ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2144 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ օր է: Նպատակների հարցում որոշակիություն մտցնելը դժվար կլինի, իսկ ավելի դժվար՝ դրանց տանող ուղին գտնելը: Շատ մեծ կլինի գործերը հետաձգելու գայթակղությունը, բայց հիմա դա անել ոչ մի դեպքում չի կարելի: Կենտրոնացեք ու սկսեք գործել: Ինչքան շուտ լուրջ տրամադրվեք, այնքան հաջող ամեն ինչ կդասավորվի:

Օրվա երկրորդ կեսին կզգաք աստղերի աջակցությունը, շատ բան կհեշտանա: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց ու կօգտվեք այդ շանսից: Հարմար ժամանակ է այն մարդկանց աջակցելու համար, ովքեր կարևոր գործերով են զբաղված: Կարող եք մասնակցել նաև հասարակական միջոցառումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա, հեշտությամբ խուճապի կմատնվեք: Հիմա ձեզ չէր խանգարի հին ընկերոջ խորհուրդը և հուշումը, թե ինչպես է պետք գործել: Կարող եք նաև ինքնուրույն գլուխ հանել իրավիճակից, բայց դա որոշ ժամանակ կխլի: Կարևորը չլսեք նրանց, ովքեր խորհուրդ են տալիս ընդհանրապես ոչինչ չանել: Հիմա անգործությունը ձեզ համար կործանարար կլինի:

Որոշ Ցուլերի համար օգտակար կլինի հին նպատակների ու պլանների մասին հիշելը: Չի բացառվում՝ գտնեք այն բանը կյանքի կոչելու ձևը, որը համարյա անհնար էր թվում: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջող գնումներ անելու շանս կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է: Դրական միտումների ազդեցությունն առավոտվանից ուժեղ կլինի: Սթափ ուղեղն ու դիտողունակությունը կօգնեն ձեզ նպատակին տանող ամենակարճ ու թեթև ճամփան ընտրել: Շատերը օգնություն կառաջարկեն. մտածեք, թե ում հետ կուզենայիք գործ ունենալ: Հիմա լավ է չխառնել գործնական ու անձնական հարաբերությունները, նույնիսկ եթե շատ եք ուզում:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով գումարը պետք կգա ինչ-որ կարևոր կամ հաճելի բանի համար: Երեկոյան հետաքրքիր բիզնես-գաղափարներ կունենաք. ինչպես հարկն է մշակեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործնական ու անձնական կապերում ձեզ չէր խանգարի զգուշությունը: Չգիտես ինչու այսօր ձեզ շատ դուր կգան մարդիկ, ովքեր ո՛չ ուշադրության են արժանի, ո՛չ էլ վստահության: Մի շտապեք նոր ծանոթներին պատմել ձեր գաղտնիքները: Պլաններով էլ ոչ ոքի հետ մի կիսվեք. վտանգ կա, որ ձեզ անպիտան խորհուրդներով կշեղեն:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Երբեմն ստիպված եք լինելու վճարել ուրիշների սխալների համար, իսկ դա կփչացնի տրամադրությունը, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի: Փորձեք շատ չհուզվել. ապրումները վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է: Կարող եք բառացիորեն ամեն ինչում հաջողության հասնել: Ձեզ միայն մի փոքր համառություն ու հնարամտություն է անհրաժեշտ, մնացածի մասին հոգ կտանեն աստղերը: Հեշտությամբ պիտանի ծանոթություններ կհաստատեք: Նոր գործընկերներ ու համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք. նրանց աջակցության շնորհիվ շատ բանի կհասնեք: Չի բացառվում երկարատև համագործակցության սկիզբը, որը ձեր առջև գրավիչ հեռանկարներ կբացի:

Կարող են լուծվել ընտանեկան խնդիրները: Հավանական է՝ ստիպված լինեք հետաձգել սեփական գործերն ու օգնել հարազատներին: Բայց դրա համար զղջալու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջողության հասնել կարելի է, բայց պետք է մեծ ջանքեր գործադրեք: Ողջ օրվա ընթացքում պետք է աշխատեք: Զարմանալի չէ, որ օրվա վերջին հոգնածություն կզգաք: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Նրանք կհասկանան, որ ձեզ համար հեշտ չէ ու օգնելու համար ամեն հնարավորը կանեն:

Երեկոն արժե հանգիստ անցկացնել, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու ավելորդություններից: Այդ հատվածում կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները: Լավ ժամանակահատված է ապագայի մասին մտորելու համար: Հնարավոր է՝ պլանների հարցում որոշակիություն մտցնեք ու հասկանաք՝ ինչպես կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի անցնի, եթե չշտապեք: Շատ բան լավ կստացվի, բայց ոչ միանգամից: Այնպես որ՝ առաջին անհաջողություններից հետո մի նահանջեք, շարունակեք շարժվել ընտրած ուղով, նույնիսկ եթե նրանում խոչընդոտներ առաջանան: Աստղերն անպայման կաջակցեն ամենահամառ Կշեռքներին:

Արտահայտությունների մեջ զուսպ եղեք, հատկապես ազդեցիկ անձանց հետ շփվելիս: Ցավոք, շրջապատողները հաճախ ձեր խոսքերը սխալ կհասկանան: Կատակների հարցում էլ զգույշ եղեք. դրանք վիրավորական կթվան նույնիսկ նրանց, ովքեր հրաշալի հումորի զգացում ունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու, դեպի վաղուց դրված լուրջ նպատակներն առաջին քայլերն անելու համար: Մի հետաձգեք ձեր մտահղացումների իրագործումը. լավ է այն սկսել հենց առավոտվանից:

Օրվա երկրորդ կեսին ձեր տեսակետը մտերիմներին ապացուցելու համար ամրության կարիք կլինի: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում ձեզ ամեն հարցում աջակցում էին, կարող են կասկածել ձեր ընտրության վրա: Աշխատեք առավելագույնս հանգիստ վերաբերվել քննադատություններին. հաճախ դրանք կանեն հենց նրա համար, որ հանեն ձեզ հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստություն պահպանեք: Դա հեշտ չի լինի, բայց անհրաժեշտություն կլինի: Հենց սկսեք հուզվել, սխալները մեկը մյուսին կհետևեն, իսկ իրադարձությունները կզարգանան ոչ այնպես, ինչպես ձեզ պետք է: Հնարավոր են կոնֆլիկտներ ու վեճեր, իսկ որոշ դեպքերում կբաժանվեք հին գործընկերներից, որոնց ձեզ համարյա ընկեր էիք համարում: Բայց մի հուսահատվեք:

Չնայած տեղի ունեցողին՝ հաջողության հասնելու շանսեր ունեք: Իսկ դրա համար անհրաժեշտ է ինքնուրույն որոշումներ ընդունելու պատրաստակամություն: Ցավոք, ձեր կողքին լավ օրինակներ չեն լինի, ստիպված եք լինելու նպատակին հասնելու նոր ձևեր հորինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է: Ամեն ինչ լավ կդասավորվի, արագ կլուծեք բոլոր խնդիրներն ու կհաղթահարեք դժվարությունները: Պետք կգա այն, ինչ վաղուց եք սովորել: Օրը հարմար է ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելու համար. նրանք լավ խորհուրդներ կտան:

Օրվա երկրորդ կեսին կարող եք գործարքներ կնքել, ֆինանսական փաստաթղթեր ստորագրել, խոշոր գնումներ անել: Որոշ Այծեղջյուրներ աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կընդունեն, կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել այդ ոլորտում նշանակալի դրական փոփոխությունների հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք նոր ու բարդ գործեր սկսել, որոնք ոչ միայն ուշադրություն ու կարգապահություն, այլ նաև հնարամտություն և ստեղծագործ մոտեցում կպահանջեն: Ամենայն հավանականությամբ համախոհների կարիք կզգաք: Նրանց մանրամասն ընտրեք: Ուշադիր եղեք, վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում: Կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելն ու պատրանքներ չկառուցելը. դրանք այսօր վտանգավոր կլինեն:

Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց հետ վաղուց եք ծանոթ: Կզարմանաք, թե որքան լավ են մտերիմները հասկանում ձեզ ու ուրախ կլինեք նրանց ուշադրության և աջակցության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, և դա շատ հաճելի կլինի: Սակայն քիչ ծանոթ մարդկանց հետ զգոն եղեք: Ուրիշների խարդավանքների ու մանիպուլյացիաների զոհը դառնալու վտանգ կա: Մի շտապեք վստահել նրանց, ովքեր շատ են փորձում շահել ձեր համակրանքը:

Չեն բացառվում խնդիրներն աշխատանքի վայրում: Հաճախ խառնաշփոթ կառաջանա, որի պատճառով չի հաջողվի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հասկանալ, թե ինչ է պետք անել հետո: Մի շտապեք, քանի որ ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ ունեք: Օրվա վերջին ընդունած որոշումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2144 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.4/7