Աստղագուշակ․ հուլիսի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2212 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար է շփումների, հանդիպումների ու բանակցությունների համար: Դուք հմայիչ ու հաճելի կլինեք, իսկ դա շատ կօգնի զրուցակիցներին համոզել ձեր ճշմարտացիությունը, նույնիսկ եթե նրանք սկզբում քննադատորեն տրամադրված լինեն: Երբեմն փաստարկների կարիք էլ չի լինի. բավական կլինի ճիշտ ժամանակին ժպտալը: Սակայն նկատի ունեցեք, որ այսօր մյուսների վրա թողած փայլուն տպավորությանը հետագայում էլ պետք է համապատասխանեք: Հնարավոր են հաճելի նություններ հեռվից, չի բացառվում վերադարձնեն հին պարտքը: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ցանկացած գործ սկսելիս հիշեք, որ դժվարություններ կարող են ծագել, սակայն էներգիան ու հաստատակամությունը կօգնեն ավարտին հասցնել այն, ինչ ստանձնել եք: Մի կորցրեք ձեր հանդեպ հավատը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա և շարունակեք շարժվել դեպի ընտրած նպատակը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է իրադարձությունների հաջող ընթացք: Եթե խուճապի չմատնվեք, կկարողանաք սպասվածից ավելիին հասնել: Վատ չեն անցնի գործնական հանդիպումները, կարող եք նոր համախոհներ գտնել կամ վերականգնել կապերը հների հետ: Ընտանեկան հարաբերությունները ավելի լարված կդասավորվեն, մտերիմների հետ տարաձայնություններ էլ սովորականից հաճախ կծագեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը համբերատարություն է պահանջում: Մտածածն արագ ավարտին հասցնել չի ստացվի, կարող է շատ ժամանակ անցնել, մինչև ստանաք ձեր ուզածը: Ռիսկի մի դիմեք: Ամեն ինչում զգուշությունը կօգնի խուսափել սխալներից, սխալ որոշումներից ու կորուստներից: Աշխատեք ոչ ոքի հետ չկիսվել չստուգված ինֆորմացիայով, ձեր պլանների մասին էլ լավ է ավելորդ բաներ չասեք: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, ոչ մեծ գնումները հաջող կլինեն: Չեն բացառվում նվերները, անսպասելի դրամական մուտքերը: Վատ չեն անցնի ուղևորությունները, եթե լավ ընկերախմբով ճամփա գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամեն ինչ լավ կընթանա, անհանգստանալու պատճառ էլ չի լինի: Ձեզ կհաջողվի լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող որոշ կենցաղային հարցեր, գործերում էլ կարգուկանոն կհաստատեք: Շրջապատողների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, նրանք ուրախ կլինեն ձեզ հետ կիսվել լավ նորություններով: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է բարեկամական կապերն ամրապնդելու համար: Կարող եք վերջ տալ ընտանեկան տարաձայնություններին, հաշտեցնել նրանց, ովքեր վիճել էին: Կարող եք կահույք, տան համար պիտանի կենցաղային տեխնիկա գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ լավ կլինի: Մանրուքների համար մի անհանգստացեք, լավ է կենտրոնանաք ուշադրություն պահանջող հարցերի վրա: Կհասկանաք՝ ինչպես ավարտին հասցնել այն գործերը, որոնցից նախկինում չի հաջողվել գլուխ հանել: Հնարավոր են հաճելի նորություններ, որոշ Առյուծներ նորություններ կստանան այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էին: Օրը հարմար է ուսման, նոր տեխնիկա յուրացնելու համար: Կարող եք համակարգիչ, սմարթֆոն, բարդ գաջետներ գնել: Ավելորդ գումար չեք ծախսի, իսկ ձեռք բերածը երկար ժամանակ կուրախացնի ձեզ: Երեկոն լավ գաղափարների ժամանակ է: Մի ծուլացեք գրի առնել դրանք, որպեսզի ավելի ուշ անպայման հիշեք ու վերադառնաք դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հիանալի օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, համախոհների հետ զրույցների ու ընդհանուր պլանները քննարկելու համար: Բայց զրույցներով սահմանափակվել չարժե, կարող եք գործերում էլ հաջողությունների հասնել: Մի վախեցեք փորձարկումներ անել, դուրս գալ ընդունված սահմաններից. դա և՛ հետաքրքիր կլինի, և՛ օգտակար: Լսեք խորհուրդները. դրանք հաճախ շատ լավը կլինեն: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել: Որոշ Կույսեր այսօր ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն և ավելի ուշ չեն զղջա դրանց համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հիանալի օր է: Այն հարմար է ցանկացած զբաղմունքի համար: Կարող եք լրիվ նոր գործ ստանձնել. կասկած չկա, որ ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Օգտակար ինֆորմացիան արագ կմտապահեք, կարող եք հաջողությունների հասնել ուսման մեջ, նույնիսկ եթե այն ավելի վաղ դժվարությամբ է տրվել: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը, հնարավոր է՝ նրանք ոգեշնչեն ձեզ նոր ստեղծագործ ու կոմերցիոն նախագծեր սկսել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ծնողների ու ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելու, բարեկամական կապերն ամրապնդելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչքան շատ գործեր ունենաք այսօր, այնքան լավ: Նոր նախաձեռնությունները հաջող կլինեն: Շատ բաների մյուսների նման չեք նայի, կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից: Համախոհներ գտնելու, հետաքրքիր մարդկանց հանդիպելու հնարավորություն կունենաք, որոնցից շատ բան կսովորեք: Օգտակար կլինի ընտանեկան գործերին ուշադրություն դարձնելը: Հենց ձեր միջամտության շնորհիվ մտերիմների շատ խնդիրներ ժամանակին կլուծվեն: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, որոնք հաճախ կապված կլինեն չպլանավորված գնումների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը լավ կդասավորվի, եթե աշխատեք խուսափել կոնֆլիկտներից, մտերիմների հետ էլ չվիճեք: Հիմա հարաբերություններ պարզելու, բարդ հարցերը քննարկելու ժամանակը չէ: Փոխարենը օրը հրաշալի է տանը կարգուկանոն հաստատելու, անպիտան դարձած իրերից ազատվելու, նոր բանի համար տեղ ազատելու համար: Աշխատեք ձեզ լուրջ ֆինանսական պարտավորություններով չկապել: Խոստումները պահելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում: Օրվա երկրորդ կեսին արժե մտածել աշխատանքի մասին: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես է պետք լուծել այն խնդիրները, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա նշանակալի մասը ստիպված եք լինելու նվիրել ուրիշների խնդիրների լուծմանը: Դուք գոհ կմնաք, որ կարողացել եք օգնել շրջապատողներին, սակայն կվշտանաք, որ ստիպված եք եղել հետաձգել սեփական գործերը: Չնայած՝ դրանց կարող եք ավելի ուշ վերադառնալ ու ամեն ինչ ավարտին հասցնել: Անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Վերջին շրջանում լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: Կկարողանաք գլուխ հանել սեփական զգացմունքներից ու հասկանալ մտերիմ մարդուն: Սակայն ապագայի ընդհանուր պլանները քննարկել դեռ մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է առաջատարի հատկանիշները դրսևորելու և ցույց տալու համար, որ ունակ եք ոչ միայն ինքնուրույն գործել, այլ նաև ղեկավարել: Հնարավոր է՝ ստիպված լինեք ձեզ վրա վերցնել մյուսների համար պատասխանատվությունը: Մի անհանգստացեք, քանի որ իրավիճակից գլուխ կհանեք: Կհաջողվի ոչ միայն անել բոլոր գործերը, այլ նաև լավ հանգստանալ: Կարող եք ընկերների հետ ուղևորության մեկնել. հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի, հատկապես, եթե փորձեք դրանք անսովոր ու հիշարժան դարձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արդյունավետ օր է: Կարող եք հրաշալի արդյունքներ արձանագրել ու հասնել դրված նպատակներին: Աստղերն առավել բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր սովորում են կամ սովորեցնում են, ինչպես նաև զբաղվում են հետազոտական գործունեությամբ կամ պարզապես բարդ հարցերին պատասխաններ են փնտրում: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Կհասկանաք՝ ինչպես կարելի է մեծացնել եկամուտներն ու տնօրինել եղած գումարը: Լավ կանցնեն կարճատև ուղևորությունները, կարող եք երկարատև ճամփորդությունների մեկնել, եթե նախապես պլանավորել եք դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|