: Այսօր սկսվող ընկերական կամ գործնական հարաբերությունները շուտով կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Բայց ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:
Լավ է օրվա երկրորդ կեսին չհետաձգեք կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Հոգնածության պատճառով դժվարությամբ կկենտրոնանաք, ցավալի սխալներ կանեք: Լավ է հեշտ բանով զբաղվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Առավոտյան մի շտապեք և ոչ մեկին թույլ մի տվեք շտապեցնել ձեզ, հատկապես եթե խոսքը կարևոր որոշումների մասին է: Դուք բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ կշռադատելու, մի քանի տարբերակ համեմատելու համար: Օրվա կեսին նոր ու անսպասելիորեն պիտանի ինֆորմացիա կստանաք:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ մենակ ճամփա կգնաք, թե ինչ-որ մեկին ձեզ հետ կվերցնեք: Ճանապարհին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Դրանք հազիվ թե լուրջ հարաբերությունների սկիզբ դնեն, բայց հաճելի հուշեր կթողնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր առաջինը ձեր մտքին եկած որոշումները հաջող չեն լինի: Նույնիսկ հասարակ հարցերն արժե լավ մտածել. միայն այդպես իսկապես ճիշտ պատասխաններ կգտնեք: Ինտուիցիային պետք է ուշադիր լսել, իսկ ահա խորհուրդների մեծ մասը կարող եք ականջի հետև գցել: Ցավոք, մարդիկ դրանք առանց մտածելու են տալու:
Այսօր լավ է զբաղվեք առօրյա գործերով, այլ ոչ թե լրիվ նոր բանով: Արժե ընտրել զբաղմունքներ, որոնք ավելի շատ կարգապահություն են պահանջում, այլ ոչ թե հնարամտություն ու երևակայություն: Միակ ոլորը, որտեղ արժե իմպրովիզներ անել ու ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալ, անձնական հարաբերություններն են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Իրադարձություններն արագ են զարգանալու, և դուք պիտի համապատասխան ռիթմով գործեք: Այնպես որ պատրաստ եղեք ոտքի վրա սովորել, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում և անմիջապես կյանքի կոչել ձեր գաղափարները: Դուք գլուխ կհանեք ամեն ինչից՝ նույնիսկ աննշան սխալներ չգործելով: Դա շատ կզարմացնի շրջապատողներին: Նրանք, ովքեր նախկինում կասկածել են ձեզ, կխոստովանեն, որ սխալվել են:
Հավանական են անսովոր հանդիպումներ: Այսօր դուք կհետաքրքրեք նրանց, ովքեր կյանքին ձեր հին ծանոթների նման չեն նայում: Ուստի հնարավոր է զարմանալի հարաբերությունների սկիզբ: Դրանք ձեզ կոգեշնչեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: