ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2165 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան պետք է արվի, և ձեզ մոտ ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Բայց եթե համբերատար ու համառ լինեք, բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Պետք կգան դիվանագիտական ունակությունները. դուք պետք է հաշտեցնեք մարդկանց, ովքեր իրար թշնամի են համարում: Դա դժվար կլինի, բայց՝ հնարավոր:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Այսօր սկսվող համագործակցությունն ավելի շահավետ կլինի, քան կարելի է ենթադրել: Ոչ մեծ ուղևորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հատկապես եթե ընկերների հետ ճամփա գնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք ու մի շտապեցրեք մյուսներին: Այսօր իրադարձություններն ուզածից դանդաղ կզարգանան, բայց դա ձեզ չի խանգարի հասնել նպատակներին: Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ եղեք, և շրջապատողները շնորհակալ կլինեն դրա համար: Մի քննադատեք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար. ձեր նկատողությունները վիրավորական կթվան:

Ֆինանսական տեսանկյունից լավագույն օրը չէ: Մի քիչ թեթևամիտ կլինեք, այնպես որ՝ հնարավոր են կորուստներ ու անհաջող գործարքներ: Եթե կոմերցիոն նախագծեր եք ստանձնում, համոզվեք, որ ձեր նպատակները համընկնում են գործընկերների նպատակների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր պատրաստ են դուրս գալ ընդունված սահմաններից: Փորձարկումները հաջող կլինեն, բացի այդ, դրանց շնորհիվ կհանդիպեք մարդկանց, ովքեր ժամանակի հետ ձեր հավատարիմ ընկերները կդառնան: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերում կարող եք վստահել ինտուիցիային. այն թույլ կտա թակարդը չընկնել, կողմնորոշվել բարդ իրավիճակներում ու ճիշտ որոշումներ ընդունել:

Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին, հարազատները ձեր աջակցության կարիքը կունենան: Ժամանակ գտեք նաև հանգստի համար. հիմա սովորականից արագ կհոգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջողությունների հասնելը հեշտ չի լինի: Օրը դիտողունակություն ու մանրուքներին ուշադրություն է պահանջում: Ամեն քայլը կշռադատեք, խոստումներ մի տվեք, եթե վստահ չեք, որ կարող եք կատարել դրանք:

Լավ տրամադրությունը պահպանելը բարդ կլինի: Հակված կլինեք մելանխոլիայի, երբեմն տխրության գիրկը կընկնեք: Անցյալի տհաճ հուշերը կանհանգստացնեն նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար բարդ իրավիճակներում լավատես են: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր հակված են ամեն ինչ մռայլ լույսի ներքո տեսնել: Նման մարդկանց հետ չարժե կիսվել պլաններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Աշխատեք այդ ժամանակահատվածում հնարավորինս շատ բան հասցնել: Հիմա ձեր ուժերի սահմաններում կլինի ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելը, գործարքներ կնքելը, որոնք շուտով եկամուտ կբերեն: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում, ընդ որում՝ խնդրելու կարիք էլ չի լինի:

Օրվա երկրորդ կեսին նվազեցրեք գործնական ակտիվությունը: Հնարավոր են խնդիրներ աշխատանքի մեջ, մասնագիտական շատ հարցերի քննարկում կդժվարանա, չեն բացառվում խնդիրները գործընկերների հետ: Առավել ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Կարող եք հույս դնել նրանց հասկացողության ու աջակցության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աստղերը ձեր կողմից կլինեն և արժե դրանից օգտվել նպատակներին հասնելու համար: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն գաղափարները, որոնք նախկինում լուրջ չէիք դիտարկում: Կարող եք առաջնորդվել ինտուիցիայով. այն ձեզ հստակ դեպի նպատակը կտանի: Ձեր արարքների մոտիվները շրջապատողներին միշտ չէ, որ հասկանալի կլինեն: Փորձեք բացատրել մտերիմներին, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ:

Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Հին մրցակիցները համախոհներ կդառնան, իսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած դժվարություններին՝ կհասնեք դրված նպատակներին: Դրա համար պետք է զգույշ գործեք, մանրամասն մտածեք ամեն քայլն ու կշռադատեք դրա հնարավոր հետևանքները: Բոլոր Կշեռքներին չէ, որ սա դուր կգա: Նշանի շատ ներկայացուցիչներ կձանձրանան, կսկսեն շեղվել գործերից ու սխալը սխալի հետևից անել: Բարեբախտաբար, նման պահերին ընկերները օգնության կհասնեն ու կհուշեն՝ ինչպես է պետք գործել:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ձեզ համար թանկ մարդը կգտնի ձեզ ուրախացնելու ձևը: Կոսմետիկ պրոցեդուրաները արդյունավետ կլինեն, իմիջային փորձարկումներն էլ՝ հաջող:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Կարող եք հաջողությունների հասնել, եթե լուրջ տրամադրվեք ու բարդ գործերը չհետաձգեք: Ինչքան ավելի պատասխանատու մոտենաք գործին, այնքան լավ արդյունքների կարող եք հասնել: Լավ գաղափարներ կունենաք. դրանք կյանքի կոչելու համար վճռականություն ու հաջողության հանդեպ վստահություն է պետք:

Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն օգնության ու աջակցության խնդրանքով: Աշխատեք չմերժել նրանց: Հնարավոր է ընկերական ու սիրային հարաբերությունների վերականգնում, որոնք ավարտվել էին անհասկացողության, իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ կդասավորվի: Այն մեծ հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր չեն վախենում դժվարություններից ու պատրաստ են լրացուցիչ աշխատել: Ձեզ կհաջողվի մի քանի գործից միաժամանակ գլուխ հանել ու ոչինչ աչքաթող չանել: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Որոշ Աղեղնավորների պիտանի կլինի ուրիշի փորձը:

Հնարավորություն կունենաք ավարտել վաղուց սկսած նախագծերն ու դրանց համար առատ վարձատրություն ստանալ: Չեն բացառվում շահավետ գործարքները: Անձնական հարաբերությունները երբեմն լարված կդասավորվեն, բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների տեսանկյունից բավականին վտանգավոր օր է: Շրջապատողները հաճախ ձեզ սխալ կհասկանան, կարող են վիրավորվել դատարկ բաների պատճառով կամ ձեր ասածների մեջ գաղտնի իմաստ գտնել, որն իրականում չի եղել: Լարված պահեր կլինեն և՛ աշխատավայրում, և՛ տանը, բայց դուք հանգիստ ամեն ինչ պարզելու ու հաշտվելու համար համբերատարություն կունենաք:

Դժվար կլինի նախապես կազմած պլանին հետևելը, քանի որ անընդհատ ձգձգումներ կլինեն, փոքրիկ տհաճություններ կառաջանան, որոնք կխանգարեն սկսածն ավարտին հասցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ հնարավոր կդառնա հաջողությունն այն գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Կարող եք ռիսկային նախագծեր ստանձնել. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Սակայն իսկապես նշանակալի հաղթանակները հնարավոր են միայն այն դեպքում, եթե հուսալի համախոհներ ընտրեք: Նոր ծանոթները շատ բան կխոստանան, բայց չեն պահի խոստումը:

Խուսափեք գերհոգնածությունից: Օրը հարմար չէ լարված աշխատանքի համար, լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն էլ անցանկալի է: Հակված կլինեք թեթևամիտ վերաբերվել ֆինանսական հարցերի լուծմանը, այնպես որ՝ կորուստները չեն բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք, կգտնվեն մարդիկ, որոնց շնորհիվ կկարողանաք արագ կյանքի կոչել մտածածը: Միակ բանը, որից պետք է խուսափել՝ երկար զրույցներն են, որոնք ոչ միայն ժամանակատար կլինեն, այլև կփչացնեն տրամադրությունը: Բոլոր պայմանավորվածությունները, որոնց կհաջողվի հասնել, լավ է ֆիքսել թղթի վրա:

Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք այնքան դինամիկ չեն զարգանա, որքան կուզենայիք: Լավ է համբերությամբ զինվեք ու իրադարձությունները չշտապեցնեք. այդպես ձեզ ավելի հարմարավետ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2165 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6