Աստղագուշակ․ հուլիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3050 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտը հարմար է կարևոր զրույցների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, և դա շատ դուր կգա շրջապատողներին: Ակնարկներից ու կիսատ ասված բաներից հոգնած մարդկանց համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալը: Չի բացառվում գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել: Օրվա երկրորդ կեսը բացառապես արդյունավետ կլինի: Դուք կարող եք ամենատարբեր գործերում հաջողությունների հասնել: Կարևոր այն է, որ դրանց ստեղծագործաբար մոտենաք, իմպրովիզներ անեք, սեփական լուծումները փնտրեք: Նույնիսկ առօրյա գործերը շատ գրավիչ կթվան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք կտեսնեք այն, ինչ մյուսները չեն նկատել: Դա կօգնի ձեզ հաջողության հասնել, փայլուն գլուխ հանել բարդ գործերից: Ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, կհուշի, թե ինչ կա մյուս մարդկանց մտքին: Դա շատ տեղին կլինի բարդ գործնական բանակցությունների ժամանակ: Դրանք ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կավարտվեն: Բայց կա մի ոլորտ, որը յուրահատուկ ուշադրություն կպահանջի՝ ֆինանսները: Գումարին վերաբերող հարցերում մի շտապեք որոշումներ կայացնել: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Այսօր դուք շատերին հեշտ որս կթվաք. պատրաստ եղեք հակահարված հասցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կստիպեն ձեզ կանգ առնել, հրաժարվել մտածածից: Դուք համառ կլինեք, կգտնեք ձեր ուզածին հասնելու ձևը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Հնարավոր են հաճելի ծանոթություններ ու հետաքրքիր հանդիպումներ: Դուք մարդկանց հետ զրուցելու թեմաներ կգտնեք, չեք վիճի նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետը: Հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց համակրում եք. պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է ինչ-որ լավ բան մտածելու, հանճարեղ բացահայտում անելու կամ բոլորին անհրաժեշտ իրերը ձեռք բերելու համար: Դուք շատ բաների շրջապատողների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա: Միապաղաղ աշխատանքը սովորականից ավելի հոգնեցնող ու ձանձրալի կթվա, այդ իսկ պատճառով կգտնեք այն մեկ ուրիշին հանձնարարելու եղանակը: Օգնել ցանկացողներ շատ կլինեն, բայց նրանք ամեն անգամ անշահախնդիր չեն գործի: Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպելու համար. բոլորի համար ուրախ կլինի, իսկ դուք նաև ինչ-որ կարևոր բան կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ լավ կլինի: Այսօր հազիվ թե ստիպված լինեք ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալ: Դուք արագ շատ գործերում հաջողությունների կհասնեք, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել: Օգնության կարիք չեք ունենա, բայց եթե ինչ-որ մեկն առաջարկի այն, լավ է չհրաժարվեք: Համագործակցությունից կարող է երկարատև ընկերություն սկսվել: Գործեր սովորականից շատ կլինեն: Երբեմն դրանք լրիվ անսպասելի կառաջանան, այդ իսկ պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց ի վերջո ամեն ինչ ձեզ համար ամենալավ ձևով կդասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը կուրախացնի: Դա հրաշալի գաղափարների ժամանակ կլինի, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Շատ համարձակ ծրագրեր կունենաք, և միանգամից կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանք իրագործելու հարցում: Համախոհներ ընտրելիս լսեք ինտուիցիայի ձայնին: Այն անպայման կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի խնդիրներ: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ: Բայց դուք արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Կարևոր կլինի նախաձեռնող լինելը, չսպասելը, որ ամեն ինչ ինքն իրեն լավ է դասավորվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենահասարակ օրը չէ, բայց այն արդյունավետ կանցնի: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, ուղղել նրանց գործած սխալները: Այդ ամենը ձեզ չի ուրախացնի: Կարևոր կլինի նյարդայնությանը տեղի չտալը, գոնե արտաքուստ ինքնատիրապետումը պահպանելը: Այդպես կկարողանաք խուսափել լարված պահերից ու վեճերից: Աշխատանքի մեջ կօգնի փորձը, իսկ անձնական հարաբերություններում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումներին հետևելով կկարողանաք գտնել ձեզ համար թանկ մարդու սրտին տանող բանալին: Օրվա վերջին հավանական են ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով չբարկանալը դժվար կլինի: Ուրիշների խոսքերն ու արարքները ձեզ տարօրինակ կթվան, իսկ երբեմն՝ ակնհայտորեն հիմար: Մի շտապեք կիսվել այդ կարծիքով, եթե չեք ուզում փչացնել շրջապատողների հետ հարաբերությունները: Հետո տրամադրությունը կլավանա, և դուք շատ բաներ նոր լույսի ներքո կտեսնեք: Որոշ Կարիճներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Նշանի մյուս ներկայացուցիչները կհասկանան, որ սխալներ են արել և կուղղեն դրանք: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Եթե հրաշալի գաղափար է ծնվել, շտապեք կյանքի կոչել այն: Դանդաղելը կարող է ամեն ինչ փչացնել: Չարժե երկար զրույցներ վարել քիչ ծանոթ մարդկանց հետ, կիսվել գաղտնիքներով: Ուրիշների գործերը քննարկել նույնպես չարժե. պատահաբար ասված խոսքերը կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Հարմար օր է ուսման, ինչպես նաև մտորումներ, մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Մի բարկացեք նրանց վրա, ովքեր շեղում են ձեզ. սովորաբար մարդիկ դա լավագույն մտադրություններից ելնելով են անում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ, բայց չափազանց արդյունավետ օր է: Դուք կկարողանաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Շատ Այծեղջյուրների պետք կգա հին փորձը: Վաղուց սովորած բաների շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Հազիվ թե կարողանաք խուսափել վեճերից: Շրջապատողները հաճախ չեն հասկանա, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բոլորը բացատրություններ կսպասեն, իսկ դուք չեք ուզենա դրանց վրա ժամանակ ծախսել: Երբեմն կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Բայց կլինեն դեպքեր, երբ օգնությունը չէր խանգարի: Այստեղ օգնականների հետ պայմանավորվելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր կդրսևորվեն ձեր լավագույն որակները: Դրանք աննկատ չեն մնա: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ կամ պարզապես չէին նկատում, կհասկանան, որ սխալվել են: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Որոշ Ջրհոսներ կստանան ազդեցիկ անձանց աջակցությունը, իսկ դա կօգնի մասնագիտական հաջողությունների հասնել: Անձնական հարաբերություններում էլ հավանական են դրական փոփոխություններ: Այսօր դուք անկեղծ կլինեք, իսկ դա թույլ կտա խուսափել անհասկացողությունից ու փոխադարձ դժգոհություններից: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք վճռական տրամադրված կլինեք և նպատակին հասնելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել: Հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի ձեր ճանապարհին կանգնել, իսկ եթե նման մեկը գտնվի, շուտով կզղջա դրա համար: Ձեր շատ գաղափարներ անմիջապես աջակցություն կստանան: Չի բացառվում՝ հենց այսօրվա բանակցություններից ու քննարկումներից կարևոր դրական փոփոխություններ սկսվեն: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Որոշ Ձկների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Գնումների հարցում լավ է չշտապեք. մի քանի տարբերակներից լավագույնը ընտրելու համար ձեզ ժամանակ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|