ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2588 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բազում նոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կունենաք: Այսօր շատ Խոյեր մասշտաբային ու կարևոր ինչ-որ բան կմտածեն, կորոշեն, որ եկել է սեփական կյանքը ու աշխարհը փոխելու ժամանակը: Մի շտապեք ու մի մտածեք, որ ամեն ինչ միանգամից է ստացվելու: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու մի փոքր սպասել, այնպես որ՝ համբերատար եղեք:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, իսկ ձեր գաղափարները կարող են քննադատության ենթարկվել: Աշխատեք նկատողությունները սրտին շատ մոտ չընդունել: Հիմա բոլորը չեն կարողանա ձեր ծրագրերը ըստ արժանվույն գնահատել, բայց ավելի ուշ կխոստովանեն, որ դրանք լավն են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այդ հատվածում հնարավոր են ինչ-որ անհաջող զուգադիպություններ, տհաճ պատահարներ: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան կհեշտանա: Բացի այդ, հուսալի համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա կարող եք հույս դնել:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է նոր գործ ստանձնելու, սովորելու կամ ոչ ստանդարտ առաջադրանքը լուծելու համար: Հուզական դաշտը բարենպաստ է: Դուք կուրախանաք հաջողություններով ու շատ չեք վշտանա, եթե ինչ-որ բան այնպես չընթանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Հատկապես կարևոր կլինի այն մարդկանց հետ խաղաղ շփվելը, որոնք կարևոր են ձեզ համար: Այո, այսօր դժվար կլինի բարեհամբույր լինելն ու նրբանկատ արտահայտվելը, բայց միայն այդպես կկարողանաք խուսափել կոնֆլիկտից, որը ձեզ շատ կվշտացներ:

Հնարավոր են անհաջող գործարքներ, ոչ մեծ ֆինանսական կորուստներ, բայց անհանգստանալու կարիք չկա: Շուտով իրավիճակը կբարելավվի, լավ գումար աշխատելու շանս կընձեռվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպելու, ուրախ ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց լավ ժամանակ կանցկացնեք: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Որոշ Խեցգետիններ կգտնեն հին կապերը վերականգնելու ձևը:

Չեն բացառվում անսպասելի նվերները, հաջող զուգադիպությունները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է զվարճանքների համար: Վառ տպավորությունների պակաս չի լինի: Միակ ոլորտը, որտեղ նկատելի կլինեն բացասական միտումները, ֆինանսներն են: Այնպես որ՝ գումարի հետ զգույշ վարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած ու բարդ օր է: Դուք պետք է հաշտեցնեք վիճողներին, օգնեք այն մարդկանց, որոնք դժվար իրավիճակում են հայտնվել, զբաղվեք ուրիշների խնդիրները լուծելով: Այդ ամենը բավական հոգնեցնող կլինի, բայց օգտակար կլինի ոչ միայն շրջապատողներին, այլև ձեզ:

Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծումը չի կարելի հետաձգել: Դուք պետք է արագ գլուխ հանեք իրավիճակից: Դա հեշտ չի լինի, բայց ձեզ մոտ կստացվի: Հաճախ կօգնի դիտողունակությունը: Դուք կնկատեք մանրուքները, որոնք մյուսները չեն տեսել, կվերլուծեք տեղի ունեցողն ու ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա երկրորդ կեսի համար ոչինչ մի հետաձգեք: Առավոտը հրաշալի կլինի, արժե այն օգտավետ անցկացնել: Կարող եք նոր գործեր սկսել, հանդիպել մարդկանց հետ, որոնց վրա պետք է լավ տպավորություն թողնեք, զբաղվել պաշտոնական փաստաթղթեր կազմելով ու կազմակերպչական հարցերը լուծելով:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, գործնական ակտիվությունն էլ անկում կապրի: Հանգիստը ձեզ չէր խանգարի: Երբ ուժերը վերականգնեք, տրամադրությունն էլ կլավանա, նոր գաղափարներ կհայտնվեն, դրանց հետ միասին՝ նաև ոգեշնչվածություն, որն անհրաժեշտ է դրանք կյանքի կոչելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ այնքան արդյունավետ, բայց հաճելի օր է: Եթե նոր գործեր եք ստանձնում, պատրաստ եղեք, որ արդեն առաջին փուլում դժվարություններ են առաջանալու: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները տանն ու աշխատավայրում: Բարեբախտաբար, դուք դրանց պատճառով չեք անհանգստանա, արագ կկողմնորոշվեք, ամեն ինչ ճիշտ կանեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: Հիշեք, որ ձեզ ազդեցիկ մարդիկ են շրջապատելու, և աշխատեք չխոցել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն հարմար է օգտակար գործերի համար. դուք դրանցից լավ գլուխ կհանեք, համարյա չեք հոգնի: Շատ Կարիճներ էներգիայի ներհոսք կզգան, կստանձնեն այն, ինչից գլուխ հանել նախկինում չէր ստացվում: Առաջին հաջողություններին արագ կհասնեք: Հետո ոչ մեծ դժվարություններ կառաջանան, բայց դուք, իհարկե, չեք ուզենա հանձնվել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ծանոթությունների համար: Դուք ամենատարբեր մարդկանց կհանդիպեք, յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Դուք շատերի գլուխը կպտտեցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք շատերին կարող եք ձեր կողմը գրավել, ձեր գաղափարներն ամենատարբեր մարդկանց դուր կգան: Օգնականներին ուշադիր ընտրեք. ձեզ պետք են մարդիկ, որոնց վրա ցանկացած պարագայում կարող եք հույս դնել:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անսպասելի իրադարձությունները, որոնցից ձեր կյանքում նոր շրջափուլ կսկսվի: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ հստակ հաշվարկ ու մանրուքներին ուշադրություն է անհրաժեշտ: Դուք իրավիճակն ընդհանուրի մեջ լավ կտեսնեք, բայց չեք նկատի այն պահերը, որոնք կարող են կարևոր լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերն այսօր ավելի մեծ ջանքեր կպահանջեն, քան սովորաբար: Նույնիսկ աննշան հաղթանակներ տոնելու համար պետք է շատ աշխատեք: Լավ է միայն սեփական ուժերի վրա հույս դնեք. հազիվ թե կարողանաք ժամանակին օգնություն ստանալ: Ծանոթների խորհուրդներն էլ ձեզ հազիվ թե պետք գան. մարդիկ հաճախ դրանք կտան առանց իրավիճակից գլուխ հանելու:

Օրը հարմար է նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Չի բացառվում՝ այսօր սկսեք հետաքրքրվել նրանով, ինչի հանդեպ նախկինում անտարբեր էիք: Նշանի որոշ ներկայացուցիչներ նախասիրություններ ձեռք կբերեն, որոնք ժամանակի ընթացքում եկամուտների աղբյուր կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է, որը հրաշալի է շփումների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կարող եք համագործակցության մասին պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնք նախկինում նախընտրում էին ինքնուրույն գործել: Հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Դուք կխուսափեք կոնֆլիկտներից, հաճույքով փոխզիջման կգնաք, շրջապատողներն էլ դա կգնահատեն:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրը հարմար է գնումների համար: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն: Արժե ուշադիր լինել ուղևորությունների ժամանակ. ինչքան հեռու լինեք տանից, այնքան մեծ կլինի կարևոր բան կորցնելու վտանգը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածը հարմար է նոր գործ ստանձնելու և այնպիսի բան սովորելու համար, որը կարող է պետք գալ նշմարելի ապագայում: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Ձեր նկատողությունների ճշտությունը անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա:

Օրվա երկրորդ կեսը նոր հոգսեր կբերի: Շատ բան պետք է հասցնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կսկսեն կասկածել իրենց ուժերին: Այստեղ չէր խանգարի մտերիմների աջակցությունը: Բայց այն կարող են ստանալ միայն նրանք, որոնք առանց վատ զգալու կպատմեն իրենց իրական ապրումների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2588 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3