ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2814 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արագ գործեք ու շատ բան կհասցնեք: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն հին ծրագիրն իրագործելու և վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Դուք լուրջ կվերաբերվեք ստանձնած բոլոր գործերին, և դա դուր կգա շրջապատողներին: Չի բացառվում՝ օգնություն առաջարկեն մարդիկ, որոնք նախկինում չեն աջակցել ո՛չ ձեզ, ո՛չ ուրիշ մեկին:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրանց ցանկություններն ու կգտնեք անհավանական թվացողը կյանքի կոչելու ձևը: Շատ տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը հարմար է օգտակար գործերի համար: Ինտուիցիան հաճախ կհուշի ձեզ, թե ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Հնարավոր է՝ անսպասելի, բայց շատ հաջող լուծվեն երկար ժամանակ ձեզ անհանգստացնող հարցերը:

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Համախոհներ գտնելը դժվար չի լինի, եթե դրա կարիքն ունենաք: Ձեզ կհաջողվի շատերի վրա լավ տպավորություն թողնել, իսկ ձեր գաղափարների հանդեպ անտարբեր ոչ ոք չի մնա: Օրվա երկրորդ կեսը անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոստովանություններ կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ, բայց լավ օր է: Եթե հեշտ հաջողություններ չեք սպասում ու չեք ակնկալում, որ շրջապատողներն անհապաղ կատարելու են ձեր խնդրանքները, ապա կյանքից բողոքելու առիթ չեք ունենա: Համառությունն ու նպատակասլացությունը թույլ կտան հասնել նրան, ինչի մասին նախկինում կարող էիք միայն երազել:

Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալները: Շատ Երկվորյակների համար օրը կնշանավորվի անձնական հարաբերություններում դրական փոփոխություններով: Կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերջ տալ տարաձայնություններին ու վիրավորանքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ, բայց բարենպաստ օր է: Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու և նրանց շրջանում համախոհներ գտնելու կարողությունը, որոնք նախկինում ձեր կողմից չէին: Շատ Խեցգետինների կօգնի անձնական հմայքը: Դուք այնքան դուր կգաք շրջապատողներին, որ նրանք հաճախ պարզապես ի զօրու չեն լինի մերժել ձեր խնդրանքները:

Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում, կհաջողվի պայմանավորվել կարևոր բաների մասին: Օրվա երկրորդ կեսին անսովոր, բայց շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք՝ կապված ապագայի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անակնկալներով լի կլինի: Ցավոք, դրանք միշտ չեն ուրախացնի: Օրինակ, իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրներն ու տարաձայնությունները: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն լինի: Որոշ Առյուծների տհաճ կերպով կզարմացնի, թե որքան դժգոհություններ են կուտակվել շրջապատողների մոտ: Լավ նորությունն այն է, որ իրավիճակը փոխել հնարավոր է: Դա համբերատարություն ու ջանքեր կպահանջի, բայց դուք գլուխ կհանեք:

Անսպասելի նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Հաճախ օգտակար կլինի ինտուիցիայի հուշումներով առաջնորդվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ և ուրախ օր է: Շատ իրադարձություններ, որոնք այն կբերի, ձեզ համար հաճելի անակնկալ կլինեն: Հավանական են լավ նորություններ հեռվից, ինչպես նաև առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու կարող եք համաձայնությամբ պատասխանել: Գործերում հաջողակ կլինեն նրանք, ովքեր չեն վախենա նոր բան ստանձնել: Հարմար օր է սովորելու, ուրիշի փորձը յուրացնելո համար:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը, կհարթեք այն հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարվել էին: Դուք հոգ կտանեք շրջապատողների բարեկեցության մասին, և նրանք կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, քանի որ այսօր հենց դա է անհրաժեշտ շուրջը տեղի ունեցողը ճիշտ գնահատելու, ճիշտ որոշումներ ընդունելու, նոր իրավիճակում կողմնորոշվելու համար: Մտերիմները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, բայց դուք կոնֆիկտներ թույլ չեք տա, կաշխատեք բոլորի հետ ընդհանուր լեզու գտնել ու լավ հարաբերություններ պահպանել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք գումարը զուր չեք վատնի, այնպիսի գնումներ չեք անի, որոնց համար ստիպված պետք է լինեիք զղջալ: Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով՝ վստահելով ձեր խելամտությանը: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան, երբեմն խնդիրներ կծագեն հենց այն ժամանակ, երբ դրանք ամենից քիչն էիք սպասում: Բայց դուք համառ ու վճռական կլինեք, չեք հանձնվի, եթե միանգամից չկարողանաք հասնել ձեր ուզածին,  ելք կգտնեք բարդ իրավիճակներից:

Հաճույքով կօգնեն մարդիկ, որոնց ժամանակին ինչ-ինչ ծառայություններ եք մատուցել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական հարաբերություններն ու նոր համախոհներ գտնել: Շրջապատողներին շատ դուր կգա ցանկացած խնդրի ձեր մոտեցումը: Հենց դրա համար էլ ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ոչ ոքի չէին օգնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատողների հետ պայմանավորվելը հեշտ չի լինի: Նրանք երբեմն ձեզ սխալ կհասկանան, նույնիսկ եթե խոսեք ամենահասարակ բաների մասին: Ամեն ինչ հանգիստ բացատրելու համար համբերություն է պետք: Հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, որոնցում ձեզ միանգամից չի հաջողվի ճիշտ որոշում ընդունել: Բայց ձեզ օգնության կհասնեն լավատեսությունը, կենսափորձն ու առողջ բանականությունը:

Դուք լավ գլուխ կհանեք առօրյա գործերից, կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ օգնության և աջակցության կարիք կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կսկսվի: Այդ հատվածում կարող եք գլուխ հանել բարդ գործերից, լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Եթե ուշադիր լինեք, բազում օգտակար բաներ կիմանաք:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այն նշանակալի իրադարձություններ ու կարևոր հաղթանակներ չի բերի: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրված գործերը իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով: Բայց հոգ չէ. շուտով կլարցնեք բաց թողածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա հեշտ չի լինի, քանի որ շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Երբեմն ձեզ անտակտ հարցեր կտան կամ խորհուրդներ, որոնք չէիք խնդրել: Դրան անհրաժեշտ է առավելագույնս հանգիստ ու հումորով արձագանքել:

Կարող եք ուսում սկսել. դուք ոչ միայն շատ նոր ու օգտակար բաներ կիմանաք, այլև հրաշալի ժամանակ կանցկացնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ծանոթությունների համար: Դուք շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, իսկ ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է, որի իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Գործեր կհայտնվեն, դուք հաճույքով կխորանաք դրանց մեջ: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ պետք է նոր բան հորինեք, այլ ոչ թե միայն լուծեք միապաղաղ խնդիրներն ու կատարեք ուրիշների հանձնարարությունները: Ձեր գաղափարները հաճախ կզարմացնեն շրջապատողներին:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները դուք հեշտությամբ զրույցների համար թեմաներ կգտնեք, նաև զբաղմունքներ, որոնք բոլորին կհետաքրքրեն: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ լինի, դուք ինքներդ կուրախանաք ու կբարձրացնեք մյուսների տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2814 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5