ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2640 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք պատրանքներ չկառուցել: Եթե շատ երևակայեք ու չափազանց քիչ ուշադրություն դարձնեք գործերի իրական վիճակին, ինքներդ ձեզ թակարդը կգցեք: Մի փոքր առողջ ինքնաքննադատությունն այսօր ձեզ հաստատ չի խանգարի:
Չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց հետ, որոնք նախկինում ամեն հարցում աջակցում էին ձեզ:

Ցանկացած կարևոր հարց արժե զգույշ ու առավելագույնս խաղաղասիրաբար քննարկել վեճերից ու փոխադարձ դժգոհություններից խուսափելու համար: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել, և օրը լավ կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած օր է: Այն բազում իրադարձություններ կբերի, որոնցից մի քանիսը կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Բայց հուզվելու լուրջ պատճառներ չկան. դուք կմտածեք՝ ինչպես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

Օրը հարմար է գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Այսօր սկսվող ընկերական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը: Ամեն անգամ պետք չէ նախաձեռնող լինել, երբեմն արժե սպասել, որ մեկ ուրիշն անի առաջին քայլը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգիստ օր է, որը հարմար է օգտակար գործերի համար: Պետք կգան ավելի վաղ ստացված գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք սխալներ չեք գործի, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Որոշ Երկվորյակներ հենց այսօր կհանդիպեն մարդկանց, որոնց հետ երկար ընկերություն կանեն:

Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Ֆինանսներին վերաբերող հացրերում հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները: Հաճախ դա կհանգեցնի ծախսերի, որոնց համար շուտով ստիպված եք լինելու զղջալ: Մի շտապեք ծախսել գումարը ու բաց մի թողեք ծանոթների հետ խորհրդակցելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է կարևոր ու բարդ գործերի համար: Դուք հեշտությամբ համախոհներ, օգնականներ կգտնեք, շրջապատողներին կվարակեք ձեր ոգևորությամբ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարաժամկետ ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն:

Պետք չէ մանրախնդիր լինել, չափազանց շատ ժամանակ ծախսել այն հարցերը լուծելու վրա, որոնք շուտով կդադարեն արդիական լինելուց: Այսօր կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Ինչքան շուտ հասկանաք, թե ինչի վրա է պետք առաջին հերթին կենտրոնանալ, այնքան լավ արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող, արդյունավետ օր է: Այն լավն է նրանով, որ ամեն անգամ, երբ նոր առաջադրանք հայտնվի, դուք պատրաստ կլինեք այն ստանձնել ու կիմանաք, թե կոնկրետ երբ է պետք դա անել: Շատ Առյուծներ այսօր ավելի վաղ շրջահայաց լինելու համար իրենք իրենց գովելու առիթ կունենան:

Հնարավոր են չծրագրված հանդիպումներ, որոնք շատ լավ կանցնեն, կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ նոր համախոհներ ձեռք կբերեք, այդ թվում՝ ազդեցիկ և ուժեղ համախոհներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ կհասկանաք ուրիշների զգացմունքները, երբեմն կկռահեք այն, ինչ շրջապատողները փորձում են թաքցնել: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, քննարկել մոտ կամ հեռու ապագայի ընդհանուր ծրագրերը:

Շատ գործերից գլուխ հանելն այսօր ավելի հեշտ կլինի, քան կարող էիք մտածել: Հաճախ նպատակին տանող անսովոր ուղիներ կգտնեք, և դրանք ամենակարճը կլինեն: Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Գնումների համար զղջալու պատճառ էլ չի լինի. դուք անսխալ հրաշալի իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է: Գայթակղություններ սովորականից շատ կլինեն, դրանց դիմակայելն էլ՝ դժվար: Սակայն ավելի վաղ ստացած փորձը կօգնի գլուխ հանել իրավիճակից: Բացի այդ, կարող եք հույս դնել մտերիմների և մյուս լավ ծանոթների աջակցության վրա: Դրա շնորհիվ ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Շատ նոր գործեր կհայտնվեն, դուք միշտ չէ, որ արագ կհասկանաք՝ ինչպես անցնել դրանց: Բայց ժամանակի ընթացքում կհաջողվի ամեն ինչից գլուխ հանել: Հիշեք, որ բոլոր բարդ հարցերը արժե լուծել օրվա սկզբին. դրական միտումների ազդեցությունն այդ հատվածում ուժեղ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսն արժե օգտագործել կարևոր գործերի համար. հենց այն ամենաբարենպաստն ու արդյունավետը կլինի: Հարմար ժամանակ է վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը լուծելու համար: Կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ՝ ինչպես օգուտ քաղել դրանցից:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ֆինանսական գործերի վրա: Խուսափեք չարդարացված ծախսերից: Սպոնտան գնումների համար էլ լավագույն օրը չէ. վտանգ կա՝ շատ ծախսեք դատարկ բաների վրա: Լավ է հետաձգեք գումարի հետ կապված հարցերի քննարկումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինքնատիրապետումը պահպանելը սովորականից բարդ կլինի: Երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ հանում են հավասարակշռությունից, ստիպում են հուզվել ու անհանգստանալ: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Շուտով՝ կեսօրից հետո, կհասկանաք՝ ինչպես դա անել, կգտնվեն նաև օգնել ցանկացողներ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Եթե դրանցից գլուխ հանելու համար պետք լինի ինչ-որ բան սովորել, դա արագ կանեք: Չեն բացառվում անսպասելի այցերը, հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսին ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, հնարավոր են ձգձգումներ գործերում, տհաճ պատահարներ: Այդ հատվածում չարժե ստանձնել կարևոր խնդիրների լուծումը, նույնիսկ ինչ-որ մեկի հետ ապագայի ծրագրերը քննարկելն անցանկալի է: Զբաղվեք նրանով, ինչը հեշտությամբ է տրվում, խուսափեք վեճերից ու շեղող զրույցներից:

Ավելի ուշ շատ բարենպաստ շրջան է գալու: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունն ուղեկից կլինի, աստղերի աջակցությամբ կհասնեք նրան, ինչի մասին նախկինում միայն երազում էիք: Չեն բացառվում դրամական մուտքերը, արժեքավոր նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Դուք լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատ նոր ծանոթների հետ արագ ընդհանուր թեմա կգտնեք: Հնարավոր է այն հարցերի հաջող լուծումը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում:

Ձեզ մոտ շատ լավ կստացվի կարգուկանոն հաստատելը, ինչ-որ բան ծրագրելը կամ կազմակերպելը: Նույնիսկ եթե ստիպված լինեք մի քանի գործով միանգամից զբաղվել, ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի: Երեկոյան ընկերների շրջանում հաճելի հանգիստ անցկացնելու հնարավորություն կունենաք: Կարող եք ոչ մեծ ուղևորություն ծրագրել. դուք բազում վառ տպավորություններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է հոգնեցնող թվալ: Հոգսեր սովորականից շատ կլինեն, բացի այդ, ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Շատ բարդ կլինի ինչ-որ բան ծրագրելը. անընդհատ անկանխատեսելի իրավիճակներ կլինեն, ստիպված եք լինելու մեկ մի բան ստանձնել, մեկ՝ լրիվ այլ բան, ինչ-որ մեկը կխառնվի ձեր գործերին: Այդ ամենը կվշտացնի ու կնյարդայնացնի:

Մի տրվեք վատ տրամադրությանը: Դա անել կօգնեն հետաքրքիր զբաղմունքները, ոչ մեծ ուղևորությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կյանքին լավատեսորեն են նայում ու ունակ են վարակել իրենց լավատեսությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2640 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6