ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 1, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2884 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց տհաճ անակնկալների չի անցնի, բայց լուրջ խնդիրներ չի բերի: Առավել բարդ կլինի լուրջ հանդիպումների գնացող և բանակցությունների մասնակցող Խոյերի համար. որպեսզի ընդդիմախոսները լսեն ձեզ, պիտի ճարտարախոս լինեք: Իսկ ահա կոլեգաների հետ առօրյա գործերով զբաղված Խոյերը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

Նախկինում բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ, համարյա ընկերական կդառնան: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում: Աստղերը դրա դեմ ոչինչ չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հարմար կլինի ծրագրերը վերանայելու, վաղուց առաջ եկած գաղափարներին կրկին անդրադառնալու համար: Դուք կկարողանաք նկատել թույլ կողմերը, որոնք առաջ չեք տեսել, կհասկանաք, թե որտեղ կարող են խնդիրներ ծագել: Եվ դա միայն սեփական գործերին չի վերաբերում: Բայց մյուսներին իրենց բացթողումները մատնանշելուց առաջ համոզվեք, որ կարելի է դա նրբանկատորեն անել՝ ոչ ոքի չվիրավորելով:

Օրվա երկրորդ կեսին հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ աշխատանքային առաջարկներ, կամ էլ ձեզ համար կարևոր նախասիրության հետ կապված առաջարկներ: Որոշակի պատասխան տալուց առաջ լավ մտածեք, քանի որ պայմանները ձեզ համար այնքան գրավիչ չեն լինի, որքան սկզբում կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջապատողներին ձեր արարքների դրդապատճառները միանգամից հասկանալի չեն լինի: Երկար բացատրություններ տալ չարժե, քանի որ շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: Կարևոր հանդիպումները լավ կանցնեն միայն այն դեպքում, եթե դրանց նախապես պատրաստվեք, հույսներդ չդնեք ճիշտ բառերն արագ ընտրելու ձեր ունակության վրա:

Սիրելիի հետ հարաբերությունները ձեր ուզածի նման չեն դասավորվի: Այստեղ ձեզանից քիչ բան կախված կլինի: Թույլ տվեք իրադարձություններն իրենց հունով ընթանան: Շուտով պարզ կդառնա, որ ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավոր է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, հատկապես նրանց համար, ովքեր վերջերս են նոր աշխատանքի տեղավորվել և դեռևս յուրացնում են իրենց պարտականությունները: Հնարավորություն կունենաք ընկերանալ կոլեգաների հետ, նույնիսկ նրանց, ովքեր նախկինում իրենց հեռու էին պահում ձեզանից: Բայց արժե մի փոքր զգոն լինել այն մարդկանց հետ, որոնք սովոր են սխալ մեկնաբանել համակրանքի դրսևորումները:

Օրը հարմար կլինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել, որը կհուշի՝ ինչպես գումար աշխատեք ու ինչի վրա ծախսեք: Գնումների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը. ճիշտ ընտրություն կատարելու համար երկար մտորելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք և՛ ձեր հնարավորությունները, և՛ իրավիճակը, ցանկալին իրականության տեղ չեք ընդունի: Հիշեք, որ մտածածը պիտի ինքնուրույն իրագործեք: Օգնականներ հետո կհայտնվեն:

Անձնական բնույթի ցանկացած կարևոր զրույցի համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Այս հատվածում ոչ միայն հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև իսկապես կհասկանաք ձեզանից տարբերվող մարդկանց: Մտերիմների հետ տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է պետկազմակերպություններին դիմելու, փաստաթղթերը ձևակերպելու, պաշտոնական հարցումներ կազմելու համար: Եթե վերջին ժամանակներս ձեր ճանապարհին լուրջ բյուրոկրատական խոչընդոտներ են առաջացել, ապա այսօր պարզ կդառնա՝ ինչպես հաղթահարեք դրանք:

Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, ձեզ կարոտած մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք վերականգնել հին կապերը, հաշտվել: Օրվա երկրորդ կեսին ուշադիր է պետք լսել ինտուիցիայի հուշումները, ինչի շնորհիվ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ շատ պետք կգա մի քանի գործ միաժամանակ անելու, ուրիշների մտքերը կարդալու, մրցակիցներից մեկ քայլ առաջ լինելու ունակությունը: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք շահավետ պայմաններով համագործակցություն կառաջարկեն, կամ էլ այլ ձևով կօգնեն ձեր կարիերայի զարգացմանը:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Աշխատեք մտերիմների հետ կենցաղային խնդիրների պատճառով չվիճել, հակառակ դեպքում հարաբերությունները երկար ժամանակով կփչանան: Արժե ուշադիր լինել ավագ հարազատների հանդեպ, որոնք ձեր աջակցության ու հոգատարության կարիքը կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործեր շատ կլինեն, ուստի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ հազիվ թե հաջողվի: Պիտի զբաղվեք մի քանի հարցերի լուծմամբ: Վտանգ կա՝ չնկատեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, չաջակցեք նրանց, ովքեր դրա կարիքը կունենան: Շրջապատողներին դա եսասիրության դրսևորում կթվա: Աշխատեք տարահամոզել նրանց, հակառակ դեպքում հարաբերությունները երկար ժամանակ լարված կմնան:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, առօրյայից շեղվելը: Այսօր կարող եք ոչ մեծ ուղևորություն ծրագրել: Եթե սիրելիի հետ ճամփա գնաք, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը բարենպաստ կլինի շփումների համար. դուք ոչ միայն ամենատարբեր մարդկանց հետ լեզու կգտնեք, այլև արագ կկռահեք, թե ինչ կա նոր ծանոթների մտքին: Նախկինում բացառապես աշխատանքային հարաբերությունները կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Օրվա երկրորդ կեսին մթնոլորտը կլարվի: Բայց աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Դա դժվար կլինի, քանի որ շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն, տհաճ կերպով կզարմացնեն իրենց արարքներով ու կտրուկ խոսքերով: Աշխատեք չվիրավորվել նրանցից, ովքեր չեն արդարացրել ձեր ակնկալիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել ձեզ աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված ձեր որոշ ծրագրերի իրագործման հարցում: Չի բացառվում՝ հին ծանոթները հաջող գործարք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ; Աշխատեք դրանց հումորով վերաբերվել: Ամեն ինչ արագ կհարթվի, եթե մրջյունը փիղ չդարձնեք: Բացառություն կլինեն միայն ֆինանսական հարցերը, որտեղ կպահանջվի ձեր լրջությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք ինքներդ շատ առաջադրանքները հրաշալի կլուծեք, օգնականների էլ հեշտությամբ կգտնեք, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Չեն բացառվում լավ նորությունները հին կոլեգաներից ու գործընկերներից, աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները:

Մտերիմները բազմիցս հաճելիորեն կզարմացնեն ձեզ: Նոր ծանոթների հետ շփումներն էլ բազում դրական հույզեր կպարգևեն: Չի բացառվում՝ նոր ընկերներ գտնեք կամ հանդիպեք այն մարդուն, որի հետ կուզենաք հավերժ միասին լինել: Բայց մի շտապեք ճակատագրական որոշումներ ընդունել. իրավիճակից գլուխ հանելու համար ձեզանից ժամանակ է պահանջվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարևոր լուրեր կբերի: Դրանց շնորհիվ արագ կհասկանաք, թե ինչպես արժե գործել վաղուց դրված նպատակին հասնելու համար: Որոշ Ձկներ կգտնեն նախկինում անհնար թվացող բանը իրագործելու ձևը: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահավետ գործարքներ:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Կհաջողվի մտերիմ մարդու հետ հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Այս անգամ վեճերի առիթներ չեն լինի: Դուք կրկին կզարմանաք, թե ինչքան նման են կարևոր բաների վերաբերյալ ձեր հայացքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2884 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0