ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2907 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց դուք համառ կլինեք ու սկսածը կիսատ չեք թողնի: Օրվա առաջին կեսին դժվար կլինի ուշադրությունը կարևոր մասերին հրավիրելը, մանրուքները նկատելը, որոնք հետո կարևոր դեր են խաղալու: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինի մեկը, ով ժամանակին կմատնանշի դրանք:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Աստղերի աջակցության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչի մասին նախկինում միայն երազել կարող էիք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է: Դուք կիմանաք, որ շատ բան է պետք հասցնել, իսկ շրջապատողները ձեր օգնության կարիքն ունեն, այդ իսկ պատճառով չեք ուզենա ժամանակը զուր վատնել: Նկատի ունեցեք, որ հիմա չարժե հաջողակ լինելու վրա հույս դնել կամ մտածել, թե ձեր սխալներն աննկատ են մնալու: Ամեն ինչ հրաշալի կստացվի, բայց պիտի ջանքեր գործադրեք:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Հեշտությամբ կընկերանաք մարդկանց հետ, որոնց շատ բան է հայտնի: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Չի բացառվում սիրային տարվածությունը: Այն կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին մոտեցում կցուցաբերեք: Որոշ Երկվորյակներ ազդեցիկ համախոհներ կամ գործընկերներ կգտնեն, որոնց հետ համագործակցությունը նոր հորիզոններ կբացի: Դուք այնպիսի ոգևորվածությամբ կպատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա:

Օրվա երկրորդ կեսը բավական անօգուտ կանցնի: Մի կողմից՝ դա այնքան էլ վատ չի լինի, քանի որ կկարողանաք զբաղվել հետաքրքիր ինչ-որ բանով կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնել: Բայց մյուս կողմից էլ՝ վտանգ կա, որ ծրագրված գործերը այդպես էլ անավարտ կմնան, քանի որ չեք կարողանա կենտրոնանալ դրանց վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Իրադարձությունները դանդաղ կզարգանան, բայց դա ձեզ ձեռք կտա. ամեն ինչից գլուխ հանելու, ճիշտ եզրակացություններ անելու, կշռադատված որոշումներ ընդունելու համար ժամանակ կմնա: Հնարավորություն կունենաք խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Չի բացառվում՝ ձեր համարձակ գաղափարները դուր գան նրանց, ումից շատ բան է կախված:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես կարելի է ուղղել ավելի վաղ գործած սխալները: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, սիրելին կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Օրը հաստատ հարմար չէ ոտքի վրա որոշումներ ընդունելու, լուրջ խոստումներ տալու համար: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը, կստանձնեք մի գործ, որը պարզապես հնարավոր չի լինի մենակ անել: Կարևոր կլինի ժամանակին սեփական սխալները նկատելն ու խոստովանելը, իսկ հետո ուղղելը:

Երբեմն հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի ճիշտ տոն ընտրել, երբեմն ձեր նկատողությունները երկիմաստ կհնչեն, իսկ երբեմն էլ՝ պարզապես վիրավորական կլինեն: Լավ է միանգամից ամեն ինչ պարզեք ու փորձեք վերականգնել ներդաշնակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է, որը բազում գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի: Դուք ոգևորությամբ կստանձնեք և՛ արդեն ծանոթ գործերը, և՛ լրիվ նորերը: Ամեն անգամ հաջողության հասնելը հեշտ չի լինի, բայց դուք ձեր մտահղացումներից չեք հրաժարվի ու կկարողանաք հասնել նպատակին: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը:

Օրվա առաջին կեսը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով: Երկրորդին աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից, լուրջ ծանրաբեռնվածությունից: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալը, ինչ-որ հաճելի բանով զբաղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է ոչ մի կարևոր բան չձեռնարկեք: Օրը հարմար է հանգիստ, առանց շտապելու ավելի վաղ սկսած գործերն ավարտելու և արդյունքներն օբյեկտիվորեն գնահատելու համար: Հնարավոր է՝ պետք լինի ուղղել ձեր կամ ուրիշների սխալները: Դա հոգնեցնող զբաղմունք կլինի, բայց ուրիշ ոչ մեկին հանձնարարել չեք կարողանա, այնպես որ՝ պիտի աշխատեք:

Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, բայց ինտուիցիան կհուշի, որ օրը հարմար չէ կարևոր զրույցներ վարելու համար, իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին շատ լուրջ վերաբերվել չարժե: Երեկոն հրաշալի կլինի լավ ընկերախմբով զբոսանքի համար: Ձեր տրամադրությունը նշանակալիորեն կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի: Դուք կտրվեք պրովոկացիաներին, կբարկանաք դատարկ բաների պատճառով կամ կվիրավորվեք նկատողություններից: Ձեզ հետ շփվելը հեշտ չի լինի, բայց ոմանք ոչ միայն գլուխ կհանեն դրանից, այլև կգտնեն ձեզ ուրախացնելու և ոգեշնչելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Հնարավոր է՝ դրանք բարդ լինեն, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Երեկոն հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Կարող եք հյուրեր ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, քանի որ այսօր առանց դրա հազիվ թե կարողանաք ինչ-որ գործում հրաշալի արդյունքների հասնել: Բացի այդ, ոտքի վրա պիտի շատ բան սովորեք, իսկ դա ամեն անգամ հեշտ չի լինի: Սխալներից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք անպայման կգտնեք դրանք արագ ուղղելու ձևը:

Երբեմն տարաձայնություններ կառաջանան մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Անսպասելի կպարզվի, որ շրջապատողները ձեզանից դժգոհություններ ունեն: Ամեն ինչ կարելի է հարթել, բայց համբերատարության և ինքնատիրապետման գնով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից: Հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել, կամ ձեզանից ինչ-որ կարևոր բան թաքցնել: Դուք կվերամշակեք ծրագրերը, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել սխալներից խուսափելու համար:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Դա թեթև և ուրախ ժամանակահատված կլինի: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք շատերին կկարողանաք ոգեշնչել, ինքներդ էլ հաճույքով կյուրացնեք ուրիշների գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք չեք կասկածի, որ կարողանալու եք դրանք հաղթահարել, և այստեղ ինտուիցիան ձեզ չի խաբի: Ստանձնած ամեն ինչում համառություն դրսևորեք: Եթե խոչընդոտների առաջ չընկրկեք, ապա կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք հաղթել հին մրցակիցներին:

Համբերատար եղեք մտերիմների հետ: Հիմա նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն նույնիսկ ամենահասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք: Լավ է հետաձգեք այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Հիմա ձեզ հազիվ թե հաջողվի այնպիսի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը: Ամեն անգամ չէ, որ լավ գաղափարները մակերեսին դրված կլինեն, իսկ այն, ինչ ակնհայտ է թվում, ճիշտ կլինի: Շրջապատողները երբեմն խելամիտ խորհուրդներ կտան: Դուք հազիվ թե ուզենաք անհապաղ հետևել դրանց, բայց կմտապահեք: Դա էլ բավական կլինի. ավելի ուշ այդ խորհուրդներն անպայման պետք կգան:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց ոչ ամեն ինչ: Մտածեք, թե ինչը կօգնի վերականգնել ուժերը՝ պասիվ հանգի՞ստը, զբոսա՞նքը, թե՞ հին ընկերոջ հետ հանդիպումը: Հենց նման բաների համար էլ արժե օրվա երկրորդ կեսին ժամանակ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2907 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1