ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 18, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2770 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հագեցած օր է սպասվելու, բայց շտապել չարժե: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե հետևողական ու սառնասիրտ լինեք: Որոշեք առաջնահերթություններն ու ծրագրի համաձայն գործեք. այդպես և՛ ժամանակը, և՛ ուժերը կհերիքեն մտածած ամեն ինչ անելու համար: Կոլեգաները կփորձեն ձեզ անիմաստ վեճի մեջ ներքաշել: Սադրանքներին մի տրվեք, առաջարկեք ձեր լուծումը. այն բոլորին դուր կգա ու թույլ կտա արագ դադարեցնել քննարկումները:

Պետք է փորձեք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը: Բոլորը հաճույքով ընդառաջ կգան ձեզ ու կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Հատկապես հեշտ կլինի ավագ հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ վրա շատ բան մի վերցրեք, քանի որ այսօր հեշտությամբ կհոգնեք: Լավ է հանգստի համար ժամանակ գտնեք: Որոշ Ցուլեր հետաքրքիր վայրում լինելու և վառ տպավորություններ ստանալու շանս կունենան: Դա էներգիայով կլիցքավորի և կոգեշնչի:

Հաջող օր է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Կկարողանաք ճշգրիտ կերպով կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Լսեք ինտուիցիային, որի հուշումները ճիշտ կլինեն: Չծրագրված դրամական մուտքերի հավանականություն կա: Երեկոյան արժե ռոմանտիկ անակնկալ անել սիրելիին. դա երկուսիդ էլ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ ծրագրածի նման չի ընթանա, բայց չարժե դրա համար անհանգստանալ: Ցանկացած թյուրիմացություն կհաջողվի հեշտ ու առանց դժվարությունների հարթել: Որոշ դեպքերում բավական կլինի մի փոքր սպասել, և ամեն ինչ նույնիսկ առանց ձեր մասնակցության լուծում կստանա: Դրական տրամադրվեք, և օրը լավ կանցնի:

Հաջող պահ է տնային գործերով զբաղվելու, հարմարավետություն ստեղծելու, անպիտան բաներից ազատվելու և ինչ-որ գեղեցիկ, պիտանի բան գնելու համար: Երեկոն արժե անցկացնել մտերիմ մարդկանց հետ: Արժե անկեղծ զրույց ունենալ սիրելիի հետ, հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետևեք կազմած ծրագրին ու հիշեք ձեր առաջնահերթությունների մասին. այդպես կկարողանաք կարևոր բաները անել: Ձեր գաղափարներով համարձակ կիսվեք շրջապատողների հետ. դուք կկարողանաք բոլորին ոգեշնչել ու ցանկացած նախաձեռնությունում ստանալ նրանց աջակցությունը: Ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հեշտությամբ լուծել նոր առաջադրանքները, իսկ ընթացքում ձեռք բերած գիտելիքները շուտով անպայման պետք կգան:

Որոշ Խեցգետիններ մտերիմներից մեկից երկար սպասված լուրեր կստանան: Օրվա երկրորդ կեսին հավանական են ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ կամ նվերներ ձեզ համար թանկ մարդկանցից: Երեկոն հարմար կլինի առաջին ժամադրության համար. դուք կկարողանաք անհրաժեշտ տպավորությունը թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հնարավորություն կունենաք մի շարք մանր-մունր առաջադրանքներից գլուխ հանել, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Օգտվեք ընձեռված շանսից և ոչ մի բան մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը թեթև ու արդյունավետ կլինի: Հավանական են հաճելի հանդիպումներ ու հաջող զուգադիպություններ, որոնք կօգնեն ձեր գործերում:

Օրվա երկրորդ կեսին կկարողանաք թուլացնել տեմպն ու մի փոքր հանգստանալ: Ընտանեկան խնդիրներ կարող են առաջ գալ: Դրանք կկարողանաք առանց մեծ ջանքերի լուծել, եթե խորհրդակցեք հարազատների հետ ու միավորեք ձեր ջանքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անսպասելի իրադարձությունները նոր գաղափարներ կտան: Դուք կհասկանաք, թե ինչ եք ուզում փոխել ձեր կյանքում: Շատ հավանական է, որ նույնիսկ հասցնեք ցանկալի արդյունքներին տանող ծրագիր մշակել: Շատ ուշադիր է պետք լինել ֆինանսական հարցերում: Խուսափեք սպոնտան գնումներից, պարտքով գումար մի տվեք, հակառակ դեպքում վերադարձին երկար եք սպասելու:

Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր կնվիրի: Հին ընկերների հետ շփումները էներգիայով կլիցքավորեն: Սիրելիի հետ հաճելի շփումներ են սպասվում: Լավ ժամանակ է ընդհանուր ծրագրերը քննարկելու և ձեր ակնկալիքների մասին խոսելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե կարևոր առաջադրանքներ ունեք, դրանց լուծմանն առանց հետաձգելու անցեք: Բարդ հարցերը կկարողանաք արագ ու հեշտ լուծել: Պրակտիկ փորձը ճիշտ որոշումներ կթելադրի: Իրենց մասին կհիշեցնեն նախկինում տրված խոստումները: Դուք կկարողանաք դրանք կատարել ու դրանով կամրապնդեք ձեր գործնական հեղինակությունը:

Շատ Կշեռքներ կուզենան օրվա երկրորդ կեսին գործերը ինքնահոսի թողնել: Դա աղետալի հետևանքներ չի ունենա, բայց արդյունքները ձեր սպասածի նման չեն լինի: Ուստի լավ մտածեք՝ արժե արդյոք հենց հիմա թուլանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտվանից ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք ի սկզբանե այնքան էլ բարյացակամորեն չէին տրամադրված: Դուք կկարողանաք ձեր կողմը գրավել այլ մարդկանց ու նրանց հուսալի համախոհներ դարձնել: Լավ նորություններ ստանալու հավանականություն կա, որոնք էլ կօգնեն ճիշտ որոշում ընդունել:

Օրվա երկրորդ կեսին վճռականության ու համառության կարիք է լինելու: Դուք շատ բան կկարողանաք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Նոր հարաբերությունների պատրաստ Կարիճները կարող են նախաձեռնող լինել ու ժամադրության կանչել համակրելի մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ չեք կարողանա արագ կյանքի կոչել, բայց շատ բան կհասցնեք անել հենց առավոտվանից: Հնարավոր դժվարությունները ձեզ չեն ընկճի: Ոգևորվածությունն ու խնդիրները լուծելու պատրաստակամությունը ձեր օգտին կլինեն, կամրապնդեն ձեր հեղինակությունն ու կօգնեն հուսալի համախոհներ գտնել: Շատերը պատրաստ կլինեն ձեզ բոլոր նախաձեռնություններում օգնել:

Արժե ոչ մեծ ընտանեկան տոն կազմակերպել, դա կամրապնդի բարեկամական կապերն ու դրական հույզեր կպարգևի: Հաջող օր է ուղևորություններ ծրագրելու և մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Հարմար պահ է հետաձգած գործերն ավարտելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուրիշների խորհուրդները շատ մի լսեք, հատկապես եթե այդ մարդիկ փորձում են ձեզ համոզել հետաձգել մտածածը: Ամենայն հավանականությամբ նրանք սեփական շահն են հետապնդելու, այլ ոչ թե ձգտելու են ձեզ օգնել: Մի շտապեք, գործեք մտածածի նման, և այդ ժամանակ ամեն ինչ հաջող կդասավորվի:

Հետևեք ծախսերին ու խուսափեք սպոնտան գնումներից: Մտածեք՝ արդյոք կարելի է գնելու փոխարեն վերանորոգել փչացած իրը. դա ավելի խելամիտ որոշում կլինի: Կարևոր կլինի մտերիմներին աջակցելու, նրանց հետ զրուցելու համար ժամանակ գտնելը: Դրա համար կարելի է նույնիսկ հետաձգել երեկոյի համար ծրագրած գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք ու աշխատեք հանգստություն պահպանել: Շատ քննադատող լինելը կարող է վնասել ձեզ ու փչացնել շրջապատողների հետ հարաբերությունները: Հասկացողությամբ վերաբերվեք մարդկային թուլություններին: Որոշ դեպքերում լավ է աչք փակեք թերությունների վրա, քան կոնֆլիկտի մեջ մտնեք ու հետո վերականգնեք փչացած կապերը:

Դուք կկարողանաք հեշտությամբ դնել առաջնահերթությունները, ինչն էլ կօգնի բարդ առաջադրանքները լուծելիս: Ստեղծագործ մոտեցումը թույլ կտա մրցակիցներից առաջ անցնել ու ցանկացած իրավիճակից փայլուն ելք գտնել: Մտերիմների խորհուրդները կարող են օգտակար լինել. արժե հետևել դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դրական տրամադրվեք ու կհայտնաբերեք, որ օրը վատը չէ: Ստիպված եք լինելու հոգնեցուցիչ մանրուքներից գլուխ հանել, բայց ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Շատ բան կախված կլինի ձեր ընկալումից: Կհաջողվի կարևոր որոշումներ ընդունել, որոնք անմիջական ազդեցություն կունենան ձեր կարիերայի զարգացման վրա: Սովորող Ձկները հեշտությամբ հաջողության կհասնեն:

Չեն բացառվում ծանոթությունները հետաքրքիր մարդկանց հետ: Սակայն շտապողական եզրահանգումներ մի արեք ու ժամանակից շուտ մի մտերմացեք: Նախ ուշադիր ուսումնասիրեք մարդուն, քանի որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2770 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0