Աստղագուշակ․ հուլիսի 15
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա ընթացքում ծրագրի համաձայն գործել դժվար թե ստացվի: Անսպասելի իրադարձությունները, զարմանալի ու տարօրինակ զուգադիպությունները շատ կլինեն. դրանց պետք է արագ արձագանքեք: Դուք պատրաստ կլինեք արագ գործել, բայց երբեմն կկասկածեք, որ ճիշտ որոշումներ եք ընդունել:
Չնայած երբեմն դժվարություններ կառաջանան, դուք չեք հանձնվի ու չեք կորցնի ձեր հանդեպ հավատը: Չի բացառվում՝ օգնության հասնեն մարդիկ, որոնցից ո՛չ աջակցություն էիք սպասում, ո՛չ էլ պարզապես լավ վերաբերմունք: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը ոչ միանշանակ է: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի հանգստություն պահպանել. հույզերին տրվելով՝ վտանգ կա լուրջ սխալներ անեք, այնպիսի բան ասեք կամ անեք, որի համար հետո կզղջաք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք դա կզգաք. շատ բան ավելի հեշտ կտրվի, տրամադրությունն էլ կբարձրանա:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Այդ հատվածում գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք: Այդ հարցում ձեզ օգնել կցանկանան և՛ հին ծանոթները, և՛ նոր ընկերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջող օր է, որը հնարավորություն կտա կյանքի կոչել հին ծրագրերն ու նոր բան ստանձնել: Հավանական են դրական փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում: Հաճախ հաջող կլինեն այն որոշումները, որոնք ոտքի վրա կընդունեք: Շատ Երկվորյակների ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակում:
Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ: Դուք կգտնեք մտերիմներին զարմացնելու, հուսահատվածներին ուրախացնելու, ոգևորելու ձևը: Ձեր բարեհամբույր լինելը շրջապատողներին շատ դուր կգա. շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը դրական հույզեր կպարգևի: Հնարավոր է՝ գլխապտույտ հաջողությունների չհասնեք, բայց ամեն ինչ լավ կդասավորվի: Շատ հարցեր հաջողությամբ կլուծվեն, այդ թվում՝ նաև նրանք, որոնք վերջերս անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կա, կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա:
Ձեր օգնությունը պետք կգա նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Դուք հոգ կտանեք շրջապատողների հարմարավետության ու բարեկեցության մասին, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա առաջին կեսը հեշտ չի լինելու: Սկսած բոլոր գործերը չէ, որ կհաջողվի ավարտին հասցնել, երբեմն վեճեր կծագեն, որոնք ժամանակ կխլեն: Բայց վշտանալ պետք չէ: Իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի, և օրվա ընթացքում կհասցնեք շատ լավ բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Չի բացառվում՝ նոր գաղափարներ ունենաք, որոնց իրագործումը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի:
Կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը: Հավանական են շահավետ գործարքներ, գնումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները կամ ճիշտ տնօրինել եղած միջոցները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբն օգտագործեք նոր գործերի համար: Այդ հատվածում շատ բան լավ կդասավորվի, հաջող զուգադիպությունների հավանականությունն էլ մեծ է: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, ձեզ հաճույքով կօգնեն նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար միայն սեփական գործերով են զբաղվում:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, այն նույնքան արդյունավետ չի լինի, որքան առաջինը, բայց իր ձևով լավը կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շատ բան կարող եք հասցնել, բայց կարևոր է առաջնահերթությունները ճիշտ դնելը, հասկանալը, թե ինչի վրա է կարևոր կենտրոնանալ հենց հիմա: Մի փորձեք ամեն ինչ միանգամից անել: Կարևոր է որոշումներն ինքնուրույն ընդունելն ու կողքից ազդեցության տակ չընկնելը:
Զգույշ եղեք այն մարդկանց հետ, որոնք փորձում են շահել ձեր վստահությունը, ձեզ ներքաշել իրենց նախագծերի մեջ: Վտանգ կա, որ նման մարդիկ բացի հոգսերից ձեզ ոչինչ չեն բերի: Լավ է չշտապեք խոշոր գնումների մասով. դրանք հազիվ թե հաջող լինեն: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք դատարկ բաների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբն արժե նվիրել ինքնուրույն աշխատանքին: Այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի մարդկանց հետ լեզու գտնելը, նույնիսկ նրանց, որոնց լավ եք ճանաչում: Փոխարենը դուք հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ պետք է ինքնուրույն գործել, որոշումներ ընդունել ու պատասխանատվություն վերցնել:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել նաև գործնական հարցերը, բայց լավ է դա անեք ոչ ֆորմալ միջավայրում: Չի բացառվում՝ անսպասելի այցի գան հյուրերը, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոստովանություններ կլսեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Այսօր ինչ-որ բան ծրագրելը դժվար կլինի. իրադարձություններն անկանխատեսելի զարգացում կունենան, դուք կփորձեք կենտրոնանալ, բայց դա ձեզ մոտ ամեն անգամ չի ստացվի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, երբեմն դա տհաճ զրույցների, նույնիսկ վեճերի պատճառ կդառնա: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, ցանկացած թեմա կառուցողական հունով քննարկելը:
Հնարավոր են անհաջող զուգադիպություններ: Դրանց պատճառով երբեմն խնդիրներ կծագեն աշխատավայրում ու տանը: Բարեբախտաբար, ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելի են, իսկ կողքին կան մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը ձեզ կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Չեն բացառվում անակնկալները մտերիմներից, որոնք էլ կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դուք հեշտությամբ շրջապատողներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով, հազիվ թե ինչ-որ մեկը հրաժարվի օգնել ձեզ, եթե խնդրեք: Հնարավոր են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկներ:
Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, իմպրովիզացված երեկույթները, հարազատների հետ հանդիպումները: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա գնել, նաև իրեր, որոնք պետք կգան ձեզ ու ձեր ընտանիքի անդամներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Այսօր պետք է մտածել կարևոր բաների մասին ու չշեղվել դատարկ պատահարների վրա: Առաջնահերթությունները ճիշտ դնելով՝ կկարողանաք խուսափել շատ խնդիրներից: Ամենահարմար օրը չէ կյանքում արմատական փոփոխություններ անելու համար: Բայց կարող եք մասշտաբային ու լուրջ գործերի նախապատրաստական աշխատանք անել:
Բոլոր Ջրհոսներին չի հաջողվի հեշտությամբ գլուխ հանել աշխատանքից, իսկ գործերն ավելի դժվարությամբ կտրվեն, քան սովորաբար: Բայց համառությունը կօգնի հաջողության հասնել, իսկ ձեր մտերիմները շատ ուրախ կլինեն դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է, որն առատաձեռն կլինի նոր գաղափարների ու դրական հույզերի մասով: Կարող եք նոր գործեր ստանձնել, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես լուծել այն հարցերը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Ձեր գործողությունները սկզբում կզարմացնեն շրջապատողներին, բայց ավելի ուշ բոլորը կհասկանան, որ դուք գտել եք նպատակին տանող լավագույն ճանապարհը:
Շատ Ձկների այսօր պետք կգա օրվա առաջին կեսին ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կկարողանան իրականացնել իրենց երազանքները: Երեկոն բարենպաստ է ընտանիքի անդամների հետ շփվելու, սիրային ժամադրությունների և ընկերական հանդիպումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: