Աստղագուշակ․ հուլիսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2365 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է աշխատանքի, համատեղ նախագծերին մասնակցելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար համախոհների հետ հանդիպելու համար: Գործերի մասին կարող եք զրուցել նույնիսկ նրանց հետ, որոնք դրանց մասին միայն մոտավոր պատկերացում ունեն: Անօգուտ թվացող զրույցներն իրականում կարող են պիտանի լինել: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ ինչ-որ բան սովորել: Դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է, տեղեկատվության թնջուկի մեջ չեք շփոթվի, հաճույքով խորհուրդներ կտաք նրանց, որոնք փակուղու առաջ են հայտնվել կամ շեղվել: Ձեր հնարամտության շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն հաճելի կլինի: Օրը հարմար է մտերիմների հետ կարևոր զրույցների, համակրելի մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերի վրա տպավորություն կթողնեք, ինչ-որ մեկին կստիպեք կորցնել գլուխը: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Վառ տպավորությունները կոգեշնչեն: Նոր գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կենտրոնանալ դրանց իրագործման վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հագեցած, հետաքրքիր օր է: Դուք շատ լավ բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցը, որը վաղուց հանգիստ չէր տալիս ձեզ ու ձեր մտերիմներին: Շատ բան կախված կլինի ձեր համախոհներից: Օգնականներին ուշադիր ընտրեք, աշխատեք չշփվել նրանց հետ, որոնք նախկինում հուսախաբ են արել ձեզ: Օրը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք աննշան, բայց շատ տեղին կլինեն: Հավանական են հաջող գնումներ, որոշ Երկվորյակներ կկարողանան իրեր ձեռք բերել, որոնք վաղուց էին ուզում: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է վաղուց ծագած, բայց վերջերս առավել խիստ անհանգստացնող հարցերին պատասխաններ փնտրելու համար: Հիմա դուք կարող եք նկատել այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում: Հենց դրա շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորությունները: Դուք արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, այստեղ քիչ հավանական են խնդիրները կամ տհաճ անակնկալները: Օրվա երկրորդ կեսին եկամուտների նոր աղբյուրի հետ կապված գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է ստեղծագործելու, սովորելու, անսովոր գործերի համար, նաև այնպիսի գործերի, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Հիմա շատ բան լավ կստացվի, երբեմն անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա մեծ տպավորություն կթողնեն: Օրվա առաջին կեսին արժե քննարկել ընթացիկ գործերը, իսկ երկրորդին օգտակար կլինի ապագայի մասին զրույցների վրա կենտրոնանալը: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է, որը հետաքրքիր գործերով լի կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր խնդիրները, դժվարություններից չեք վախենա, գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին չի հաջողվել: Հնարավորություն կունենաք զրուցել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս ու ոչ ոքի չեն աջակցում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Կույսեր լավ նորություններ կստանան՝ կապված մտերիմներից մեկի հետ: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Շատ բանում դա ձեր արժանիքը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, պայմանները հաջող կդասավորվեն, շատ գործերում հաջողակ կլինեք: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. շանս կա, որ արագ հաջողության կհասնեք: Բոլոր գործերում հաճույքով կօգնեն ծանոթները, հաճախ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, մտերիմները ամեն հարցում կընդառաջեն: Օրը հարմար է սիրելի մարդու հետ ժամանակ անցկացնելու համար: Պարտադիր չէ անսովոր ինչ-որ բան մտածեք, բավական կլինի միայն երկուսով լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգստություն պահպանեք. դա շատ կարևոր է: Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք: Համառության ու նպատակասլացության կարիք կլինի, պետք է շատ աշխատեք, բայց դուք գոհ կմնաք այն արդյունքից, որը կստանաք: Օրվա կեսը հնարավորություն կտա ավարտին հասցնել այն գործերը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Հաճախ նրանք անհամբեր կլինեն, երբեմն՝ անտակտ, բայց դուք պետք է ձեզ դիվանագետի նման պահեք, որպեսզի ոչ ոքի հետ չվիճեք: Մտերիմներն այսօր ձեր հասկացողության ու աջակցության կարիքը կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է կարևոր ու բարդ բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, հաջորդ հաղթանակներն էլ չեն սպասեցնի: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց միշտ չէ, որ դա անշահախնդիր կերպով կանեն: Արժե համախոհներ ընտրել՝ լսելով ինտուիցիայի հուշումները. այն հուսախաբ չի անի: Հավանական են հաջող զուգադիպություններ, չեն բացառվում լավ նորությունները: Օրը հստակ պատասխաններ կտա այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք, որոշակիություն ու ինքնավստահություն կբերի: Առաջ շարժվելը կհեշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք շատ բաների մասին կանհանգստանաք ու կհուզվեք, հաճախ դա կխանգարի իրավիճակից գլուխ հանելուն, ճիշտ որոշումներ ընդունելուն: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից, սահմանափակեք կապերն այն մարդկանց հետ, որոնք հաճախ փորձում են ճնշել ձեզ, քննադատել, պրովոկացիայի ենթարկել: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, ակտիվ հանգիստն էլ կաշխուժացնի ու կոգեշնչի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Հաճելի կլինի հին նախասիրությանը վերադառնալը. այն կրկին դրական հույզերը կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Հավանական են հաջողություններ աշխատանքի ու բիզնեսի մեջ: Ինտուիցիան սուր կլինի, դուք լավ կզգաք իրավիճակը, միշտ կիմանաք՝ ինչպես է պետք վարվել ու ինչ է պետք ասել: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Նույնիսկ այն Ջրհոսները, որոնք նախկինում կոմերցիայով չեն զբաղվել, կկարողանան շահավետ գործարքներ կնքել: Հավանական ն ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի: Դուք ոչ միայն կհարթեք սուր անկյունները, այլև որոշումներ կըդնունեք, որոնք իսկապես բոլորին դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամենահասարակ օրը չէ շփումների տեսանկյունից: Սովորականից հաճախ շրջապատողների հետ տարաձայնություններ կառաջանանա, երբեմն չի հաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք նախկինում կես խոսքից հասկանում էին ձեզ: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները: Երբեմն ինքներդ կփչացնեք ձեր տրամադրությունը՝ կրկին ու կրկին վերադառնալով նրան, ինչն անցյալում է մնացել: Կարող եք հաջողության հասնել գործերում՝ ինքնուրույն գործելով: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող հարցերին: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|