ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2594 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների, գործնական և անձնական բնույթի հարցերը քննարկելու համար: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, չեն բացառվում ծանոթությունները, որոնք հաճելի շարունակություն կստանան: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ կլինեն:

Օրվա երկրորդ կեսը կանցնի գործերի ու հոգսերի մեջ: Տարաբնույթ խնդիրներ լուծումներ կպահանջեն, շեղվելու և հանգստանալու ժամանակ չի լինի: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը, որի շնորհիվ արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բազում գաղափարներ կունենաք, բայց այսօր ամեն բան չեք կարողանա կյանքի կոչել: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կհաջողվի օրվա առաջին կեսին որոշակիություն մտցնել ծրագրերում, ճիշտ դնել առաջնահերթությունները: Խորհուրդներ մի ակնկալեք, որոշումներն ինքնուրույն ընդունեք: Շրջապատողների կարծիքները հակասական կլինեն, հաճախ կշեղեն: Ցավոք, այսօր վատ խորհուրդներ կտան նույնիսկ նրանք, որոնց հուշումներին նախկինում հետևում էիք:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ: Բարենպաստ ժամանակ է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Եթե վերջին շրջանում հարաբերությունները չէին ստացվում, հիմա կգտնեք դրանք դեպի լավը փոխելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենաարդյունավետ օրը չէ: Եթե կարևոր բան եք ծրագրել, համբերությամբ զինվեք. հազիվ թե կարողանաք արագ անհրաժեշտ արդյունքի հասնել: Հավանական են ձգձգումներ. ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, որոնք հաղթահարելը դժվար կլինի: Հնարավոր են տարաձայնություններ համախոհների ու գործընկերների հետ, հաճախ իրավիճակներ կստեղծվեն, որոնցում ձեր խնդիրների հետ միայնակ կմնաք:

Դուք բոլոր փորձություններից գլուխ կհանեք, բայց դրա համար համառության ու նպատակասլացության կարիք կլինի. պատրաստ եղեք դրսևորել դրանք: Շատ Երկվորյակների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսն աշխատեք արդյունավետ անցկացնել: Կարող եք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել, եթե վճռական գործեք ու չշեղվեք: Հեշտությամբ օգնականներ կգտնեք: Ձեզ աջակցելու պատրաստ մարդկանց մեջ կլինեն նաև նրանք, որոնց հետ հարաբերությունները նախկինում բավական լարված էին:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Նրա նշանակալի մասը կզբաղեցնեն տնային գործերը: Բայց մտերիմների հետ շփվելու ժամանակ էլ կմնա: Կկարողանաք հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը, իսկ հետո միասին ինչ-որ բանի վրա ծիծաղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ օր է: Դուք սուր կարձագանքեք տեղի ունեցողին, սրտին մոտ կընդունեք այնպիսի բաներ, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Աշխատեք շատ ժամանակ չանցկացնել այն մարդկանց հետ, որոնք սովոր են ամեն առիթով խուճապի մատնվել ու իրենց սխալների համար շուրջը բոլորին մեղադրել: Նման մարդկանց հետ շփումները ձեզ վրա կործանարար ազդեցություն կթողնեն:

Օգտակար կլինի նոր բան սովորելը կամ ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով զբաղվելը: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, և դրանք կոգեշնչեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը լարված պահերից զուրկ չի լինի: Հավանական են տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Անիմաստ զրույցներից խուսափել ամեն անգամ չի հաջողվի: Դրանք ժամանակ կխլեն, որը կարելի էր ավելի արդյունավետ անցկացնել: Աշխատեք չհուզվել, իսկ եթե հանգստություն պահպանել չստացվի, այնպես անհանգստացեք, որ դա ոչ ոքի նկատելի չլինի:

Օրվա երկրորդ կեսը հագեցած և արդյունավետ կլինի: Այն հատկապես լավը կլինի ոչ միայն գիտելիքներ ու կարողություններ, այլև ոգեշնչվածություն պահանջող գործերի համար: Դուք հաճույքով կստանձնեք այն, ինչ մյուսներին բարդ է թվում, և կհասնեք հաջողության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Ամեն ինչ լավ կդասավորվի, եթե իրատես լինեք ու այնպիսի խոստումներ չտաք, որոնք իրագործելը բարդ կլիներ: Լավ է խուսափեք ռիսկից, հատկապես երբ զբաղված եք ձեր ու շրջապատողների համար կարևոր գործով:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Չի բացառվում՝ անսպասելի առաջարկներ ստանաք: Պատասխանելուց առաջ լավ մտածեք, ճիշտ որոշում միանգամից չեք ընդունի: Նշանի շատ ներկայացուցիչների համար օգտակար կլինի հին ծանոթների հետ խորհրդակցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ էլ որ այսօր ծրագրեք, նկատի ունեցեք, որ մտածածն իրագործելու համար պետք է ջանքեր գործադրեք: Այնպես որ՝ թեթև ու արագ հաղթանակների մասին մտքերը մի կողմ նետեք: Լարված կարող են դասավորվել շրջապատողների հետ հարաբերությունները, տարաձայնություններից խուսափել ամեն անգամ չի ստացվի:

Եթե միասին օգտակար գործով եք զբաղված, մի զարմացեք, եթե վեճերը լրիվ անտեղի տեղը ծագեն: Բայց դա չի նշանակում, որ հաջողության հասնելն անհնար է: Դուք համառ կլինեք ու անպայման կստանաք այն, ինչին ձգտում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Բազում նոր ծրագրեր կունենաք, կկարողանաք ավարտել հին գործերը: Ձեզ հաճույքով կօգնեն շրջապատողները, հաճախ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Ձեր գաղափարները դուր կգան նոր ծանոթներին, նրանք ձեզ իրենց աջակցությունը կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, սակայն դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Տանը կարող են փոքրիկ խնդիրներ առաջանալ, որոնք լուծել միանգամից չի ստացվի: Բայց մի փոքր մտածելուց, իրավիճակից գլուխ հանելուց հետո անպայման ելքը կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Օրը բազում ուժեղ հույզեր կբերի, որոնք վերահսկել չի ստացվի: Չմտածված բառերն ու արարքները կարող են տհաճությունների հանգեցնել, բայց դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Հաճախ ամենահաջողը կլինեն ոչ ստանդարտ լուծումները, որոնք միշտ չէ, որ հասկանալի կլինեն շրջապատողներին:

Շատ Այծեղջյուրների այսօր պետք կգան ավելի վաղ ստացած փորձն ու գիտելիքները: Դրանց շնորհիվ արագ պատասխաններ կստանաք բոլոր հարցերին, գլուխ կհանեք անսպասելի ծագած խնդրից: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգստանալու բան չկա. օրը լավ կդասավորվի, ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունն ուղեկից կլինի: Հնարավոր կդառնա այն հարցերի լուծումը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել:

Լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Հիշեք, որ ձեր մտերիմներին հիմա ոչ այնքան օգնություն ու խորհուրդներ են պետք, որքան հուզական աջակցություն, անմիջական մասնակցություն իրենց գործերին: Հոգ տարեք այն մարդկանց հոգեկան հարմարավետության մասին, որոնք թանկ են ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Հոգ տարեք ձեր մասին, ավելի շատ հանգստացեք ու մի հուզվեք: Ցանկալի է կապերին ընտրողաբար մոտենալ ու հեռու մնալ մարդկանցից, որոնք քննադատում են ձեզ, վիրավորում սուր նկատողություններով կամ երկիմաստ կատակներով: Դուք երբեմն կտրվեք պրովոկացիաներին և կարող եք դրա պատճառով բարդ իրավիճակում հայտնվել:

Ժամանակ գտեք սիրելի գործի համար: Դրական հույզերը ձեզ չեն խանգարի, հաջողությունից եկող ուրախությունն էլ թևեր կտա: Կարող եք ոչ մեծ գնումներ անել: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք, որոնք պետք կգան ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2594 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3