ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2605 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Այն հարմար է ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Դուք շատերին դուր կգաք. հաճախ աջակցություն ստանալու համար դա էլ բավական կլինի:

Բազում նոր ծրագրեր կունենաք: Դրանց մի մասը կարելի է անհապաղ իրագործել, մնացածը պետք է հետաձգեք, բայց դա ձեզ հազիվ թե վշտացնի: Ինտուիցիան կհուշի, որ անպայման իրագործելու եք ձեր մտահղացումները, և այն չի սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն այնքան էլ վատը չէ, բայց այն կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Շատ Ցուլերի մոտ խնդիրներ կառաջանան այն բանի պատճառով, որ նրանք պատրանքներ կկառուցեն, ցանկալին իրականության տեղ կընդունեն, չեն ուզենա ուշադրություն դարձնել գործերի իրական վիճակին: Ծանոթները հաճախ լավ խորհուրդներ կտան. լսեք այն մարդկանց, որոնց վստահում եք:

Օրվա երկրորդ կեսին պարզ կդառնա՝ ինչ է պետք անել անձնական հարաբերություններում դրական փոփոխությունների հասնելու համար: Ձեզ կհաջողվի պարզել անցյալի ոչ միանշանակ պահերը, վերջ տալ հին տարաձայնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հնարավոր է արմատական դրական փոփոխություններ ու մեծ հաղթանակներ չբերի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Լավ ժամանակ անցկացնելու, ընկերների հետ շփվելու հնարավորություն կունենաք: Նոր ծանոթների հետ շփումները նույնպես կուրախացնեն. զրույցների հետաքրքիր թեմաներ կգտնեք, գրավիչ առաջարկներն էլ չեն բացառվում:

Լավագույն օրը չէ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար: Այսօր հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, չնկատել այն, ինչի վրա արժեր ուշադրություն դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի և միանման լավն է ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար: Դուք հնարամիտ կլինեք, հաճախ նպատակին տանող ուղիներ կգտնեք, որոնց մասին մյուսները երբեք չէին կռահի: Ձեր ծրագրերը շատերին կզարմացնեն, բայց կգտնվեն նաև մարդիկ, որոնք կուզենան օգնել կյանքի կոչել դրանք:

Հավանական են դրական փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Մարդիկ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում, կփորձեն ձեզ մոտեցում գտնել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան ու վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Լավ է չհետաձգեք լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները, ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, այն արդյունավետ անցկացնեք: Հիշեք, որ առաջնահերթությունների հարցում պետք է ինքնուրույն կողմնորոշվեք. խորհուրդներն այստեղ չեն օգնի: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց:

Օրվա երկրորդ կեսն ավելի լարված կլինի: Շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, նրանց նկատողությունները կհանեն ձեզ հավասարակշռությունից: Օգնության կհասնի հումորի զգացումը: Դրա շնորհիվ կկարողանաք վերահսկել ձեզ ու հարթել իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին հավանական են տհաճ պահեր: Հնարավոր են ցավալի կորուստներ, կփչանա կենցաղային տեխնիկան կամ մեքենան, գործերը կձգձգվեն: Այս շրջանում նշանակած հանդիպումները հազիվ թե ժամանակին սկսվեն: Այդ ամենը խաչ չի քաշի ձեր ծրագրերի վրա, բայց անհարմարություններ կպատճառի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հասնելու շանսերն էլ կմեծանան: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, համագործակցության գրավիչ առաջարկներ: Չի բացառվում՝ այսօր կիրառում գտնվի ձեր տաղանդներին, որոնք նախկինում ոչ ոք չէր նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ ու լավ նորություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կոգևորեն ու կուրախացնեն: Հարմար ժամանակ է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար, նաև նրանց, որոնց հետ ընդհանուր լեզու չէիք գտնում:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այն կապված է նոր գործերի, խնդիրների հետ, որոնք լուծելն այնքան էլ հեշտ չի լինի: Պատրաստ եղեք մաս-մաս հավաքել ինֆորմացիան, զուգադրել փաստերը: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանները մակերեսին չեն լինի, բայց դուք դրանք գտնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստություն պահպանեք. առանց դրա այսօր չի ստացվի: Եթե ամեն քայլը մտածեք ու կշռադատված որոշումներ ընդունեք, կարող եք հրաշալի արդյունքների հասնել: Հնարավորություն կունենաք գլուխ հանել այն գործերից, որոնք շրջապատողներն անհույս են համարում: Դուք այնպիսի որոշումներ կգտնեք, որոնք մեկ ուրիշի մտքում չէին ծնվի:

Հազիվ թե կարողանաք խուսափել շփման մեջ թյուրիմացություններից, բայց կարելի է գոնե չանհանգստանալ նրա պատճառով, ինչը հեշտությամբ կուղղվի: Լավ է գնումների ու գործարքներր հարցում չշտապեք: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան կարող է հուսախաբ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ եղեք: Այսօր լավ է խոստումներ չտաք, քանի որ խոստումը պահելը բարդ կլինի, կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել: Դուք հակված կլինեք երևակայել ու չնկատել իրերի իրական վիճակը: Տհաճ կլինի այն մարդկանց լսելը, որոնք մատնանշում են ձեր սխալները, բայց երբեմն կողքից ավելի նկատելի է, թե ինչպես է պետք վարվել: Դուք չեք զղջա, եթե հետևեք լավ խորհուրդներին:

Հնարավոր են անսովոր իրադարձություններ, զարմանալի կամ խորհրդավոր պատահարներ: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց հաջողության հասնելու շանս ունեք: Հնարամտություն է պետք: Փորձված մեթոդները հազվադեպ թույլ կտան անհրաժեշտ արդյունք ստանալ, ստիպված եք լինելու նպատակին տանող սեփական ուղին փնտրել, ռիսկի դիմել: Մի գերագնահատեք սեփական փորձը, քանի որ այսօր դրանից հազիվ թե մեծ օգուտ լինի: Օրը նոր որոշումներ է պահանջում:

Ձեր խոսքերն ու արարքները շրջապատողների սրտով կլինեն, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ: Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դուք անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք և ճիշտ կվարվեք: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Շուտով ձեր աշխատանքի համար առատ պարգև կստանաք:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կարող եք հանգիստ քննարկել այն ամենը, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Կհաջողվի խուսափել վիրավորանքներից ու անհասկացողությունից, պայմանավորվել այն մասին, թե ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ պահեր, ցավալի պատահարներ: Դրանք կփչացնեն ձեր տրամադրությունը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, և դա ավելի արագ տեղի կունենա, եթե ավելի հաճախ նախաձեռնող ու համառ լինեք:

Հնարավոր են համագործակցության կամ համատեղ աշխատանքի առաջարկներ: Դրանք շատ գրավիչ կլինեն: Բայց վերջնական պատասխան տալուց առաջ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք. դա թույլ կտա խուսափել տհաճ անակնկալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2605 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6