ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2306 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ այնքան հասարակ չի լինի, որքան առաջին հայացքից կթվա: Եզրահանգումների հարցում մի շտապեք: Դուք պիտի գլուխ հանեք բարդ, ոչ միանշանակ իրավիճակներից, պատասխաններ ստանաք կարևոր հարցերին: Համբերատարությունը, մանրուքներին ուշադրությունը, ոչ միայն ինֆորմացիա հավաքելու, այլև դրանից ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգան:

Հաճախ տարաձայնություններ կառաջանան մարդկանց հետ, որոնց հետ սովորաբար հրաշալի լեզու եք գտնում, այն է՝ ընկերների, գործընկերների, հարազատների: Լուրջ կոնֆլիկտներ չեն լինի, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն արդյունավետ կանցնի: Խնդիրներ կառաջանան այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում: Բայց քանի դեռ մյուսներն անորոշության մեջ են, դուք ելք գտնեք իրավիճակից ու կսկսեք գործել: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ դուք արագ նպատակին տանող ուղին կգտնեք:

Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով: Դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել: Բայց երբեմն պայմանները այնքան անհաջող կդասավորվեն, որ նույնիսկ դուք ի վիճակի չեք լինի ոչինչ անել: Իհարկե, դա կվշտացնի: Բայց դուք հստակ կիմանաք, որ ավելի ուշ կարողանալու եք իրավիճակը դեպի լավը փոխել, և այդտեղ ինտուիցիան չի սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու և գործարքներ կնքելու համար: Հնարավորություն կունենաք մեծացնել եկամուտները: Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել ավելի շատ գումար աշխատելու համար: Նոր նպատակին տանող առաջին քայլերը կարող եք հենց հիմա անել: Դա այնքան էլ բարդ չի լինի, որքան կարող է սկզբում թվալ:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ, առանց դժվարության նոր ընկերներ կգտնեք: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, որը ժամանակին շատ թանկ է եղել ձեզ համար: Հարաբերությունները վերականգնելը դժվար չի լինի, եթե ինքներդ ուզենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Բարենպաստ ժամանակ կլինի աշխատանքի համար. դուք կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել ու արագ հաջողության հասնել դրանցում: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, այդ թվում՝ այն մարդկանց շրջանում, որոնց հետ հարաբերությունները նախկինում հեշտ չեն դասավորվել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տեղեկատվություն հավաքելու, ստուգելու և վերլուծելու հետ կապված աշխատանքի համար: Դա կարող է կապված լինել և՛ աշխատանքի, և՛ ուսման, և՛ ձեր նախասիրության հետ: Դուք լուրջ տրամադրված կլինեք, ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի: Սխալների հավանականությունը նվազագույն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադիր վերաբերվեք այն գաղափարներին, որոնք կհայտնվեն օրվա առաջին կեսին: Դա մտքի զարմանալի փայլատակումների ժամանակ կլինի: Կարող եք օգտակար մի բան մտածել կամ կռահել այն, ինչը ձեզանից երկար ժամանակ թաքցրել են: Բայց ծրագրերով կիսվելը դեռ վաղ է. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Գործեր այսօր շատ կլինեն: Մի քանի հարց միաժամանակ պիտի լուծեք, մտքում հազար ու մի բան պահեք: Ուստի զարմանալի չէ՝ երեկոյան կզգաք, որ շատ եք հոգնել: Բայց նույնիսկ դա ձեզ չի խանգարի հրաշալի ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ մտերիմների համար ընտանեկան տոն կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ օր է: Այն հազիվ թե շատ արդյունավետ լինի, հեշտ հաջողությունների ու հաղթանակների վրա հույս դնել էլ չարժե: Բայց կարող եք վերադառնալ հին գործերին, լուծել այն հարցերը, որոնց շուրջ վերջին ժամանակներս ստիպված եք եղել շատ մտորել: Օրը հարմար է նաև փաստաթղթերի հետ աշխատելու համար: Դուք ուշադիր կլինեք ու նույնիսկ աննշան սխալներ չեք գործի:

Կուրախացնեն ամենամտերիմների հետ շփումները, իսկ ահա բազմամարդ միջոցառումների ժամանակ դուք անհարմարություն կզգաք: Երեկոյան շատ Կույսեր կուզենան մենակ մնալ: Այդպես արագ կվերականգնեն ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զբաղվեք ծանոթ գործերով: Կարող եք վերադառնալ այն հարցերին, որոնք շատ անգամ եք փորձել լուծել, բայց անօգուտ: Այս անգամ աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ կստացվի: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, բայց արժե նկատի ունենալ, որ ձեռք բերած պայմանավորվածությունները հազիվ թե վերջնական լինեն:

Օրը հարմար է տանը կարգուկանոն հաստատելու, նոր կահույք կամ կենցաղային տեխնիկա, ինչպես նաև այնպիսի իրեր գնելու համար, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոյան կարևոր կլինի ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից խուսափելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դուք սովորականից ավելի հուզական ու տպավորվող կլինեք, ցանկացած դատարկ բանի շատ սուր կարձագանքեք, ամեն ինչ սրտին մոտ կընդունեք: Ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի, բայց ոմանց դա կհաջողվի անել: Որոշ Կարիճներ կընկերանան մարդկանց հետ, որոնք իսկապես հասկանում են իրենց:

Հավանական են ընտանեկան թյուրիմացություններ, ցավալի պատահարներ: Կենցաղային տեխնիկան կարող է փչանալ: Բայց նման կարգի խնդիրներն արագ կլուծվեն, չնայած՝ երբեմն ծախսեր կպահանջեն: Երեկոն սիրահարվածներին ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ մի տեղ մի շտապեք: Սա այն օրն է, երբ ավելի հեշտ կլինի նպատակին հասնելը՝ անշտապ գործելով, խառնաշփոթից խուսափելով: Ամեն անգամ չի հաջողվի հետևել ավելի վաղ կազմած ծրագրին: Բայց դուք ժամանակ կունենաք ամեն քայլը մտածելու, որոշելու համար, թե ինչի վրա եք ուզում կենտրոնանալ առաջին հերթին:

Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին շատ բաների մասին պիտի մտածեք: Նկատի ունեցեք, որ ինքնուրույն ընդունած որոշումները ճիշտ կլինեն, իսկ նրանք, որոնց վրա ինչ-որ մեկն ազդել է, հաճախ՝ սխալ: Մի ծուլացեք ստուգել տեղեկատվությունը. ինչ-որ մեկն անկախ իր կամքից կարող է ձեզ մոլորության մեջ գցել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ կանցնի: Նոր գործեր կհայտնվեն, բայց դուք կգտնեք դրանցից գլուխ հանելու ձևը: Պետք կգա ամռան սկզբին ձեռք բերած փորձը: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ: Հաճելի և օգտակար կլինի վերջին օրերի իրադարձությունները քննարկելն ու ապագայի ծրագրերով կիսվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի, բայց մի փոքր անկանխատեսելի օր է: Ծրագրերը մեկ անգամ չէ, որ պիտի փոխեք. անընդհատ նոր իրավիճակներ կստեղծվեն, որոնք պիտի հաշվի առնեք: Ինչ-որ մեկին դա կնյարդայնացներ, իսկ դուք ընդհանրապես չեք հուզվի և ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Շատ Ջրհոսներ գործի հետ միասին կսովորեն այն, ինչ շուտով անպայման պետք կգա:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում՝ ծանոթանաք մի մարդու հետ, որի մասին շատ լավ բաներ եք լսել կամ հանդիպեք նշանավոր անձնավորության հետ: Հազիվ թե միանգամից ընկերություն հաստատեք, բայց շփվելը հետաքրքիր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք կասկածամիտ կլինեք, ամեն տեղ գաղտնի իմաստ կփնտրեք: Մի կողմից՝ դա այնքան էլ վատ չի լինի, քանի որ թույլ կտա խուսափել սխալներից, հիմարություններ չանել: Բայց մյուս կողմից էլ՝ դուք կծախսեք թանկագին ժամանակը՝ փորձելով հասնել ճշմարտությանը, որը մակերեսին է դրված: Հիշեք, որ երբեմն առաջին տպավորությունն ամենաճիշտն է:

Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար: Կարևոր չէ, թե որքան վաղուց չեք հանդիպել. բոլոր դեպքերում զրույցի հետաքրքիր թեմաներ և ընդհանուր գործեր կգտնվեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2306 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1