Աստղագուշակ․ հուլիսի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2711 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Երբեմն ինչ-որ բան մտածելուց հենց անմիջապես հետո ձեր նպատակից մեկ քայլի վրա կհայտնվեք: Հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցերը, որոնք երկար ժամանակ փակուղու առաջ էին կանգնեցնում ձեզ: Չի բացառվում՝ ստիպված լինեք անսպասելի ուղևորության մեկնել կամ հանդիպել մի մարդու հետ, որը վերջերս է հեռվից ժամանել: Երկու դեպքում էլ ձեզ վառ տպավորություններ ու լավ նորություններ են սպասվում: Երեկոյան աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Օգտակար կլինի դրանք մտերիմների հետ քննարկելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի տաքացեք: Այսօր հաջողության հասնելու համար պիտի իրերին փիլիսոփայորեն նայեք, անհաջող զուգադիպություններին, թյուրիմացություններին հումորով վերաբերվեք: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ և՛ տանը, և՛ աշխատավայրում: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները: Ձեր շնորհիվ կհաշտվեն այն մարդիկ, որոնք երկար ժամանակ է վիճել էին իրար հետ: Օրվա երկրորդ կեսը շատ հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Դուք շատ բաներում հաջողության կհասնեք, քանի որ ճիշտ կդնեք առաջնահերթությունները և ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Չնայած գործեր շատ կլինեն, ժամանակ կմնա և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է նախաձեռնող լինելու համար: Դուք շատերի հետ կկիսվեք ձեր գաղափարներով, հաճախ շրջապատողները կաջակցեն ձեր ամենահամարձակ ծրագրերը: Հավանական են անսովոր առաջարկներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ կամ ընկերական բնույթ կստանան: Դուք շրջապատողներին լավ կհասկանաք: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչ կա այն մարդկանց հոգում, որոնց մասին համարյա ոչինչ չգիտեք: Շատերին կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը դուր կգա: Հաճախ շրջապատողները ձեզանից օրինակ կվերցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վառ ու հագեցած օր է: Բազում նոր գաղափարներ կունենաք, ինչպես նաև գործեր կլինեն, որոնք ուշադրություն կպահանջեն: Պետք է միաժամանակ մի քանի հարց լուծեք, և ձեզ կհաջողվի սխալներ չանել, ոչինչ իրար չխառնել ու չմոռանալ: Շատ Խեցգետիններ ոգեշնչող լուրեր կամ առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա: Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Երբեմն ստիպված եք լինելու երկար բացատրել, թե ինչու եք որոշել գործել այս և ոչ թե այլ կերպ: Դա կնյարդայնացնի, բայց դուք կփորձեք վերահսկել բացասական հույզերը: Խաղաղասիրությունն ու բարյացակամությունը կօգնեն հարթել սուր անկյունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է փորձարկումներ անելու, նորը փորձելու համար: Երբեմն ձեր գաղափարները շրջապատողներին տարօրինակ կթվան: Պարտադիր չէ տարահամոզեք քննադատներին: Նրանք իրենք ամեն ինչ կհասկանան, երբ հասնեք առաջին հաջողություններին, և դա շատ շուտով տեղի կունենա: Հավանական են անսովոր հանդիպումներ: Օրինակ՝ դուք կարող եք հանդիպել մեկին, որի մասին հետաքրքիր բաներ եք լսել, որի կյանքին հեռվից հետևել եք: Չի բացառվում՝ պատահական ծանոթությունից ընկերություն կամ սիրային պատմություն սկսվի, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտը կարող է փոքրիկ տհաճություններ բերել: Աննշան պատահարները, ցավալի թյուրիմացությունները կխախտեն ձեր ծրագրերը: Մի շտապեք վշտանալ: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Արդեն կեսօրին լրիվ պարզ կդառնա, որ կյանքը հարթվում է և մեծ հաղթանակները սարերի հետևում չեն: Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա երկրորդ կեսին: Ձեր խոսքերը համոզիչ կհնչեն, ոչ ոք չի ուզենա վիճել, փոխարենը շատերը պատրաստ կլինեն միանգամից համաձայնել ձեր ցանկացած առաջարկին: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին, այլև սիրային հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հետաքրքիր կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր առաջադրանքների լուծումը, կուրախանաք ձեր կարողությունները ցույց տալու ցանկացած հնարավորության համար: Շատ նպաստավոր ժամանակ կլինի աշխատանքի տեսանկյունից: Չի բացառվում արագ մասնագիտական աճը, ձեր դիրքերն է՛լ ավելի ամուր կդառնան: Օրվա երկրորդ կեսը նույնքան լավ, բայց ավելի հանգիստ կանցնի: Այն հրաշալի կլինի հին գործերին, չլուծված հարցերին վերադառնալու համար: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք այնքան համառ կլինեք, որ կկարողանաք անհնարինին հասնել: Օգտվեք նպաստավոր պահից կարևոր նպատակին հասնելու, վաղուց մտածածն անելու համար: Օգնության կարիք հազիվ թե ունենաք: Բայց եթե ինչ-որ մեկն առաջարկի այն, մի հրաժարվեք. ընդհանուր գործից կարող է երկարատև ընկերություն սկսվել: Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հիմա դուք մտերիմներին լավ կհասկանաք, հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Կարող եք կիսվել ձեր զգացմունքներով և ապրումներով առանց վախենալու անհասկացողությունից: Որոշ Կարիճներ սիրային խոստովանություններ կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արժե շտապել: Գործերը լավ է չհետաձգեք, քանի որ օրվա սկիզբը շատ լավը կլինի և այն արժե առավելագույնս արդյունավետ օգտագործել: Այդ հատվածը միանման լավը կլինի և՛ ընթացիկ խնդիրները լուծելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Աշխատանքը ձեռքից կգա, ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, հին ու նոր ծանոթները հաճույքով կօգնեն: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ ու թուլանալ: Դուք կարող եք ձեզ փոքրիկ դադար թույլ տալ: Արժե ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շփումները շատ հաճելի կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Հուզական դաշտն այսօր սովորականից լարված կլինի, ցանկացած դատարկ բան կազդի ձեր տրամադրության վրա: Դուք հատկապես կարևոր որոշումների հարցում կշտապեք: Լավ է դրանք ընդունեք օրվա երկրորդ կեսին, քանի որ այդ հատվածում բոլոր փաստերն ու մանրուքները հաշվի առնելն ավելի հեշտ կլինի: Դուք հաճախ կվիճեք շրջապատողների հետ, բայց կաշխատեք անձերին չանցնել ու ոչ ոքի չվիրավորել: Ամենատպավորվողները ճիշտ է ձեզանից դժգոհելու առիթ կգտնեն, բայց կկարողանաք հարթել սուր անկյունները: Օգտակար կլինի ընկերների հետ զրուցելը: Նրանք կարող են հրաշալի խորհուրդներ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, պատրաստ կլինեք աշխատել դրված նպատակին հասնելու համար ու չեք վախենա դժվարություններից: Շատ Ջրհոսներ հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի և ունեցվածքի մասին: Հնարավոր են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, որոնց պիտի մեծ ժամանակ տրամադրեք: Դուք հազիվ թե բողոքեք. հաճելի կլինի մտերիմների մասին հոգ տանելն ու ինչ-որ բանով օգնելը: Երեկոյան լավ է հյուրեր ընդունեք: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, և դուք ուրախ կլինեք ձեզ հետաքրքրող բանի մասին զրուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Դուք կաշխատեք հարթել բոլոր սուր անկյունները, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Բայց դա անել ամեն անգամ չի ստացվի: Մի վշտացեք. ներդաշնակությունը կվերականգնվի, պարզապես դրա համար որոշ ժամանակ է պետք: Օգնություն մի սպասեք այնտեղ, որտեղ ինքներդ էլ ամեն ինչ կարող եք անել: Այդպես ավելի շատ բան կհասցնեք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի աշխատանքի և ուսման, հին գործերն ավարտելու և նորերը սկսելու համար: Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր չեն վախենա առաջ շարժվել, իսկ դուք այսօր նախանձելի խիզախություն կդրսևորեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|