Աստղագուշակ․ հուլիսի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2475 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վատ օր չէ: Այն հազիվ թե կարևոր հաղթանակներ ու նշանակալի իրադարձությունների բերի, բայց լավ կանցնի, և դուք հաստատ հիասթափված չեք լինի: Լավ է վերադառնաք հին գործերին, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Կարող եք լավ արդյունքների հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք հաջողության հույս չուներ: Շրջապատողների հետ հարաբերությունները կարող էին անհարթ ու լարված լինել, եթե ձեր հումորի զգացումը չլիներ: Ձեզ կհաջողվի լիցքաթափել իրավիճակն ու ձեր հանդեպ լավ տրամադրել նույնիսկ նրանց, ովքեր այնքան էլ բարյացակամ չէին: Ձեզ սիրահարվելը հեշտ կլինի, այնպես որ՝ շատ հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի, արդյունավետ օր է: Էներգիա այնքան շատ կունենաք, որ կարող եք նույնիսկ սարեր շրջել, եթե ավելի պիտանի գործեր չգտնեք: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ հիմա կարող եք կյանքի կոչել դրանք: Այդ հարցում կուզենան օգնել ոչ միայն փորձված համախոհները, այլև նոր ծանոթները: Ոչ միայն գործնական ոլորտում, այլև անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք շատ լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով կամ լավ նորությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Այդ հատվածում կարևոր կլինի լուրջ սխալներ չգործելը, այնպիսի բան չասելն ու չանելը, ինչի համար ստիպված էիք լինելու զղջալ: Հույս դրեք կենսափորձի վրա: Հենց դրա շնորհիվ դուք կգտնեք ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք ի սրտե տան: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հրաշալի է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Դուք շատ բաներում հաջողությունների կհասնեք, հաղթանակներ կտոնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե ուզում եք ինչ-որ կարևոր գործում հաջողության հասնել, աշխատեք միայն սեփական ուժերի վրա հույս դնել: Ինչ-որ մեկը, իհարկե, օգնություն կառաջարկի, բայց այն հազիվ թե ձեր սպասածի նման լինի: Աշխատեք խուսափել փաստաթղթերի հետ կապված հարցերում խառնաշփոթից ու անկարգապահությունից: Կարգապահությունը հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի մասին: Օրը հարմար է ընկերների և ձեզ հոգեհարազատ մարդկանց շրջանում հանգստի համար: Կարող եք ուղևորության մեկնել կամ զբոսանքի դուրս գալ. ձեր տրամադրությունն անմիջապես կլավանա, բազում վառ տպավորություններ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը լավ կսկսվի: Առավոտյան հրաշալի գաղափարներ կունենաք: Շուտով կյանքի կկոչեք մտածածը. դրանում հաճույքով կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Կարող եք քննարկել աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հարցերը: Լավ է դա անեք ոչ ֆորմալ միջավայրում. այդպես ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ու ավելի արագ կշահեք զրուցակիցների համակրանքը: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի քիչ արդյունավետ կլինի: Հանգստանալու և մի փոքր ցրվելու հնարավորություն կլինի. օգտվեք դրանից: Ոչ մեծ դադարը կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անհանգիստ, բայց լավ օր է: Մի փոքր կնյարդայնացնի այն, որ պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները, օգնեք նրանց, ովքեր խճճվել են: Դուք կնախընտրեիք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց պայմաններն այդպես վարվել թույլ չեն տա: Բայց դուք վատ գլուխ չեք հանի, ընդ որում՝ նույնիսկ այն բաներից, որոնք նախկինում ընդհանրապես չէին ստացվում ձեզ մոտ: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Նրանք կգտնեն անհրաժեշտ բառերը, կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կոգեշնչեն և կուրախացնեն հաճելի անակնկալներով: Չի բացառվում՝ երեկոյան ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք ունակ կլինեք անել այն, ինչ առաջ անհավանական էր թվում, հաջողության հասնել այնտեղ, որտեղ իրավիճակը անհույս էր թվում: Ձեր հնարամտությանը միայն նախանձել կարելի է: Այնտեղ, որտեղ ուրիշները միայն խոչընդոտներ են տեսնում, դուք հնարավորություններ կտեսնեք և անմիջապես կօգտագործեք դրանք: Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին: Երկրորդին հնարավորություն կունենաք շփվել մտերիմների հետ, նրանց հետ քննարկել կարևոր հարցերը և ընդհանրապես՝ միասին հաճելի ժամանակ անցկացնել: Դուք կկարողանաք բարձրացնել բոլորի տրամադրությունը, աջակցել նրանց, ովքեր հուսահատվել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգիստ օր է: Դուք շատ կզբաղվեք ուրիշների գործերով, բաց չեք թողնի այն մարդկանց օգնելու հնարավորությունը, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Ձեր ջանքերի շնորհիվ աշխարհն ավելի լավը կդառնա, արդարությունը կվերականգնվի, իսկ նրանք, ովքեր հուսահատվել էին, կվերագտնեն կենսուրախությունը: Կարող եք շատ գործերում հաջողության հասնել: Դուք հնարամիտ ու համառ կլինեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, կփնտրեք դրանք հաղթահարելու ձևը: Հաճախ կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հավանական են լավ նորություններ: Դրանք հնարավոր է ձեզ անձնապես չվերաբերեն, այլ ձեր մտերիմներից մեկին: Բոլոր դեպքերում շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Բայց նախ պիտի որոշեք, թե կոնկրետ ինչ: Իսկ դա ժամանակ է պահանջելու: Մի սկսեք գործել, քանի դեռ լրիվ վստահ չեք, որ ճիշտ ճանապարհ եք ընտրել: Ցանկացած նոր նախաձեռնություն հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Լավատեսությունն ու ինքնավստահությունը ձեզ այսօր յուրահատուկ գրավիչ կդարձնեն: Ձեզ հետ շփվելը հետաքրքիր կլինի, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ գործնական հարաբերությունների սկիզբը: Երկու դեպքում էլ ձեզ հաճելի անակնկալներ ու անմոռանալի պահեր են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի, հատկապես օրվա առաջին կեսին: Այդ հատվածում կթվա, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունը, հանում են ձեզ հավասարակշռությունից, հիմարություններ են ասում և չմտածված արարքներ են գործում: Ձեր նույնիսկ ամենանրբանկատ քննադատությունները հազիվ թե լավ ընդունվեն: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելիորեն կուժեղանա: Դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք, ուրախության բազում առիթներ կգտնեք: Լավ ժամանակ է նոր գործեր սկսելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շրջապատողներին ուշադիր լսեք: Այսօր շատ բան կախված կլինի նրանից, թե որքան լուրջ կվերաբերվեք նրան, ինչ կասեն ուրիշները, արդյոք հաշվի կառնեք ուրիշների հետաքրքրությունները: Ձեզ ամեն անգամ հաճելի բաներ չեն ասի, բայց նույնիսկ կտրուկ նկատողությունների մեջ առողջ հատիկ կլինի: Եթե այսօր ծրագրել եք կարևոր հարցեր քննարկել, համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք նրան, որ լավ լուծում գտնել այդպես էլ չի հաջողվելու: Դրա հետ միասին կարող եք մեծ հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Երբ ոչ ոք չշեղի ձեզ, դուք ուղիղ դեպի նպատակը կգնաք և նույնիսկ սպասվածից լավ արդյունք կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք սովորականից ավելի զգայուն ու խոցելի կլինեք, կվշտանաք ու ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով: Ձեզ հետ հեշտ չի լինի. մարդիկ կաշխատեն ձեր զգացմունքներին չդիպչել, բայց ամեն անգամ չեն կարողանա: Միայն ամենամտերիմ մարդը կհասկանա, թե ինչ կա ձեր հոգում և կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Շատ կօգնեն հասարակ, օգտակար գործերը, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Հնարավոր է՝ խոշոր հաջողությունների չհասնեք, բայց գլուխ կհանեք նրանից, ինչի համար ժամանակ չէր մնում, կլուծեք որոշ կենցաղային հարցեր ու ընտանեկան խնդիրներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|