ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2447 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի գաղափարների օր է: Դուք շատ բաների շրջապատողների նման չեք նայի, և հաճախ հենց դա կօգնի հաջողության հասնել: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, օգնություն կառաջարկեն, եթե դժվարությունների բախվեք: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանց ընթացքում ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ:

Տանը հնարավոր են անսովոր պատահարներ, զարմանալի իրադարձություններ, որոնց անմիջական մասնակիցներ կդառնան ձեր մտերիմները: Նրանք ձեզ կօգնեն այլ կերպ նայել սովորական թվացող բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան պիտի հասցնեք, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Աշխատեք ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնել, շատ երկար չքննարկել այն, ինչի վրա ոչ մի կերպ չեք կարող ազդել: Օրվա կեսը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ է խոստանում:

Երեկոն հարմար է ընկերների և հին ծանոթների հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր կհայտնվեն: Կարող եք գնումներ անել. դուք անսխալ լավ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Երբեմն բարդ կլինի նույնիսկ աննշան պատահարներին հանգիստ արձագանքելը, հաճախ կբարկանաք ու կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով: Լավ է այդ հատվածում կարևոր զրույցներ չվարեք, լուրջ խնդիրներ չքննարկեք: Հազիվ թե հաջողվի այնպիսի որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ հետաքրքիր ու հանգիստ կլինի: Այն հնարավորություն կտա ավարտել գործերը, որոնց հասցրել եք մեծ ուժեր նվիրել, և հրաշալի արդյունքների հասնել: Շատ Երկվորյակների այդ հատվածում հին ծանոթների հետ հաճելի հանդիպումներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին մտքերը հավաքելը բարդ կլինի: Դա լավագույն ժամանակը չի լինի լուրջ ու կարևոր բանով զբաղվելու համար: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Դրանցից հրաշալի գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հետաքրքիր, հագեցած ու արդյունավետ: Այն հարմար կլինի կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Օգտակար կլինի մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելը: Չի բացառվում՝ հիմա հասկանաք, թե ինչպես կարող եք ավելի արագ կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը լավ գաղափարներ կբերի: Դրանց թվում կլինեն ինքնատիպ ու համարձակ գաղափարները: Շրջապատողներին ձեր մտահղացումները դուր կգան, ձեր ծրագրերն իրագործելու հարցում օգնել ցանկացողներ շատ կլինեն: Ինտուիցիան կօգնի համախոհներ ընտրել, որոնց հետ գործ ունենալը հաճելի կլինի:

Օրվա երկրորդ կեսին հոգսեր սովորականից շատ կլինեն: Պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք, և այստեղ ինչ-որ բան մոռանալը կամ խառնելը հեշտ կլինի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կփոխեն ձեր ծրագրերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան ուղևորությունների համար: Շատ հետաքրքիր կլինի հարազատների հետ ժամանակ անցկացնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է նոր բանով զբաղվելու համար: Դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է, բարդ հարցերից էլ գլուխ կհանեք: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք զրուցել մի մարդու հետ, որը նախկինում բազմիցս աջակցել է ձեզ, լավ խորհուրդներ է տվել: Որոշ Կույսեր կվերականգնեն հին գործնական կապերը:

Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ: Այսօր դուք հակված կլինեք թեթևամտորեն վերաբերվել գումարի հետ, կծախսեք ավելին, քան պետք էր: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես, եթե խոսք գնա այնպիսի բաների մասին, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ կհասկանաք ուրիշներին, հաճախ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Կկարողանաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից ու վերջ տալ հին վիրավորանքներին: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում թանկ ընկերական հարաբերությունները:

Աշխատեք շատ չհոգնել: Արժե ավելի շատ հանգստանալ, հոգ տանել ինքներդ ձեր մասին: Օրվա երկրորդ կեսին ընտրեք հեշտ ու հաճելի գործերը, որոնք կոգեշնչեն: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինքներդ ձեզանից շատ բան մի պահանջեք: Այսօր դժվար կլինի մտքերը հավաքելն ու բարդ գործերի մեջ խորանալը: Իսկ ահա առօրյա խնդիրներից արագ գլուխ կհանեք, ջանքեր էլ համարյա չեք գործադրի: Ցանկալի չէ կարևոր հարցերը քննարկելը. լավ որոշումներ չեք գտնի, իսկ ահա ուժեր խլող երկարատև վեճերը շատ հավանական են:

Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ: Գնումների հարցում լավ է չշտապեք, հատկապես՝ խոշոր գնումների հարցում: Ամեն անգամ չի հաջողվի լավ իրեր ընտրել, նույնիսկ եթե շատ փորձեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է: Լրիվ անսպասելի բազում գործեր կհայտնվեն, որոնցից յուրաքանչյուրը ուշադրություն կպահանջի: Բացի այդ, շրջապատողները ձեր օգնության կարիքը կունենան, իսկ դուք չեք ուզենա մերժել նրանց խնդրանքները: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ձգձգումներ, որոնց պատճառով չի հաջողվի արագ ավարտին հասցնել սկսածը:

Համառ եղեք, աշխատեք չհրաժարվել ձեր ծրագրերից: Այսօր ձեզ մոտ լավ կստացվի նույնիսկ այն, ինչ նախկինում անհնար էր թվում: Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Ինտուիցիան կհուշի, թե ում կարող եք վստահել, իսկ ումից լավ է հեռու մնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը պարզապես հրաշալի կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար կլինի շփումների համար. դուք շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, հաճախ առանց դժվարության կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Հնարավորություն կունենաք ընկերանալ մի մարդու հետ, որին վաղուց եք համակրում:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց գործերը վատ չեն ընթանա: Հնարավորություն կունենաք լավ հանգստանալ, մի քանի հաճելի ժամեր անցկացնել մտերիմների միջավայրում: Հնարավոր են անակնկալներ և ուշադրության նշաններ: Որոշ Այծեղջյուրներ նվեր կստանան այն իրը, որի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը գաղափարներ ու թարմ ծրագրեր կբերի: Ցավոք, դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Ամենայն հավանականությամբ, պիտի մի փոքր սպասեք: Փոխարենը դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել կուտակված գործերից, որոնք վաղուց ուշադրություն են պահանջում: Որոշ Ջրհոսների այդ հարցում կօգնեն մտերիմները:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով և անսպասելի առաջարկներով, որոնք մերժել չեք ուզենա: Դուք հետաքրքիր վայրերում կլինեք, կշփվեք մարդկանց հետ, որոնք նման չեն ձեզ: Հնարավոր է գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Օրը հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու, ինչպես նաև պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար: Հնարավոր է՝ սկզբում մի քիչ ձանձրալի լինի, բայց հետո իրադարձությունների անշտապ ու համաչափ ընթացքը ձեզ կսկսի ուրախացնել:

Լավ է զբաղվեք կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Դուք կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից, լուրջ սխալներ էլ չեք գործի: Շատ Ձկներ այսօր նշանակալի առաջընթացի կհասնեն ուսման մեջ, գլուխ կհանեն նրանից, ինչը չափազանց բարդ է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2447 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1