Աստղագուշակ․ հուլիսի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2383 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Դա լավագույն ժամանակը չէ նոր գործեր սկսելու համար. հավանական են ձգձգումներ, սխալներ, պայմաններն էլ բարենպաստ չեն լինի: Մի քիչ ժամանակ կանցնի, և իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր խնդիրը լուծելու համար: Օրը բարենպաստ է շփումների համար: Ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումները հաջող կանցնեն, դուք բոլորի վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր կլինի չշտապելը: Հասարակ թվացող ոչ բոլոր գործերը իրականում այդպիսին կլինեն: Հաճախ դուք կստանձնեք ինչ-որ բան՝ հույս ունենալով արագ անհրաժեշտ արդյունքի հասնել, բայց շուտով կհասկանաք, որ ավելի շատ ժամանակ ու ջանքեր են պահանջվում: Համառ եղեք և հետո դեռ շատ կգովեք ձեզ նրա համար, որ չեք նահանջել: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք շրջապատողների հետ: Չարժե շուրջը բոլորին վստահել: Մարդկանց հետ, որոնք չափազանց համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը, արժե զգույշ լինել: Աջակցության հարցով դիմեք միայն նրանց, ովքեր ձեզանից պակաս հետաքրքրված չեն ընդհանուր գործերի հաջողությամբ և արդեն բազմիցս ապացուցել են դա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Տարաձայնություններ ու վեճեր հաճախ կառաջանան, ձեզ չի հաջողվի պահպանել ինքնատիրապետումը: Դուք դատարկ բաների պատճառով կնյարդայնանաք, կբարկանաք այն մարդկանց վրա, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն: Աշխատեք վերահսկել հույզերը և այդժամ տաք գլխով ասված կտրուկ խոսքերի համար ներողություն խնդրելու կարիք չի լինի: Ոչ բոլոր ծրագրերը, որոնք նախկինում կառուցել էիք, կիրագործվեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրված հանդիպումները կամ գործերը, որոնցով կուզենայիք զբաղվել: Հնարավոր են անհաջող գնումներ, զուր ծախսեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստ, արդյունավետ օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք բողոքելու ցանկություն չեք ունենա: Դուք ուժերը զուր չեք վատնի, աշխատանքի համար պարգևն էլ առատ կլինի: Բաց մի թողեք հին գործնական կապերը վերականգնելու շանսը: Մարդիկ, որոնց հետ նախկինում արդեն համագործակցել եք, կրկին ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, կարգուկանոն հաստատել տնային գործերում: Կհաջողվի հաշտեցնել հարազատներին, օգնել նրանց հաղթահարելու տարաձայնությունները, որոնք վերջին շրջանում բարդացնում էին բոլորի կյանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լավ օր է: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել ստեղծագործ մոտեցում, երևակայություն, հնարամտություն պահանջող գործերում: Երբեմն գիտելիքների ու փորձի պակաս կլինի, բայց դուք ոտքի վրա կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Չեն բացառվում հանդիպումներն անսովոր մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Օրվա երկրորդ կեսը զարմանալի զուգադիպություններ կբերի: Դրանք շատ Առյուծների հետաքրքիր մտքեր կհաղորդեն, կհուշեն՝ ուր շարժվել: Հարմար ժամանակ է ծրագրեր կազմելու, դրանք համախոհների հետ քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ, թեթև ու հետաքրքիր օր է: Հաջողությունը հաճախ կժպտա ձեզ: Օգտվեք դրանից կարևոր բան ստանձնելու համար: Շատ գործեր, որոնցից գլուխ հանել նախկինում չէր ստացվում, հենց հիմա կհաջողվի հաղթական ավարտի հասցնել: Հավանական է՝ կարևոր տեղեկատվություն կամ հեռվից լավ նորություններ ստանաք: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա սովորել այն, ինչ ձեզ պետք կգա, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հետ շփումները շատ բան կսովորեցնեն: Չի բացառվում գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը. բոլոր դեպքերում զրույցը հաճելի և օգտակար կլինի: Դուք կկարողանաք համոզել նույնիսկ այն ընդդիմախոսներին, որոնք նախկինում բացի սեփական կարծիքից ոչ մեկի տեսակետը հաշվի չէին առնում: Հաճախ վեճերում հաղթելուն կօգնի հմայքը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ինքնուրույն աշխատանքի համար: Դրանից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Ճիշտ որոշումները աչք կծակեն, բացի այդ, հաճախ պարզապես հաջողակ կլինեք: Այնպես որ՝ խուճապի մի մատնվեք և օգտագործեք ձեր շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է շփումների, ծանոթությունների, համախոհներ փնտրելու համար: Հեշտությամբ դուք կգաք մարդկանց, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, շրջապատողներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Դուք կարող եք խենթացնել ինչ-որ մեկին, բայց ինքներդ գլուխներդ չեք կորցնի: Նոր գաղափարներ կունենաք, որոնք արժե քննարկել նրանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու նպատակները: Զրույցը կարող է երկար տևել, բայց արդյունավետ կլինի: Հավանական են աշխատանքը փոխելու կամ եկամտաբեր, երկարատև համագործակցության առաջարկներ: Մի շտապեք համաձայնությամբ պատասխանել. կարող եք ավելի շահեկան պայմանների հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն հարմար է տարբեր գործերի համար, այդ թվում՝ բարդ կամ ձեզ համար լրիվ նոր: Կարևոր է, որ հիմա դժվարություններից չեք վախենա, խոչընդոտների հանդիպելիս խուճապի չեք մատնվի, կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ հաջող չդասավորվեն: Ներդաշնակ կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք կկարողանաք մոտեցում գտնել ամենահամառ, ինքնասիրահարված ու շփման մեջ բարդ մարդկանց հետ: Բայց ձեզ ավելի հաճախ կհանդիպեն նրանք, որոնց հետ պարզապես հաճելի է զրուցելն ու միասին ժամանակ անցկացնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ապրումներից խուսափել չի ստացվի, ցավալի թյուրիմացություններն էլ չեն բացառվում: Դուք ամեն անգամ ճիշտ չեք հասկանա շրջապատողներին, նրանք էլ երբեմն կմոռանան հին պայմանավորվածությունների ու խոստումների մասին, որոնք տվել են: Այդ ամենը անհարմար իրավիճակներ կստեղծի: Աշխատեք դրանց հումորով վերաբերվել: Դա ավելի օգտակար կլինի, քան վիճելն ու հարաբերություններ պարզելը: Իրավիճակը դեպի լավը փոխելու շանս կընձեռվի օրվա երկրորդ կեսին: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Կհաջողվի լուծել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցը: Երեկոյան ընտանեկան տոնի առիթ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը հարմար է զրույցների համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց նախկինում ոչ ոք չէր հասկանում: Հեշտությամբ կտարահամոզեք ամենահամառ ընդդիմախոսներին: Ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմը կանցնեն՝ հասկանալով, որ ձեր դեմ պայքարելն անօգուտ է: Օրվա երկրորդ կեսը բավական ձանձրալի, բայց շատ օգտակար գործերի ժամանակ է: Դրանք ավարտին հասցնելու, կես ճամփին չթողնելու համար համբերատարության կարիք կլինի: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Լավ ընկերախմբում ուրախ կդառնաք, լավ գաղափարներ էլ հաճախ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է, որը նոր հնարավորություններով լի կլինի: Վճռական տրամադրվեք, խուճապի մի մատնվեք, երբ հաջողությունն ինքն ընկնի ձեր ձեռքը, և աշխատեք ոչ մի շանս բաց չթողնել: Շատ Ձկների մոտ այսօր լավ կստացվի այն, ինչ նախկինում չէր հաջողվում: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կայծակնային արագությամբ ճիշտ որոշումներ կընդունեն, գլուխ կհանեն բարդ հարցերից, արագ կսովորեն այն, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեին: Կթվա, թե ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է, բայց պետք չէ մոռանալ նաև հանգստի մասին, որն այսօր չի խանգարի: Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել, որոնք նշանակալի արդյունք կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|