Աստղագուշակ․ հուլիսի 26, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1642 | 07:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին աշխատեք առավելագույնս համբերատար ու բարյացակամ լինել: Այդպես դուք չեք վիճի նույնիսկ նրանց հետ, ովքեր կարծես հատուկ կփորձեն հանել ձեզ հավասարակշռությունից, և դրանով իսկ կթեթևացնեք ձեր կյանքը: Ավելի ուշ ինտուիցիան կհուշի, թե ինչ են իրականում ձեզանից ուզում շրջապատողները, և դուք կկարողանաք հանգիստ որոշել՝ արժե ընդառաջել նրանց ցանկություններին: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք գումարը հիմար բաների վրա չեք վատնի, բայց բաց չեք թողնի նաև ինչ-որ իսկապես արժեքավոր բան գնելու կամ գումարը հեռանկարային նախագծում ներդնելու հնարավորությունը: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչպես կարելի է գումար աշխատել հին նախասիրությունն օգտագործելով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մտածեք ապագայի մասին, երազեք, ձեր ծրագրերով կիսվեք մտերիմների հետ: Ինչ-որ մեկին կարող է թվալ, թե պարզապես երևակայում ու պատրանքներ եք կառուցում, բայց այսօր առաջ եկած շատ գաղափարներ իսկապես հաջողվելու է իրագործել: Որոշ Ցուլերի այսօր պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը, մյուսները կկարողանան հաջողության հասնել հին համախոհների աջակցության շնորհիվ: Օրվա առաջին կեսը բարենպաստ չի լինի շփումների համար: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Կհաջողվի հաղթահարել հին տարաձայնությունները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Անսպասելիորեն կպարզվի, որ տարաձայնությունների պատճառը թյուրիմացություն նէ եղել: Բոլորը շատ ուրախ կլինեն, երբ հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտյան ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դրա պատճառով հուզվելու կարիք չկա: Որոշ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն, մյուսները լուծելուն կօգնեն ընկերները կամ պարզապես հին ծանոթները: Եվ շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ակնհայտ կդառնա, որ կյանքը կարգավորվում է: Եվ հենց այդ ժամանակ էլ կգա վճռական գործելու պահը: Օրվա երկրորդ կեսին կհասցնեք մի քանի գործ անել, որոնց համար վերջերս ժամանակ չէիք գտնում: Շատ բան մտածածից հեշտ կստացվի: Աջակցության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե այն առաջարկի ձեզ դուր եկող մարդը, մի մերժեք: Ընդհանուր գործերը կօգնեն մտերմանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Խոշոր գործեր սկսելու հարցում լավ է չշտապեք: Առավոտը հարմար կլինի առօրյա զբաղմունքների, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Կարող եք բավարարել ձեր քմահաճույքները, եթե պայմանները դա թույլ են տալիս. դա էներգիայի պաշարները լրացնելու, ապագա հերոսություններին նախապատրաստվելու ամենաարդյունավետ ու հասարակ եղանակը կլինի: Իսկ օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ ու կարևոր առաջադրանքները լուծելու համար: Հիշեք, որ պիտի հետևողականորեն գործեք: Եթե մի քանի գործի մասին միաժամանակ մտածեք, ապա սխալներ կանեք: Երեկոն վատը չի լինի սիրելիի հետ հանդիպելու համար, բայց լավ է շատ հեռու տեղ չմեկնեք ու հրաժարվեք աղմկոտ, բազմամարդ միջոցառումներին մասնակցելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր օգտակար կլինի ձեզ իսկապես հետաքրքրող բանով զբաղվելը: Եթե ստիպեք ձեզ կենտրոնանալ տհաճ կամ պարզապես ձանձրալի գործեր վրա, ապա դրանցից, իհարկե, գլուխ կհանեք, բայց չափազանց շատ ժամանակ և ուժեր կծախսեք: Մտածեք՝ արդյոք չի կարելի մեկ ուրիշին հանձնարարել նման առաջադրանքների լուծումը: Հնարավոր է ձեր շուրջը հուսալի օգնականներ լինեն: Կարևոր հարցերի քննարկումը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսին հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, և կարևոր չէ՝ որքան մոտիկից եք նրանց ճանաչում: Ավելի ուշ կգա կառուցողական, բայց հոգնեցնող վեճերի ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք արագ հաջողության կհասնեք, եթե նոր բան ստանձնեք: Աստղերն այսօր ձեր կողմից են լինելու, ամենահամարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն: Դուք ձեր գաղափարներով կգրավեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում չէին կարողանում դրանք ըստ արժանվույն գնահատել: Համարձակ նոր ու անսովոր բան առաջարկեք մտերիմներին. նրանք հաճույքով կհամաձայնեն: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի մանրուքների պատճառով չանհանգստանալն ու չվշտանալը, դրական տրամադրվելը: Եթե սեփական բացասական հույզերը հաղթահարեք, ապա ծագած բոլոր դժվարություններից էլ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Նոր ու բարդ առաջադրանքներ կհայտնվեն: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչ մենակ անեք: Եթե ձեր կողքին կան օգնելու պատրաստ մարդիկ, ապա նրանց հնարավորություն տվեք ձեռք մեկնել: Նույնիսկ ամենաձանձրալի գործերը ավելի հետաքրքիր կդառնան, եթե դրանցով հաճելի մարդկանց հետ զբաղվեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ձեզ ու ձեր մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրելիի հետ շփվելու համար: Պարտադիր չէ յուրահատուկ բան ծրագրեք, բավական կլինի միայն երկուսով լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ստիպված եք լինելու բարդ զրույցներ վարել, քննարկել այն հարցերը, որոնց պատճառով վերջերս տարաձայնություններ շատ էին լինում: Չի կարելի ասել, որ դա միայն ուախացնելու է, բայց հաստատ օգտակար կլինի: Աշխատեք առավելագույնս հանգիստ ու բարյացակամորեն լսել նրանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ: Դա շատ խնդիրների լուծման առաջին քայլը կլինի: Օրը հաճելի իրադարձություններ կբերի, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին թաքուն երազում էիք: Կարող է իրականանալ հին ցանկությունը: Օգտվեք իրադարձությունների հաջող ընթացքից և իրագործեք այն, ինչ առաջ անհնար էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Համբերատար եղեք, աշխատեք չբարկանալ, եթե ձեզ միանգամից ճիշտ չհասկանան: Ձեր ուժերի սահմաններում կլինի բոլոր սուր անկյունները հարթելն ու հարաբերությունները կարգավորելը; Իսկ ահա նոր ծանոթների հետ կհաջողվի արագ լեզու գտնելը: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել: Ցանկացած կարևոր գործի համար օրվա երկրորդ կեսն ավելի լավն է լինելու, քան առաջինը: Դուք կկարողանաք կենտրոնանալ, ճիշտ կդնեք առաջնահերթությունները, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Շրջապատողները կփորձեն օգտագործել ձեր գիտելիքներն ու փորձը ի շահ սեփական հետաքրքրությունների, բայց դուք նրանց մանիպուլյացիաներին չեք տրվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Շրջապատողներին դրանք տարօրինակ և իրականությունից հեռու կթվան, այնպես որ քննադատություններ շատ կլսեք: Դրանք սրտին մոտ ընդունել չարժե, երկար բացատրություններ տալ՝ նույնպես: Արեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում, և շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: Օրվա առաջին կեսը արդյունավետ ու հագեցած կլինի: Երկրորդը ավելի հանգիստ կանցնի և բարենպաստ կլինի հանգստանալու համար: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք, կշփվեք մի մարդու հետ, որին շատ էիք կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի պատասխանատու հանդիպումների և կարևոր գործնական բանակցությունների, լուրջ աշխատանքային հարցերը լուծելու համար: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան բարձրանալ կարիերայի սանդուղքով կամ պարզապես ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը: Բայց մրցակիցները քնած չեն լինի, ուստի լավ է չթուլանաք ու զգոնությունը չկորցնեք: Օրվա առաջին կեսը հարմար կլինի առօրյա զբաղմունքների համար: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք, դժվարություններ չեն առաջանա: Ավելի ուշ կգա նոր գործերի, ստեղծագործ բնույթի հարցերը լուծելու համար բարենպաստ պահը: Փորձված մեթոդներն անարդյունավետ կլինեն, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել: Դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բավական հագեցած կլինի, և դուք ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք միաժամանակ մի քանի գործով: Մեկ ուրիշը գործերի նման քանակից գլխապտույտ կունենար, իսկ դուք հրաշալի ամեն ինչ ակնեք: Ճիշտ է, երբեմն պիտի ռիսկային մեթոդների դիմեք, բայց ինտուիցիամն անսխալ կհուշի, թե ինչպես է լավ գործեք: Նրան ուշադիր լսեք, իսկ ահա շրջապատողների խորհուրդներին քննադատորեն մոտեցեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ձեզ բնական պահեք. որպեսզի համակրանքը փոխադարձ դառնա, դրանից ավելին չի պահանջվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|