ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2264 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե նշանավորվի կարևոր իրադարձություններով կամ գլխապտույտ հաղթանակներ բերի: Նրա մեծ մասը նվիրված կլինի ընթացիկ գործերին, առօրյա հոգսերին: Չեն բացառվում տնային խնդիրները, օրինակ, կփչանա կենցաղային տեխնիկան: Ամեն ինչ հարթելու համար ծախսերի կարիք կլինի, բայց խոսքը շատ մեծ գումարի մասին չի լինի:

Շատ Խոյեր կզգան, որ հանգստի ու պայմանների փոփոխության կարիք ունեն: Բաց մի թողեք գեղատեսիլ վայրերում զբոսնելու հնարավորությունը: Լավ է, եթե կողքին լինեն ընկերները կամ մյուս մտերիմ մարդիկ: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Դրանք ձեզ հաճախ ձանձրալի կամ անօգուտ կթվան, դուք ավելի գրավիչ բանի վրա կշեղվեք: Դա կարող է ցավալի սխալների հանգեցնել: Լսեք ներքին ձայնին. հնարավոր է՝ ինչ-որ բան արժե պարզապես հետաձգել, իսկ ազատ ժամանակն օգտագործել հանգստի, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար:

Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար: Այն բազում վառ հույզեր կպարգևի: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել երկուսիդ համար կարևոր բաների մասին: Չի բացառվում՝ միասին ընդհանուր ապագային վերաբերող որոշումներ ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողություններ խոստացող բարենպաստ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր առաջադրանքներից, երբեմն ինքնատիպ լուծումներ կգտնեք, որոնք ոչ մեկի մտքով չէին անցել: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված անսովոր գաղափարներ կունենաք: Որոշ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես նախասիրությունը եկամուտների նոր աղբյուրի վերածեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: Տարաձայնություններ, լարված պահեր չեն լինի: Դուք արագ կկռահեք ձեզ համար թանկ մարդկանց ցանկություններն ու երազանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ կդասավորվի, անհանգստանալու կարիք չկա: Ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն, աստղերի աջակցության շնորհիվ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ոչինչ աչքաթող չեք անի:

Շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք կես խոսքից կհասկանաք մտերիմներին, արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը ամենատարբեր գործերում հաջողություններ է խոստանում, հնարավորություն կտա լուծել այն խնդիրները, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա, դանցով կհետաքրքրվեն ամենատարբեր մարդիկ: Չի բացառվում՝ շուտով ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի ձանձրալի կլինի: Նրա մեծ մասը նվիրված կլինի ընթացիկ խնդիրների լուծմանն ու առօրյա հոգսերին: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք կգտնեն ձեզ զարմացնելու, ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա համար կարևոր բան մի ծրագրեք: Օրը հանգիստ անցկացրեք, վերականգնեք ուժերը և ձեզ ավելի լավ կզգաք: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել բոլորին հետաքրքրող հարցերը, գտնել այն լուծումը, որը բոլորին կուրախացնի: Սակայն մտածածն իրագործելուն միանգամից անցնել պետք չէ, մի փոքր սպասեք:

Հնարավոր են ոչ մեծ գնումներ: Դրանք, ամենայն հավանականությամբ, հաջող կլինեն: Իսկ ահա խոշոր գնումների համար օրը հարմար չէ: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք անիմաստ իրի վրա, որը ո՛չ կուրախացնի, ո՛չ էլ որևէ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր, հաճելի անակնկալներով լի օր է: Այն հնարավորություն կտա անհույս թվացող գործերում հաջողությունների հասնել: Դուք նպատակին հասնելու ուրիշների մեթոդներից չեք օգտվի, կփնտրեք ձեր սեփականը: Շատ իմպրովիզներ ու համարձակ փորձարկումներ հաջող կլինեն:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց թույլ կտան հաջող գնումներ անել և ինչ-որ բանով ուրախացնել մտերիմներին: Երեկոյան անսպասելի հյուրեր կգան: Դուք ուրախ կլինեք և՛ նրանց տեսնելու, և՛ նրանց բերած նորությունների համար: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած օր է: Դուք կարող եք օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Շրջապատողները շնորհակալ կլինեն օգնության համար ու բաց չեն թողնի պատասխան ծառայություններ մատուցելու հնարավորությունը: Հարմար օր է այն մարդու հետ անկեղծ զրուցելու համար, որի հետ հարաբերությունները վերջերս փոխադարձ դժգոհությունների պատճառով բարդ էին դասավորվել:

Հավանական են հաջող գնումներ: Օրը հարմար է տան համար իրեր գնելու համար: Օրինակ՝ կարող եք կենցաղային տեխնիկա, կահույք, ինտերիերի մասեր ձեռք բերել: Հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ նորություններ ու կարևոր բացահայտումներ է խոստանում: Չի բացառվում՝ հենց հիմա այնպիսի գաղափարներ ունենաք, որոնք կօգնեն կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել, լուծել երկար ժամանակ առաջ ընթանալուն խանգարող խնդիրները:

Շրջապատողները պատրաստ կլինեն օգնել ձեզ կյանքի կոչել ծրագրերը, դրա համար կհետաձգեն սեփական գործերը: Օգտակար կլինեն հին ընկերների ու ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ շփումները: Հիմա դուք պատրաստ կլինեք ուշադիր լսել այն մարդկանց, որոնց տեսակետը տարբերվում է ձերինից, լսել լավ խորհուրդները, նույնիսկ եթե դրանց հետևելը դժվար լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Հաճախ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան, կվշտացնեն մարդիկ, որոնց շատ եք համակրում: Դուք կաշխատեք հույզերին չտրվել, հանգիստ լուծել բոլոր խնդիրները: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողությամբ ավարտին հասցնել այն գործը, որին վերջերս մեծ ուժեր եք նվիրել: Դրանից հետո արժե մտածել ապագայի ծրագրերի մասին: Չի բացառվում՝ լրիվ նոր գաղափարներ ունենաք, որոնք դեռ ոչ ոքի մտքում չեն ծնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի; Դուք հաճախ կշեղվեք, երբեմն չեք նկատի այն, ինչ հետո կարևոր է լինելու: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ու հուշել, թե ինչ անել: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ որ խորհուրդներն արժե լսել, իսկ որոնք կարելի է ականջի հետև գցել:

Հնարավոր են անսովոր գաղափարներ: Դուք դրանք ուրախությամբ կընդունեք ու չեք զղջա դրա համար: Կուրախացնեն հարազատների ու մտերիմների հետ շփումները, վեճեր ու տարաձայնություններ չեն լինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվերներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջողության հասնելը հազիվ թե հեշտ լինի, բայց եթե համառ լինեք, կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Հարմար օր է փորձարկումների, իմպրովիզների համար: Հաճախ առանց դրանց չի ստացվի, քանի որ փորձված մեթոդներն անարդյունավետ կլինեն: Կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, որոնք կարծես թե հակված չեն շփումների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2264 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3