Աստղագուշակ․ հուլիսի 22, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2122 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ կանցնեն ձեզ համար կարևոր հանդիպումները: Նշանակություն չունի՝ խոսքը անձնական գործերի մասին կգնա, թե աշխատանքի: Ձեզ ուշադիր կլսեն, հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա վիճել: Որոշ Խոյեր կկարողանան հարաբերություններ հաստատել այն մարդկանց հետ, որոնց նախկինում մոտեցում գտնել չէին կարողանում: Հնարավոր է երկարատև ընկերության կամ գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբ: Առօրյա գործերը մեծ ուժեր ու ժամանակ չեն խլի, դուք արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Նոր գաղափարներն իրագործելու հնարավորություն կհայտնվի: Այստեղ ձեզ կաջակցի այն մարդը, որից նման բան չէիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը թեթև կսկսվի, դուք հենց առավոտվանից կզգաք, որ աստղերը ձեր կողմից են: Սակայն չարժե ամեն ինչում հաջողության վրա հույս դնել, քանի որ իսկապես նշանակալի հաջողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կարևոր է, որ ձեզ վրա չափից դուրս շատ բան չվերցնեք, խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Պարզ կդառնա, որ դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, որպեսզի երկար սպասելու կարիք չլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր հրաշալի գաղափարները լրիվ անսպասելի կհայտնվեն ու միանգամից կփոխեն ձեր ծրագրերը: Ինտուիցիան կհուշի, որ լավ է անհապաղ անցնել մտածածն իրագործելուն, նույնիսկ եթե դրա համար պետք է հետաձգել մյուս գործերը կամ խախտել հին պայմանավորվածությունները: Հին ծանոթները միանգամից կհասկանան, թե ինչու եք այդպես վարվում, իսկ նորերին ավելի ուշ ամեն ինչ կբացատրեք: Դիտողունակությունն ու մանրուքներին ուշադրությունը կօգնեն ձեզ նոր բաներ իմանալ, պիտանի ինֆորմացիա ստանալ ու սովորել մի բան, ինչը շուտով պետք կգա: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի կյանքի բոլոր ոլորտներում: Միայն ֆինանսական հարցերը լուծելիս է պետք զգույշ լինել, քանի որ այստեղ հավանական են տհաճ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին հազիվ թե հաջողվի խուսափել ապրումներից ու հուզումներից: Հուզական դաշտը լարված կլինի, իսկ տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Հեշտ չի լինի գործերի վրա կենտրոնանալը, բայց եթե ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք, ապա կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել: Շատ Խեցգետինների պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Օրվա երկրորդ կեսը հեշտ ու հաճելի կանցնի: Այն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների և ցանկացած գործի համար, որը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Սիրելին հաճույքով կհամաձայնի ձեր անսովոր առաջարկներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հազիվ թե լրիվ անամպ լինի, դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք լուրջ խնդիրների էլ չեք բախվի: Աջակցության հարցով կարող եք դիմել ազդեցիկ մարդկանց, որոնք չեն մերժի: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, իրավաբանական վեճերն էլ ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կավարտվեն: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Այսօր դուք իրար շատ լավ կհասկանաք: Վերջին ժամանակներս հարազատների հետ լեզու չգտնող Առյուծները մոտեցում կգտնեն նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ինքնավստահությունը մի կորցրեք. այսօր դա էլ բավարար կլինի հաջողության հասնելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն: Միայն ֆինանսական ոլորտում են հնարավոր դժվարություններ գումարի հետ կապված հարցերում ձեզ համար անսովոր թեթևամտության, անփութության պատճառով: Ուշադիր եղեք, մի շտապեք գնումների և գործարքների հարցում, ստորագրելուց առաջ լավ ստուգեք փաստաթղթերը: Այդ ամենը թույլ կտա խուսափել զուր ծախսերից, ցավալի սխալներից: Ինքնատիպ գաղափարներ, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք անպայման դուր կգան ձեր մտերիմներին: Կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների շուրջ՝ խուսափելով նույնիսկ աննշան տարաձայնություններից: Շատ Կույսեր իրենց ավելի հանգիստ կզգան, երբ հասկանան, որ սիրելին պատրաստ է ամեն հարցում աջակցել իրենց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պիտի զբաղվեք բարդ առաջադրանքների լուծմամբ: Պատրաստ եղեք, որ դրա համար շատ ժամանակ է պահանջվելու, ուզածը անել միանգամից չի ստացվի: Այն Կշեռքները, որոնք ուզում են ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը կամ նոր գործընկերներ գտնել, այսօր պիտի համառություն դրսևորեն, քանի որ առանց դրա չի ստացվի: Իսկ ահա անձնական հարաբերություններում, հակառակը, չափազանց կարևոր կլինի զիջումների գնալու ձեր ունակությունը: Ծանոթների խորհուրդները կարել է առանձնապես ուշադիր չլսել, քանի որ դրանք հազիվ թե օգտակար լինեն: Փոխարենը սեփական փորձը պետք կգա և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հավաքեք ուժերը, քանի որ ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվելու: Հաստատ չեք ձանձրանալու, քանի որ պիտի ուղղեք ուրիշների սխալները, լուծեք նոր առաջադրանքները և ոտքի վրա նոր բան սովորեք: Օգնության կարիք կունենաք, բայց այն միանգամից ստանալ չի հաջողվի: Համբերատար եղեք ու պատրաստվեք մի քանի անգամ բացատրել շրջապատողներին, թե ինչ եք նրանցից ուզում: Բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, նկատելի կլինի հատկապես անձնական հարաբերությունների ոլորտում: Հնարավոր են լավ նորություններ, հաճելի ռոմանտիկ անակնկալներ, տրամադրությունը բարձրացնող իրադարձություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի շտապեք: Սա այն օրերից է, երբ լավ որոշումները առաջինը մտքին չեն գա, իսկ չմտածված արարքները կարող են տհաճությունների հանգեցնել: Եթե զգույշ գործեք, ապա ոչ միայն հաջողությունների կհասնեք, այլև ջրի երես կհանեք թաքուն գործող թշնամիներին, նույնիսկ եթե նրանք բավական նենգ են: Շատ Կարիճների այսօր պետք կգա իրենց անձնական սահմանները պաշտպանելու ունակությունը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն կոշտ մեթոդների դիմել: Ինչ-որ մեկը կարող է փորձել չարաշահել ձեր բարությունը: Վատ մի զգացեք այդպիսի մարդկանց հակահարված հասցնելուց: Մտերիմների հետ շփումների համար հարմար կլինի երեկոն: Կարող եք նույնիսկ ոչ մի յուրահատուկ բան չծրագրել, դուք բոլոր դեպքերում հաճելի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը ուզածի նման չի սկսվի: Բայց շատ բան շուտով դեպի լավը կփոխվի, եթե որոշումների հարցում չշտապեք ու չարդարացված ռիսկի չդիմեք: Զգուշությունը թույլ կտա թշնամիների լարած թակարդները չընկնել, ամրապնդել մասնագիտական դիրքերը, հուսալի համախոհներ գտնել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես ձեզ պահեք: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերների հետ հանդիպելու համար: Իսկ ահա ռոմանտիկ ժամադրությունից լավ է շատ բան չսպասեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դատարկ զրույցները, անվերջանալի խնդրանքներն ու հիմար առաջարկները օրվա առաջին կեսին կշեղեն ձեզ գործերից: Չեն բացառվում թեժ վեճերը մարդկանց հետ, որոնք նախկինում էլ ձեզ չեն աջակցել, բայց գոնե իրենց կարիծիքն իրենց են պահել: Երիտասարդ Ջհոսները չեն կարողանա իրենց նրբանկատ պահել ու հանգստություն պահպանել: Իսկ հասուն Ջրհոսներին փորձը կհուշի, որ լավ է հարթել սուր անկյունները: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու անսպասելի նվերներ կբերի: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, քանի որ հնարավորություն կունենաք գնել այն, ինչը դեպք է ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պատրաստ եղեք ուշադրության կենտրոնում հայտնվելուն: Ձեր գործերը կհետաքրքրեն նրանց, ովքեր նախկինում դրանց հանդեպ լրիվ անտարբեր էին: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, բայց կնկատվեն նաև փոքրիկ սխալները: Եթե անկեղծորեն ուրախանաք հաճոյախոսություններով ու փիլիսոփայորեն մոտենաք քննադատություններին, ապա շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Հավանական են անսովոր ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|