Աստղագուշակ․ հուլիսի 17, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3049 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին կենտրոնացեք աշխատանքի վրա: Դուք կկարողանաք բոլոր բարդ գործերից գլուխ հանել, ձեզ լավագույն կողմերով ցույց տալ: Հաջողություններն աննկատ չեն մնա, և դուք շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Շատ Խոյերի պետք կգա մանրուքներին ուշադրություն դարձնելու և արագ ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը: Երեկոն արժե անցկացնել ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ. դուք հետաքրքիր բաներ կիմանաք, դրական հույզեր կստանաք: Կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումը. նրանք լավ նորություններ կհայտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համարձակ կիսվեք գաղափարներով, քննարկեք ձեր ծրագրերը: Օրը այդ ամենի համար հարմար կլինի: Հնարավոր է ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը. դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Դժվարություններ կարող են ծագել միայն մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում. դուք հաճախ կշեղվեք, չեք կարողանա կենտրոնանալ: Այդպիսի գործերը սովորականից մեծ համբերատարություն են պահանջելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Այդ շրջանը շատ հաջող է լինելու: Հավանական են անսովոր, ոգեշնչող իրադարձություններ, հաճելի անակնկալներ, հանդիպումներ, որոնք դրական հույզեր կպարգևեն: Շատ Երկվորյակներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչպես է պետք դա անել: Ճանապարհին խոչընդոտներ հազիվ թե առաջանան: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դա հարմար ժամանակ է լինելու ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք գոհ կմնաք ստացված արդյունքից, իսկ մտերիմները կկիսեն հաջողության բերկրանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Համառ եղեք: Հենց դրա շնորհիվ կկարողանաք հասնել կարևոր նպատակներին, հաղթահարել բոլոր արգելքները: Պայմաններն ամեն անգամ հաջող չեն լինի, բայց դուք դժվարությունների հետ մենակ չեք մնա, ձեր կողքին կլինեն օգնելու պատրաստ մարդիկ: Հնարավոր են լավ փոփոխություններ գործնական հարաբերություններում: Շատ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես առաջ անցնել հին մրցակիցներից, պաշտպանվել թշնամիների հարձակումից: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Դուք դրանց կհասնեք վաղուց ստացած գիտելիքների շնորհիվ: Երեկոն հարմար կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Արժե նրանց հետ քննարկել ամառվա երկրորդ կեսի ծրագրերը. հնարավոր է հանգստի հետ կապված հետաքրքիր գաղափարներ ծնվեն: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լսեք օրվա առաջին կեսին հին ծանոթների տված խորհուրդները: Նրանց հուշումների շնորհիվ դուք կկարողանաք խուսափել սխալներից ու ցավալի կորուստներից: Ամենայն հավանականությամբ առավոտը առօրյա գործերին եք նվիրելու: Դուք գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Հաջողությունները կոգեշնչեն, իսկ ինտուիցիան կհուշի, թե դեպի ուր շարժվեք: Ավելի ուշ քիչ արդյունավետ, բայց շատ հաճելի շրջան կսկսվի: Երեկոն հրաշալի է լինելու հանդիպումների, պայմանները փոխելու, հին նախասիրությանը վերադառնալու համար: Օգտակար կլինի առօրյա հոգսերից շեղվելը, որոշ Առյուծների համար հետաքրքիր կլինի ուժերը նոր բանում փորձելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դժվարություններից մի վախեցեք: Դրանցից այսօր խուսափել հազիվ թե հաջողվի, բայց դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք: Շատ Կույսեր հաջողության կհասնեն գործերին լուրջ մոտեցման, ժամանակին կարևոր մարուքները նկատելու ունակության շնորհիվ: Աշխատավայրում հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ, բայց կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները վատ չեն դասավորվի: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց վաղուց չեք տեսել, և նրանց հետ շփումները հաճելի կլինեն: Եթե ուզենաք հաշտվել ինչ-որ մեկի հետ, ապա պետք է նախաձեռնող լինեք, առաջին քայլն ինքներդ անեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պատրաստ եղեք անակնկալների: Այսօր հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին. հավանական է չնախատեսված իրադարձությունները ստիպեն փոխել դրանք: Ինչքան շուտ հասկանաք, որ պետք է իմպրովիզներ անել ու նոր բան մտածել, այնքան մեծ հաջողությունների կհասնեք: Չեն բացառվում անսովոր հանդիպումներն ու ծանոթությունները, որոնց համար ուրախ կլինեք: Որոշ Կշեռքներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էին: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, ընդհանուր ծրագրեր էլ կարող են առաջ գալ: Երեկոն հարմար կլինի հին կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին աշխատեք չհուզվել: Դա բարդ հատված չի լինելու, բայց հուզական դաշտը լարված կլինի: Որոշ Կարիճներ կվշտանան դատարկ բաների պատճառով, մյուսները կսկսեն հուզվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Լավ է այդ հատվածի համար կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ չնախատեսեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պիտանի զբաղմունքների համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք: Հնարամտությունն ու ճարպկությունը թույլ կտան հասնել մի բանի, ինչն առաջ համարյա անհավանական էր թվում: Հիացած կլինեն և՛ ձեր մտերիմները, և՛ նոր ծանոթները, որոնց թվում կլինեն ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ցանկացողներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Թույլ մի տվեք շրջապատողներին հաճախակի խառնվել ձեր գործերին: Երբեմն նրանք ամենաբարի մտադրություններով կառաջնորդվեն, բայց բոլոր դեպքերում ձեզ ավելի շատ նոր հոգսեր կբերեն, քան օգուտ կտան: Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը հնարավոր են տարաձայնություններ: Ամեն անգամ չեք ուզենա հարթել սուր անկյունները, բայց առողջ բանականությունը կհուշի, որ խաղաղություն պահպանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումները շուտով թափ կհավաքեն: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, նոր հնարավորություններ կբացվեն: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Մարդիկ, որոնց հետ ընդհանուր շատ բան ունեք, միանգամից համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Վճռական գործեք, և շատ բան հնարավոր կդառնա: Օրվա առաջին կեսին աստղերը ամեն հարցում կաջակցեն ձեզ, հնարավորություն կունենաք հասնել մի բանի, ինչին վաղուց էիք ձգտում: Ինչքան շուտ վանեք կասկածները, այնքան արագ կհասնեք նպատակին: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, հանդիպումներ, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. հնարավոր են չնախատեսված ծախսեր: Հին ծանոթները պրակտիկ հարցերի հետ կապված հրաշալի խորհուրդներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ուշադրություն դարձրեք ինտուիցիայի հուշումներին, որոնց շնորհիվ թշնամիների լարած թակարդները չեք ընկնի, ինչ-որ մեկի նենգ խարդավանքի զոհը չեք դառնա: Մարդիկ, որոնց ինչ-որ ժամանակ անկախ ձեր կամքից վիրավորել եք, այսօր կփորձեն պատասխան հարված հասցնել: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Օրվա առաջին կեսին պիտի կենտրոնանաք աշխատանքի կամ ուսման վրա, իսկ հետո ընտանեկան գործերին անցնելու, մտերիմներին ուշադրություն հատկացնելու հնարավորություն կհայտնվի: Հարմար ժամանակ է լինելու ոչ մեծ ընտանեկան տոնի համար: Կարող եք ընկերներին հրավիրել ու հրաշալի ժամանակ անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պատրաստ եղեք, որ գործերում ձգձգումներ են լինելու, հին պայմանավորվածություններն էլ խախտվելու են: Բայց օրը ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի հատկապես նրանց համար, ովքեր կարողանում են համախոհներ հավաքել ու վատ չեն զգում օգնություն խնդրելուց, եթե այն պետք է: Չի բացառվում նոր ծանոթները ձեզ նույնիսկ ավելի շատ աջակցեն, քան հին ընկերներն ու փորձված համախոհները: Օրվա երկրորդ կեսը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի այն Ձկների առաջ, որոնք ուզում են ընդլայնել շփման շրջանակները, կամ դեմ չեն սիրախաղին: Դուք շատ հմայիչ կլինեք, և դա աննկատ չի մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|