ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2461 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Փորձեք հենց առավոտվանից լավատեսորեն տրամադրվել. եթե դա ձեզ հաջողվի, ողջ օրը լավ կդասավորվի: Այնպես որ՝ փոքրիկ դժվարություններին նշանակություն մի տվեք ու աշխատեք հնարավորինս արագ լուծել ծագած բոլոր խնդիրները: Կապերին ընտրողաբար մոտեցեք ու հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր քննադատում ու շեղում են ձեզ:

Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք հաճելի կանցնեն: Ամենալավը սիրելիի հետ ճամփորդությունը կլինի. ձեզ ռոմանտիկ պահեր են սպասվում, որոնց մասին հետո շատ հաճելի հուշեր կունենաք: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար. գործնական հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաճելի, բայց այնքան էլ արդյունավետ չի անցնի: Դժվարությամբ կկենտրոնանաք ուշադրություն պահանջող գործերի վրա. լավ է, եթե կողքին լինի մեկը, ով պատրաստ կլինի հիշեցնել ձեզ, թե ինչ եք աչքաթող արել: Երբեմն կուզենաք հետաձգել ձանձրալի ու հոգնեցուցիչ ամեն բան, բայց աշխատեք գոնե պլանավորածի մի մասն անել:

Երեկոն հեռու ապագային վերաբերող հետաքրքիր գաղափարների ժամանակ է: Կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել ամենանշանակալի նպատակներին հասնելու համար ու կանցնեք դրանց իրագործմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Էներգիայով ու ուժերով լի կլինեք, ամեն ինչի պատրաստ կլինեք ուզածը հնարավորինս արագ ստանալու համար: Բայց նման ռիթմը բոլորի սրտով չի լինի: Այնպես որ՝ չեն բացառվում կոնֆլիկտները շրջապատողների հետ, ովքեր ձեր հետևից չեն հասցնի ու չեն ուզենա անհապաղ լուծել գոյություն ունեցող բոլոր խնդիրները: Ամենակարևոր գործերով ինքնուրույն զբաղվեք: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանցից ձեզանից լավ գլուխ հանի:

Հնարավոր են դժվարություններ անձնական հարաբերություններում, քանի որ որոշումներ կընդունեք՝ առանց հասցնելու գլուխ հանել ստեղծված իրավիճակի նրբություններից: Լսեք մտերիմ մարդու կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անսպասելի նորություններ կբերի, որոնք մտածելու տեղիք կտան: Ձեր խնդիրն է հանգստություն պահպանել ու առաջին րոպեներին խուճապի չմատնվել: Ստացված ինֆորմացիան հանգիստ վերլուծելուց հետո կհասկանաք, թե ինչպես է պետք վարվել: Այսօր պետք է լսեք ձեր ինտուիցիային ու գործով չհետաքրքրված մարդկանց կարծիքը, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում մանիպուլյացիայի զոհ դառնալ:

Հնարավորություն կունենաք առաջընթաց արձանագրել մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք տվել: Բայց դրա համար պետք է ինչ-որ բանից հրաժարվեք, հետաձգեք պլանավորած հանդիպումները: Բայց բոլոր Խեցգետինները չէ, որ կուզենան անել դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Շատ կարևոր կլինի մտերիմների հետ բարի հարաբերություններ պահպանելն ու կոնֆլիկտներից խուսափելը: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց ժամանակի հետ լուրջ բնույթ կստանա: Երբեմն խաղաղությունը պահպանելու համար պետք է նշանակալի զիջումների գնաք: Հատկապես կարևոր է պրովոկացիաներին չտրվելն ու նկատողություններին առավելագույնս հանգիստ արձագանքելը:

Օրը հաճելի իրադարձություններից զուրկ էլ չի լինի: Մեծ է հետաքրքիր զուգադիպությունների հավանականությունը, որոնցից կկարողանաք օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր պատրաստ են կյանքում փոփոխություններ մտցնել: Նորից մի վախեցեք. այսօր աստղերը բացառապես հաճելի անակնկալներով կուրախացնեն: Լավատեսորեն տրամադրված կլինեք, ուրախության շատ առիթներ կգտնեք ու բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց համար օգտակար բան անելու հնարավորությունը:

Այսօր սկսվող ընկերական հարաբերությունները ժամանակի հետ ռոմանտիկ երանգ կստանան: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, կցուցադրեք ձեր ամենաուժեղ կողմերը: Չի բացառվում՝ իր մասին հիշեցնի մեկը, ում հետ ժամանակին շատ կապված եք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհամբեր կլինեք ու ուզածը անհապաղ ստանալու համար մեծ ջանքեր կգործադրեք: Բայց բոլոր ջանքերը զուր կլինեն, եթե գործողությունների պլան չկազմեք: Հնարավոր են կոնֆլիկտներ համախոհների միջև. հատկապես դժվար կլինի գումարի հետ կապված հարցերում ընդհանուր լեզու գտնելը: Ավելի հեշտ կտրվի ամենամտերիմ ու թանկ մարդկանց հետ շփումը. դուք նրանց հանդեպ ներողամիտ կլինեք, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին. կենսական պոտենցիալն այդ հատվածում ցածր կլինի, չի բացառվում վատանա ինքնազգացողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է հանդիպումների ու նոր ծանոթությունների համար: Հնարավորություն կունենաք շահել այն մարդկանց համակրանքը, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Նկատի ունեցեք, որ հույզերը լարված են լինելու: Նման պահերին կարևոր է հանգստություն պահպանելը: Բարեհամբույր եղեք, խուսափեք երկիմաստ կատակներից ու ոչ միանշանակ արտահայտություններից: Նույնիսկ եթե ձեզ շատ բարկացնեն, խուսափեք կատաղության գիրկն ընկնելուց:

Կարևոր կլինի ընտանեկան գործերին ուշադրություն հատկացնելը, նույնիսկ եթե դրանք ձանձրալի թվան: Օրվա երկրորդ կեսին որոշ Կարիճներ ստիպված են լինելու միայնակ լուծել կենցաղային հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մտերիմների հետ հարաբերություններում հնարավոր են դժվարություններ, չեն բացառվում հիասթափություններն ու վեճերը: Ձեզ համար դժվար կլինի սեփական տեսակետը պաշտպանելը, հատկապես եթե հույզերին տրվեք ու սկսեք տաքանալ: Շտապողական որոշումներ մի ընդունեք ու հիշեք, որ իրավիճակը փոխելու համար ստիպված եք լինելու երկար ժամանակ ջանքեր գործադրել:

Օրվա երկրորդ կեսը հեռվից լավ նորություններ է խոստանում: Որոշ Աղեղնավորներ անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ կստանան ու չեն ուզենա մերժել դրանք: Այս ժամանակահատվածում չեն բացառվում հանդիպումները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք: Դա հատկապես կարևոր կլինի, եթե գործ ունենաք քիչ ծանոթ մարդկանց հետ. նրանք կարող են օգտվել ձեր վստահությունից ու վատ վարվել: Հիմա լավ է խոստումներ չտաք ու ֆինանսական պարտավորություններով չկապվեք. խոստումը պահելն ավելի բարդ կլինի, քան թվում է:

Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, որոնք ոչ միայն ուրախություն, այլև հուզումներ, տարաձայնություններ ու վիրավորանքներ կբերեն: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին: Սրան հատկապես հակված կլինեն հուզական ու խոցելի Այծեղջյուրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է կարծրատիպերից հրաժարվելու ու ձեռք բերած սովորույթներին քննադատորեն մոտենալու համար: Շատ փոփոխություններ, որոնք նախկինում չէիք կարողանում անել, հիմա հեշտությամբ կտրվեն: Շատ բանի կհասնեք, եթե զարկ տաք երևակայությանն ու որոշումներ ընդունեք, որոնք նույնքան անսովոր կլինեն, որքան ճիշտ:

Մի վախեցեք նախաձեռնող լինել: Կենսական պոտենցիալը բարձր է և մի փորձեք թաքցնել դա, այլ անհրաժեշտ կիրառում գտեք նրան: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել լրիվ նոր գործերում: Արագ կսովորեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն աշխատասիրություն է պահանջում: Եթե նախընտրում եք ձեռքերը ծալած նստելու փոխարեն գործի անցնել, ապա հրաշալի արդյունքների կհասնեք: Հիշեք, որ բոլորին չի կարելի վստահել, հատկապես եթե գործ ունենաք քիչ ծանոթ մարդկանց հետ: Լավ է չկիսվեք ձեր գաղափարներով ու չբացահայտեք ձեր գաղտնիքները: Չմտածված խոսքերը կարող են օգտագործվել ձեր դեմ:

Տնային գործերը շատ ժամանակ կխլեն, բայց դուք գոհ կմնաք ձեր հոգսերի արդյունքներից: Օրվա երկրորդ կեսին չի բացառվում ինքնազգացողության վատացումը, այնպես որ՝ այդ հատվածի համար հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2461 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5