Աստղագուշակ․ հուլիսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2338 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է նոր գործ սկսելու համար: Դուք կիմանաք, որ հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել, բայց ձեր ոգևորվածությունը չեք կորցնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք պայքարել ուժեղ մրցակցի դեմ: Դուք նրան հաղթելու բոլոր շանսերն ունեք: Շատ Խոյերի այսօր կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դժվար կլինի այն մարդու հետ չվիճելը, որը թեկուզ ինչ-որ բանում համաձայն չէ ձեզ հետ: Հիշեք, որ ձեր ճշմարտացիությունն ավելի հեշտ կլինի գործով ապացուցելը: Տեսնելով, որ հասել եք ձեր նպատակներին, քննադատները ստիպված կլինեն խոստովանել, որ սխալվել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Կարող եք զրուցել նրանց հետ, ովքեր նախկինում չեն հասկացել ձեզ. այս անգամ դուք ընդհանուր լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել հին ընկերների հետ: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, լավ գաղափարներով կկիսվեն: Շատ Ցուլերի այսօր դժվար կլինի կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կկարողանա ժամանակին ցույց տալ այն, ինչ դուք չեք նկատել: Կարևոր ֆինանսական հարցերը լուծելու շանս կլինի: Այստեղ դուք չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, դուք ուրախ կլինեք նոր ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կյանքի հանդեպ հայացքները տարբերվում են ձերինից: Այսօր կարող են սկսվել և՛ գործնական, և՛ սիրային հարաբերություններ: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք դուք նախաձեռնող կլինեք: Լուրջ ու պատասխանատու գործերի համար ամենահարմար օրը չէ: Դժվար կլինի սկսածն ավարտին հասցնելը, դուք հաճախ կշեղվեք, բացի այդ, ցանկալին իրականության տեղ կընդունեք: Եթե կողքին օգնականներ չլինեն, որոնց վրա վստահ եք, ավելի լավ կլինի լուրջ առաջադրանքների լուծումը հետաձգեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հեշտ, ոգեշնչող ու հետաքրքիր կլինի: Դա զարմանալի իրադարձությունների ժամանակ կլինի, որոնք ձեզ կուրախացնեն և երկար կհիշվեն: Հավանական են անսպասելի հանդիպումներ, հաճելի անակնկալներ: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, կարգավորել ձեր սխալների պատճառով նախկինում լարված հարաբերությունները: Ավելի ուշ բարդ ժամանակահատված կգա: Հուզական դաշտը կլարվի, դուք հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով: Այստեղ ձեզ չէր խանգարի հասկացող մարդու աջակցությունը: Այդպիսին կարող է լինել և՛ հին ընկերը, և՛ ընտանիքի անդամներից մեկը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի կսկսվի: Ձեզ կհաջողվի անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում, հասնել կարևոր նպատակներին: Պայմանները ձեզ համար լավագույն ձևով կդասավորվեն, դուք կաշխատեք ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Ձեր շատ գաղափարներ անմիջապես աջակցություն կստանան: Հաճախ դրանք կյանքի կոչել կօգնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, կարող են խախտվել հին պայմանավորվածությունները: Որոշ Առյուծներ պիտի երկար ժամանակով հետաձգեն այն հանդիպումները, որոնց անհամբերությամբ էին սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հրաշալի է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ձեզ լավագույն կողմերով ցույց տալու համար յուրահատուկ ինչ-որ բան անելու կարիք չի լինի: Ձեզ բնական պահեք, և դա էլ բավական կլինի: Օրվա երկրորդ կեսը արժե նվիրել օգտակար գործերին: Հիշեք այն ամենը, ինչի համար ժամանակ չէր մնում. հիմա դրանցից գլուխ հանելու լավագույն պահն է: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ուսման համար: Դուք շատ բան արագ կմտապահեք, հաճախ ոտքի վրա կյուրացնեք այն, ինչ կարող է պետք գալ: Հավանական են լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր պիտի շփվեք տարբերվող մարդկանց հետ: Նրանցից յուրաքանչյուրը իր ձևով հետաքրքիր կլինի ձեզ համար, նոր բաներ իմանալու շանս կա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կհայտնվեն: Որոշ Կշեռքներ հրաշալի խորհուրդներ կստանան, որոնց էլ շուտով կհետևեն: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Չեն բացառվում չծրագրված ուղևորությունները: Պիտի արագ ճամփա ընկնեք, բայց ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի այցեր, տարօրինակ հանդիպումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ընդունված որոշումները ձեզ մեծ օգուտ կտան: Հիմա դուք կնկատեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի և ձեր դիտումներից ճիշտ եզրահանգումներ կանեք: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչ սխալներ են բաց թողել ու կաշխատեն դրանք ուղղել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ թույլ կտան շահավետ գործարքներ կնքել: Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու, ընտանիքի շրջանում հանգստանալու համար: Հեշտությամբ ընտանեկան տոնի համար առիթ կգտնեք: Այն բոլորի տրամադրությունը կբարձրացնի: Կուրախացնեն սիրելիի հետ շփումները: Ռոմանտիկ ժամադրությունը երկուսիդ համար էլ հիշարժան կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, մանր-մունր վեճեր: Դրանք արագ բոլորին կհոգնեցնեն, եթե վերջ չտաք: Աշխատեք դրական տրամադրվել: Եթե դա ձեզ հաջողվի, շուտով շրջապատողներն էլ ավելի բարեհամբույր ու կենսուրախ կդառնան: Հնարավոր են հաջողություններ գործերում, որոնք վերջին շրջանում ձեզ անհույս էին թվում: Շատ Աղեղնավորների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են սովորել ամռան սկզբին: Հավանական են դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե դուք այսօրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, ապա պատրաստ եղեք, որ դրանցից արագ գլուխ հանել չի ստացվելու: Մեծ կլինի ձգձգումների, ինչպես նաև սխալների հավանականությունը, որոնց պատճառով չի հաջողվի ավարտին հասցնել սկսածը: Կարող են խախտվել նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները: Չի բացառվում՝ ինչ-որ ուրախ միջոցառումներ ստիպված լինեք հետաձգել: Օրը հարմար է պասիվ հանգստի, բուժիչ ու պրոֆիլակտիկ միջոցառումների համար: Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու հոգ տարեք ձեր առողջության մասին: Դա թույլ կտա հաջորդ շաբաթվա ողջ ընթացքում առույգ ու էներգիայով լի զգալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք մանրուքների պատճառով չանհանգստանալ: Օրն առանց փոքրիկ դժվարությունների ու ցավալի թյուրիմացությունների չի անցնի: Բայց չարժե դրանց պատճառով անհանգստանալ: Ծագած բոլոր խնդիրները շուտով կլուծվեն, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Կենտրոնացեք կարևոր գործի վրա: Հազիվ թե կարողանաք խոշոր հաջողությունների հասնել, բայց ձեր նպատակին կմոտենաք: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ընկերներին: Չի բացառվում գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել ու ինչ նախաձեռնել արագ հաջողության հասնելու համար: Հնարավոր են շատ հաջող գնումներ, չափազանց շահավետ գործարքներ: Մնացած հարցերում օրը վատը չի լինի: Կուրախացնեն ընկերների և մյուս մարդկանց հետ հանդիպումները, որոնք ձեզ լավ գիտեն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից խոշոր դրական փոփոխություններ կսկսվեն: Օգտակար կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելը, գաղափարներով ու ծրագրերով կիսվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|