Աստղագուշակ․ հուլիսի 23, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2039 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ ձեզանից ամբողջությամբ տարբերվողների: Հին համախոհները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել: Այսօր վճռականություն դրսևորած Խոյերը կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Իսկ եթե նախաձեռնող էլ լինեք, ապա հարաբերություններ կհաստատեք նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: Ավարտված թվացող ռոմանտիկ պատմությունը շարունակելու հնարավորություն կլինի: Առողջ բանականությունը կհուշի՝ արդյոք արժե դա անել: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, երկրորդը անակնկալներ կբերի: Հավանական են զարմանալի զուգադիպություններ, տարօրինակ իրադարձություններ, որոնք կօգնեն այլ կերպ նայել սովորական բաներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս հագեցած օրը հաճելի իրադարձություններով ու ոգեշնչող հանդիպումներով լի կլինի: Դուք միանգամից դուր կգաք նոր ծանոթներին: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ոչ ֆորմալ հարաբերությունների սկիզբ. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Հարաբերություններն արագ կզարգանան, դրական հույզեր կպարգևեն: Շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, հասկանալը, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Պետք կգա նոր բան սովորելու, ստացված ինֆորմացիային կիրառում գտնելու ունակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, ցանկացած աննշան իրադարձություն կարող է ազդել ձեր տրամադրությանբ վրա: Երբեմն կհուզվեք մի բանի պատճառով, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ու կհասկանաք, որ շուտով կարևոր գործում հաջողության եք հասնելու: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Համարձակ գաղափարները կյանքի կոչելու կամ վաղուց դրված նպատակին մոտենալու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կենտրոնացեք: Օրը հասարակ չի լինի, բայց շատ արդյունավետ կանցնի: Դուք հնարավորություն կունենաք շատ գործերում հաջողության հասնել, այդ թվում՝ այն գործերում, որոնցից գլուխ հանել չէր ստացվում: Ընկերները և պարզապես հին ծանոթները կաջակցեն ձեր գաղափարները, մտածածն իրագործել արագ կստացվի: Օրվա սկզբին բավական թույլ դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածում հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դուք միանգամից դուր կգաք նրանց, եթե ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինչ-որ բանի համար լրջորեն անհանգստանալու կարիք չի լինի: Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում ուժեղ կլինի, և շատ բան նույնիսկ սպասվածից հաջող կդասավորվի: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել, դուք ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Որոշ Առյուծներ այսօր գումար կաշխատեն վաղուց ձեռք բերած գիտելիքների շնորհիվ: Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն ստեղծվի: Որոշ Առյուծներ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին, եթե նախաձեռնող լինեն: Լավ է զբաղվեք տնային գործերով, կարգուկանոն հաստատեք ու ազատվեք անպիտան իրերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հասարակ օր չի սպասվում, բայց դուք բոլոր խոչընդոտները կհաղթահարեք, և այն շատ արդյունավետ կանցկացնեք: Հավանական են անսպասելի բացահայտումներ, որոշ Կույսեր մյուսներից վաղ կարևոր ինֆորմացիա կստանան ու կկարողանան օգտվել դրանից: Դուք բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորությունը: Հավանական են հաջող զուգադիպություններ: Հաճախ դրանց շնորհիվ կհաջողվի լուծել մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Մյուս դեպքերում կօգնի դիտողունակությունը. դուք կնկատեք այն, ինչին ուրիշ ոչ մեկը ուշադրություն չի դարձրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հրաշալի կլինի հետաքրքիր և օգտակար գործերի համար: Շատ Կշեռքների հաճելի անակնկալներ են սպասվելու, ինչպես նաև նոր տպավորություններ, հիշարժան իրադարձություններ: Ինչ-որ կարևոր բանում հաջողության հասնելու շանս կլինի: Լավ հասկանալով, թե ինչ եք ուզում, դուք չեք նահանջի, եթե դժվարություններ առաջանան: Համառությունը կօգնի առաջ անցնել մրցակիցներից: Շրջապատողները կտեսնեն, թե ինչի եք ունակ, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Երեկոն հարմար է լինելու մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների և ընկերների հետ հանդիպելու համար: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, եթե աշխատեք դրանք անսովոր ու հիշարժան դարձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով ու չվշտացնելով: Որոշ Կարիճներ նոր համախոհներ ու օգնականներ կգտնեն: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելը, ծրագրերի մասին պատմելը: Արժե մասնագիտական միջոցառումների մասնակցել. այնտեղ ձեզ հետաքրքիր ծանոթություններ են սպասվելու: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կգերազանցեն ձեր ակնկալիքները: Ծախսերն էլ հնարավոր են: Հաճախ դրանք կապված կլինեն մտերիմներից մեկին ուրախացնելու ձեր ցանկության հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ոտքի վրա ընդունված որոշումները հազիվ թե հաջող լինեն: Չի բացառվում՝ պետք լինի ուղղել ուրիշների սխալները կամ էլ զբաղվել գործերով, որոնք ավելի շատ կարևոր են շրջապատողների, այլ ոչ թե ձեզ համար: Շատ ժամանակ կանցնի խառնաշփոթի մեջ, հաճախ պիտի շտապեք ու շտապեցնեք շրջապատողներին: Մյուսները նման իրավիճակում կբարկանային, իսկ դուք հանգստություն կպահպանեք, բարեհամբույր կլինեք: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. դրանք հիմա իրագործելու շանս կա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց ուրախ կլինեք տեսնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Եթե հույզերին ու պրովոկացիաներին չտրվեք, ապա հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, կարևոր հարցերին էլ ճիշտ պատասխաններ կգտնեք: Ոչ միանշանակ իրավիճակում ինտուիցիան կհուշի, թե ինչպես ձեզ պահեք: Լսեք նրան: Կարող եք կարգավորել ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերությունները, ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց հետ նախկինում ընկերություն եք արել կամ համագործակցել եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ շատ են լսել: Օրը հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը լավ է բարդ գործերով չսկսեք: Առավոտը հազիվ թե արդյունավետ լինի: Ամենայն հավանականությամբ պիտի ինչ-որ ձանձրալի և ոչ այնքան կարևոր, բայց ուշադրություն պահանջող բանով զբաղվեք: Կարգապահ եղեք, աշխատեք սխալներ չգործել: Ավելի ուշ ձեզ շնորհակալ կլինեք, որ մյուսների չնկատած մանրուքներին ուշադրություն եք դարձրել: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի: Ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, այնպես որ լավ է ժամանակը զուր չվատնեք: Դուք հեշտությամբ օգնականներ կամ համախոհներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հազիվ թե կարողանաք արագ ստանալ ուզածը: Կարևոր կլինի չնահանջելը, սկսածը կիսատ չթողնելը: Հնարավոր են անսպասելի հանդիպուներ, որոնք սկզբում ձեզ փաստի առաջ կկանգնեցնեն, իսկ հետո հետաքրքիր մտքեր կտան: Արժե լսել մարդկանց, որոնք նախկինում էլ ձեզ լավ խորհուրդներ են տվել: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա վերադառնալ հին ծրագրերին ու կյանքի կոչել դրանք: Շատ Ձկների կօգնեն հին ու նոր ընկերները: Օրվա վերջին իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնցից վաղուց լուր չունեիք: Շփումները սպասվածից հաճելի կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|