Աստղագուշակ․ հուլիսի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2105 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հետաքրքիր ծանոթությունների ու հաճելի հանգստի օր է: Հին ընկերների շրջանում կարող եք լավ ժամանակ անցկացնել, բայց հենց նոր մարդկանց հետ հանդիպումները ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացեն, հնարավորություն կտան նոր բան սովորել, մոտենալ նպատակներին: Շատ Խոյեր կհասկանան, թե որտեղ են վերջին շրջանում սխալներ բաց թողել ու կկարողանան ուղղել դրանք: Եթե օրը նվիրեք օգտակար գործերին, ձեզ հեռու կպահեք շատ ապրումներից ու ապագայի հոգսերից: Աշխատեք կատարել բոլոր խոստումները. դա թույլ կտա շատ խնդիրներից խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող օր է, որը հարմար է ցանկացած հարց լուծելու համար: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերած գիտելիքները, պետք կգան նաև ավագ սերնդի ներկայացուցիչների խորհուրդները: Ուրիշների սխալների վրա կսովորեք, իսկ դա թույլ կտա խուսափել սեփական սխալներից: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք հաճելի տպավորություններ կպարգևեն: Ֆինանսական պատկերը բարենպաստ է: Չեք զղջա, եթե գնումներ անեք ու գումարը ներդնեք սեփական բիզնեսում: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր: Հյուրերի համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց ու այլ բարի գործեր անել. այսօր դա ձեզ մոտ շատ լավ կստացվի: Մտերիմները հոգ կտանեն ձեր հետաքրքրությունների մասին ու կանեն ամեն հնարավորը ձեր հին ցանկություններն իրագործելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտավոր գործունեության, ինքնակրթության և աշխարհայացքի ընդլայնմանը նպաստող այլ զբաղմունքների համար: Կենդանի հետաքրքրություն կցուցաբերեք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում շուրջը ու շատ կարևոր բաներ կնկատեք: Հենց դիտողունակությունը կօգնի խուսափել լուրջ սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարդ օր է: Կարող եք զբաղվել ոգեշնչվածություն չպահանջող գործերով՝ փաստաթղթեր ձևակերպել, թղթերի հետ կապված աշխատանք անել: Նոր գաղափարների իրագործման հարցում մի շտապեք, նախ ամեն ինչ լավ կշռադատեք ու մտածեք: Շրջապատողների խորհուրդները կարող են շեղել ձեզ, իսկ քննադատությունները՝ վշտացնել, այնպես որ՝ որոշումներն ինքնուրույն ընդունեք: Նշանի շատ ներկայացուցիչներ հրաշալի տրամադրություն կունենան: Լավատեսությունն ու կենսուրախությունը չեն կորցնի նույնիսկ այն Խեցգետինները, ովքեր դժվարությունների կբախվեն: Օգտակար կլինեն ակտիվ հանգիստն ու սպորտով զբաղվելը. դրանց շնորհիվ ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ուշադիր եղեք ու ոչինչ աչքաթող մի արեք: Ինֆորմացիան, որն այսօր կստանաք, կօգնի լուծել կարևոր հարցերը, ոչ միանշանակ իրավիճակում էլ ճիշտ որոշումներ ընդունել, խուսափել սխալներից: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, իսկ դուք կփորձեք օգնել նրանց, ովքեր դժվարությունների են բախվել: Գործերում զգույշ եղեք: Խուսափեք չմտածված քայլերից. թակարդները շրջանցելու համար դա էլ բավական կլինի: Հավանական են նոր բացահայտումներ, հետաքրքիր առաջարկներ: Դրանց առանց երկար մտածելու կարող եք համաձայնությամբ պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հոգսեր ու դժվարություններ կբերի: Դրանցից ավելի լավ գլուխ կհանեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները, բայց երեկոյան կզգաք, որ հանգստի կարիք ունեք: Օրվա համար շատ գործեր մի պլանավորեք. ծանրաբեռնվածության պատճառով ինքնազգացողությունը կվատանա: Ուրիշի գումարի հետ զգույշ եղեք. դրանց հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը կարող է տհաճություններով ավարտվել: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, սակայն հանգիստ ու հավասարակշռված Կույսերին կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից: Կարևոր հարցերի քննարկումն էլ արժե հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օգտվեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից աշխատանքային խնդիրները լուծելու համար: Եթե հիմա գործնական ակտիվություն չցուցաբերեք, մրցակիցներն առաջ կանցնեն: Ղեկավարությունը պատրաստ կլինի աջակցել ձեզ, այնպես որ՝ նախաձեռնող եղեք: Նույնիսկ եթե ձեր գաղափարները շատ համարձակ ու ինքնատիպ լինեն, ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնց դրանք դուր կգան: Օրը հարմար է ընտանիքի անդամների, մտերիմների հետ շփվելու համար: Բոլորի համար էլ աջակցության խոսքեր կգտնեք, անհրաժեշտության դեպքում էլ լավ խորհուրդ կտաք: Հնարավոր են արժեքավոր նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը վատ չի անցնի: Աշխատանքի հետ կապված թյուրիմացությունները կպարզվեն, ապագայի պլաններում էլ որոշակիություն կմտնի: Կարող եք նոր համախոհներ ու գործընկերներ գտնել: Ձեզ կհաջողվի ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնել, դեպի ձեզ գրավել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Անսովոր վայրերում լինելու, շատ վառ տպավորություններ ստանալու շանս կունենաք: Ձեզ համար օգտակար կլինի սեփական գործերից գոնե ժամանակավորապես շեղվելը: Այդ հարցում կօգնեն հետաքրքիր գիրքը, լավ ֆիլմը կամ պարզապես հետաքրքիր մարդու հետ զրույցը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է: Հաջողությունը ձեր կողմից կլինի, շատ բանի կարող եք հասնել, եթե ջանքեր գործադրեք: Որոշ Աղեղնավորներ անսպասելի խոչընդոտների կբախվեն, բայց արագ կհաղթահարեն դրանք: Այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեն ու չեն իմանա՝ ինչ անել, դուք իրավիճակից դուրս գալու սրամիտ եղանակ կգտնեք: Կարող եք գնումներ անել: Օրը հարմար է նաև կազմակերպչական հարցերը լուծելու համար: Ոչ մի մանրուք բաց չեք թողնի, ոչինչ չեք մոռանա, հաշվի կառնեք բոլորի հետաքրքրությունները: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Վատ օր չէ: Այն այնքան էլ արդյունավետ չի անցնի, բայց դա ձեզ նույնիսկ ձեռնտու կլինի: Կարող եք առանց շտապելու ավարտին հասցնել ավելի վաղ սկսածը, գործերում էլ կարգուկանոն հաստատել: Երբեմն սխալներ կանեք, բայց ժամանակին կնկատեք ու կուղղեք դրանք: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Օրվա երկրորդ կեսին ապագայի մասին խոսելու հնարավորություն կունենաք այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ: Կփորձեք վերջ տալ տարաձայնություններին ու հաջողության կհասնեք այդ գործում: Հավանական են անսովոր, հիշարժան հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, օրն էլ թեթև ու հաջող կանցնի: Շատ, նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնություններում հաջողակ կլինեք: Չնայած գործերը շատ ժամանակ կխլեն՝ կհաջողվի շփվել մտերիմների հետ: Որոշ Ջրհոսներ ժամանակ կգտնեն նաև հին նախասիրության համար: Կարող եք ուսում սկսել. հիմա լավ կտրվեն նույնիսկ այն գիտությունները, որոնք նախկինում բարդ էին թվում: Օրը հեռու քաղաքներում ապրող ընտանիքի անդամների հետ կապված հաճելի նորություններ է խոստանում: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ լավ կանցնեն: Ձեզ կուրախացնի պայմանները փոխելու, նոր վայրեր տեսնելու, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ուշադիր եղեք: Բարդ օր է լինելու: Աշխատեք ոչ մի մանրուք աչքաթող չանել. միայն այդպես կարող եք ճիշտ որոշումներ ընդունել, խուսափել սխալներից, որոնք ձեզ կխանգարեին հաջողության հասնել: Լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա ու ոչ ոքի խորհուրդների հարցով չդիմել. հիմա ուրիշի կարծիքը կարող է միայն շեղել ձեզ: Գումարին վերաբերող հարցերում զգուշություն է անհրաժեշտ. հակված կլինեք թեթևամիտ լինել, շատ ծախսել դատարկ բաների վրա: Օրը հույզերով հագեցած կլինի, ձեզ համար դժվար կլինի դրանք վերահսկելը: Երբեմն ձեր հակասական ցանկությունները մտերիմներին փակուղու առաջ կկանգնեցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|