Աստղագուշակ․ հուլիսի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2987 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց, համագործակցության մասին պայմանավորվել նրանց հետ, որոնք նախկինում նախընտրում էին ինքնուրույն գործել: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կօգնեն բարձրանալ կարիերայի սանդուղքով: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը, իսկ մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ շփումներում խնդիրներ չեն առաջանա: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող օր է: Այն հարմար է համախոհներ փնտրելու համար: Հաճախ բավական կլինի միայն ակնարկել ձեր գաղափարների մասին ու միանգամից կգտնվի մեկը, որը պատրաստ կլինի օգնել ձեզ կյանքի կոչել դրանք: Աշխատանքի մեջ իսկական բեկում մտցնելու կամ նախկինում չստացված գործը հրաշալի գլուխ բերելու հնարավորություն կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ ավելի մեծ, քան սպասում էիք: Մի շտապեք ծախսել ստացածը: Մտածեք, թե ինչպես է լավ տնօրինել գումարը: Լավագույն լուծումն անսպասելի մի բան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Անհանգիստ օր է: Ծրագրի համաձայն գործելը շատ դժվար կլինի, հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, իսկ դա ձեզ մոտ ամեն անգամ լավ չի ստացվի: Չի հաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, նույնիսկ եթե խոսքը կարևոր գործի մասին լինի: Մեկ շրջապատողները կշեղեն ձեզ, մեկ նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը պետք է անհապաղ անցնեք: Խուսափեք գերհոգնածությունից: Լավ հանգիստը ձեզ այսօր չի խանգարի: Կարող եք ոչ մեծ ուղևորություններ ծրագրել: Պայմանների փոփոխությունն այսօր կոգեշնչի և կուրախացնի: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բոլոր լուրջ գործերն ու ամենակարևոր հանդիպումները արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, քանի որ հենց այն կլինի ամենաբարենպաստը: Հաճախ լավ կստացվի այն, ինչ երկար ժամանակ չէր հաջողվում, պատասխաններ կգտնեք հարցերին, որոնց վրա նախկինում ստիպված եք եղել գլուխ կոտրել: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Մարդիկ, որոնք նախկինում օգնում, աջակցում էին, հուսախաբ կարող են անել ու խնդիրներ ստեղծել: Լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա: Նրանք, ովքեր օգնություն են առաջարկում, հազիվ թե կարողանան այն ցուցաբերել: Դրա համար պայմանները լավագույն ձևով չեն դասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է շփումների համար: Հատկապես լավ կանցնեն գործընկերների, պոտենցիալ համախոհների հետ հանդիպումները: Դուք շատերին կկարողանաք գրավել ձեր գաղափարներով, հետաքրքրել համարձակ ծրագրերով: Շրջապատողներին դուր կգա, որ դուք ամպերում չեք սավառնում, իրատեսորեն եք գնահատում ստեղծված իրավիճակն ու ձեր ուժերը: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, կուրախացնեն ընկերների և սիրելի մարդու հետ հանդիպումները: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին կապերը, լիցքաթափել լարված հարաբերությունները, որոնք ստիպում էին հուզվել ու կասկածել ինքներդ ձեզ վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք վերահսկել ձեզ, չնայած՝ դա հեշտ չի լինելու: Այսօր կարող եք սուր արձագանքել նույնիսկ ձեր հասցեին հնչող անմեղ նկատողություններին, վիրավորվել նրանցից, որոնց նախկինում ձեզ լավագույն ընկեր էիք համարում: Չարժե քննարկել կարևոր հարցերը, եթե վստահ չեք, որ կարողանալու եք հանգստություն պահպանել ու անձերին չանցնել: Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Այսօր կարող եք ձեր մեջ գործարարի ջիղ հայտնաբերել, որի մասին նախկինում տեղյակ էլ չէիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ արդյունավետ օր է, որը հրաշալի է ամենատարբեր գործերի համար: Դուք բազմաթիվ բարդ հարցեր արագ կլուծեք, քանի որ կլսեք ինտուիցիայի հուշումները, նպատակին տանող լավագույն ճանապարհը կընտրեք: Հենց ձեզ կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Վերջին դերը չեն խաղա ցանկացած գործի ձեր ստեղծագործ մոտեցումը և համարձակ գաղափարները: Ձեր հաջողությունները կգրավեն այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ ավելի ուշ գրավիչ գործնական առաջարկներ ստանաք: Հավանական են հաճելի ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաջողության հասնելու համար հաստատակամություն է պետք: Այսօր պայմանները ձեզ համար անհաջող կդասավորվեն, բայց դա չի նշանակում, որ պետք է բոլոր մտահղացումներից հրաժարվեք: Դուք կգտնեք ձեր գաղափարները կյանքի կոչելու ձևը, չնայած՝ ոչ միանգամից: Կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը: Չարժե վստահել նրանց, որոնք չափից դուրս շատ բան են խոստանում: Ինչ-որ մեկն այսօր անպայման կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, նույնիսկ եթե խոսք գնա նրա մասին, ինչի պատճառով նախկինում վեճեր են եղել: Հեշտությամբ փոխզիջման կհասնեք, կհասկանաք իրար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վառ, հիշարժան օր է, որը հագեցած կլինի հետաքրքիր զբաղմունքներով ու լավ նորություններով: Դուք ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել ու միշտ ճիշտ եզրակացություններ կանեք նրանից, ինչ կհասցնեք նկատել: Խնդիրներ կարող են ծագել միայն ֆինանսների ոլորտում: Լավ է գնումների ու գործարքների հետ կապված հարցերում չշտապեք, ռիսկի չենթարկեք ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշի գումարը: Լավ ժամանակ անցկացնելու և այն մարդկանց հանդիպելու հնարավորությունը կունենաք, որոնց հասցրել եք կարոտել: Մտերիմները լավ կհասկանան ձեզ ու շատ հարցերում կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերը լավ է չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հնարավորություն կտա հրաշալի արդյունքների հասնել: Կարևոր չէ՝ ինքնուրույն կգործեք, թե ինչ-որ մեկին կդիմեք աջակցության խնդրանքով. երկու դեպքում էլ աստղերը ձեր կողմից կլինեն, պայմաններն էլ հաջող կդասավորվեն: Օրվա երկրորդ կեսին հավանական են տարաձայնություններ ու վեճեր, որոնց պատճառով սկսած բոլոր գործերը կհաջողվի ժամանակին ավարտին հասցնել: Դուք սովորականից ավելի համառ կլինեք, ամեն անգամ չեք ուզենա փոխզիջման գնալ: Դա կվշտացնի մտերիմներին: Սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա. շատերը պատրաստ կլինեն ընդառաջ գալ ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Աշխատեք հույզերին չտրվել: Եթե պահպանեք հոգեկան հավասարակշռությունը, կկարողանաք փոխզիջումային տարբերակներ գտնել, լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ: Հենց դուք պետք է հարթեք սուր անկյունները, քանի որ ձեզանից լավ դա անել ոչ ոք չի կարողանա: Ավելի ուշ հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող աշխատանքի մեջ: Կհաջողվի լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում դա անել չէր ստացվում: Նրանց դուր կգան ձեր համարձակ գաղափարներն ու ոգևորվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Կարող եք անցնել հին ծրագրերի, գաղափարների իրագործմանը: Դուք ժամանակը զուր չեք վատնի, այդ իսկ պատճառով շատ բան կհասցնեք: Սակայն արժե ամեն դեպքում փոքրիկ դադարներ վերցնել հանգստի համար, քանի որ օրվա վերջին դուք կսկսեք դատարկ բաների պատճառով նյարդայնանալ: Վատ օր չէ ֆինանսների տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել, միայն՝ ոչ ապառիկ: Բանկերին ու նմանատիպ կազմակերպություններին դիմելիս ուշադիր եղեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|