Աստղագուշակ․ հուլիսի 27, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2523 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք համառ կլինեք ու անպայման կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Առավոտյան պիտի ինքնուրույն գործեք, իսկ ավելի ուշ համախոհներ, օգնականներ կհայտնվեն: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք: Կպարզվի, որ դժգոհություններն ու վիրավորանքները վաղուց մոռացվել են, անցյալը փորփրել էլ ոչ ոք չի ուզում: Օրը հարմար կլինի տնային գործերի, կահույք կամ կենցաղային տեխնիկա գնելու համար: Եթե վաղուց էիք մտածում ոչ մեծ վերանորոգում անելու կամ տան համար նոր իրեր գնելու մասին, ապա այսօր կարող եք այդ ուղղությամբ ակտիվ քայլեր անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող լինել: Չի բացառվում անտրամադիր արթնանաք ու ինչ-որ ժամանակ վատ տրամադրության մեջ մնաք: Բայց այն շուտով կլավանա: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, դուք կյանքի բոլոր ոլորտներում լավ փոփոխություններ կնկատեք: Կարող եք նոր գործեր ստանձնել, որոնցից վատ գլուխ չեք հանի: Օրվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից հաջող կլինի: Կլուծվեն ձեզ համար կարևոր ֆինանսական հարցերը, դուք նույնիսկ սպասվածից մեծ գումար կստանաք: Դուք մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Օգտակար կլինի նրանց հետ ապագայի ծրագրերը քննարկելը. նման զրույցը շատ ոգեշնչող կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի, նույնիսկ առօրյա գործերը դժվարությամբ կտրվեն: Բայց դուք ճակատագրից չեք բողոքի, քանի որ աստղերը ձեզ համար հաճելի անակնկալներ էլ են պատրաստել: Կուրախացնեն ընկերների, հին ծանոթների և ոչ այնքան մտերիմ, բայց համակրելի մարդկանց հետ հանդիպումները: Հնարավորություն կունենաք ընկերանալ մի մարդու հետ, որի մասին ձեզ լավ բաներ են հայտնի: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն: Հազիվ թե ուզենաք գումարը դատարկ բաների վրա ծախսել, իսկ ահա կարևոր բաների համար այն չեք խնայի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը զուր չի անցնի: Դուք կկարողանաք ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել, հրաշալի արդյունքի կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները գլուխ չեն հանել: Կհաջողվի ժամանակին ուշադրություն դարձնել կարևոր մանրուքներին, դուք ոչ մի բան աչքաթող չեք անի, ցավալի սխալներ չեք գործի: Շատերն ուրախ կլինեն ժամանակ անցկացնել ձեզ հետ: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր բնատուր հմայքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն ավելի հարմար կլինի հանգստի և զվարճանքների, քան կարևոր գործերի համար: Հեշտ չի լինի կենտրոնանալն ու լուրջ տրամադրվելը: Փոխարենը դուք ձեզ միանգամից առույգ և էներգիայով լի կզգաք, երբ ընկերներին հանդիպելու, հետաքրքիր վայրերում լինելու կամ հին նախասիրությանը վերադառնալու շանս ընձեռվի: Հնարավոր է, դուք հեռվից շատ լավ լուրեր ստանաք: Դրանք կազդեն ձեր ծրագրերի վրա, և դուք ուրախ կլինեք դրա համար: Երեկոյան իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, մանկության ու պատանեկության ընկերները: Անցյալի մասին զրույցները կօգնեն որոշել, թե ինչով արժե զբաղվել հիմա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաճելի հանդիպումներ կբերի: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում վաղուց եք ուզում դուր գալ: Հավանական է պատահական ծանոթություն, որը ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների ուշադրությունը ձեզ վրա հրավիրելը, ձեր գաղափարներով նրանց հետաքրքրելը: Գործերն այսօր ավելի բարդ, հոգնեցնող ու ձանձրալի կթվան: Երբեմն սկսածը ավարտին հասցնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դուք անպայման ամեն ինչից գլուխ կհանեք: Ձեր կողքին կլինեն ընկերներն ու մյուս մտերիմները, որոնք պատրաստ կլինեն դժվար պահին օգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առավոտյան ձեզ պիտի նրբանկատ պահեք, խաղաղասեր լինեք, որպեսզի խուսափեք շրջապատողների հետ շփումներում լարված պահերից: Լավ է հետաձգեք լուրջ զրույցները, չքննարկեք այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջացել: Նման զրույցների համար բարենպաստ պահը հետո կգա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք կուզենաք անհապաղ իրագործել: Գործեք, և ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Ցանկացած գործի ստեղծագործ մոտեցումը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք շատ բան կհասցնեք անել: Օրը շատ արդյունավետ կլինի, հարմար կլինի և՛ նոր նախաձեռնությունների, և՛ հին նախագծերն ավարտելու համար: Դուք շատ գործերից ավելի արագ գլուխ կհանեք, քան շրջապատողները: Ժամանակ կմնա նաև ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր զբաղմունքների համար: Եթե վերադառնաք հին նախասիրությանը, ապա այն կրկին բազում դրական հույզեր կպարգևի: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Հնարավոր է պատասխան ստանաք այն հարցին, որը վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չէր տալիս: Տրամադրությունը կլավանա, ապրումներն էլ անցյալում կմնան: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործից, կլուծեք ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցը: Չի բացառվում դրանում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հնարավորություն կունենաք ընկերանալ նրանց հետ, ում հետ նախկինում միայն հեռվից էիք շփվում: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես տնօրինել գումարը, ինչ գնումներ արժե անել հիմա, իսկ ինչը կարող է սպասել: Երեկոյան ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը կամ վարձատրել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք ճակատագրի բարեհաճությանը և ընկերների օգնությանը չեք ապավինի, այլ կփորձեք ձեր նպատակներին ինքնուրույն հասնել: Եվ ամեն ինչ կստացվի: Ձեր հաջողությունները շատերի վրա տպավորություն կթողնեն: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ, իսկ մեկ ուրիշն էլ առաջին հայացքից կսիրահարվի: Միակ ոլորտը, որտեղ կարող են դժվարություններ առաջանալ, ֆինանսներն են: Բայց այստեղ էլ խնդիրները լուրջ չեն լինի, այնպես որ հազիվ թե հուզվեք: Եթե այսօր գումարը զուր չվատնեք, անհաջող գնումներ չանեք, ապա շուտով անպայման բյուջեն համալրելու հնարավորություն կհայտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Որոշ հին սխալներ ուղղելու հնարավորություն կլինի, և դուք այն բաց չեք թողնի: Այսօր ընդունած որոշումները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Հասկանալով դա՝ դուք չեք շտապի, ինքներդ ձեզ ժամանակ կտաք ավելի շատ ինֆորմացիա հավաքելու, ամեն ինչ կշռադատելու համար: Իրավիճակից գլուխ հանելուց հետո գործողությունների ծրագիր կկազմեք: Դրանց իրագործման հարցում կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմները: Կհաջողվի ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատել: Դուք կորոշեք՝ ինչ գնումներ արժե անել մոտ ժամանակներս, իսկ որոնք կարող են սպասել: Առողջ բանականությունը կօգնի խուսափել չարդարացված ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօրվա իրադարձությունները կօգնեն ձեզ որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, դնել առաջնահերթությունները: Հնարավոր է հասկանաք, որ պետք է կենտրոնանալ մի բանի վրա, ինչը նախկինում աննշան էր թվում: Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Նախկինում ձեզ թերագնահատող, ձեր գիտելիքներին ու տաղանդներին կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ հաճախ էիք վիճում: Օրվա առաջին կեսին կնյարդայնացնեն խառնաշփոթն ու շտապողականությունը: Երկրորդը հանգիստ, հաճելի ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած գործի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|