ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2542 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է: Նոր գաղափարներ կունենաք, դուք կփորձեք չհետաձգել դրանց իրագործումը: Հաճախ պայմանները բարենպաստ կդասավորվեն հին ծրագրերը կյանքի կոչելու կամ այն գործերն ավարտին հասցնելու համար, որոնց վրա նախկինում մեծ ջանքեր եք գործադրել: Դուք ճիշտ ժամանակին համառ կլինեք, հաճախ դրա շնորհիվ կհասնեք դրված նպատակներին:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում և դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հիմա կարող եք նախաձեռնող լինել. այն տեղին կլինի: Մտերիմ մարդու հետ արժե քննարկել ապագայի ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ օր է: Այն հազիվ թե կարևոր հաղթանակներ ու թեթև հաջողություններ բերի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Կհաջողվի ուղղել անցյալում գործած սխալները, որոշ Ցուլեր կկարողանան կարգուկանոն հաստատել գործերում: Հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու և այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կունենաք, որոնց վերջին շրջանում կարոտում էիք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շատ բաների մասին զրուցելու համար: Կարող եք քննարկել ընթացիկ գործերն ու ապագայի ծրագրերը, մտածել, թե ինչպես է պետք գլուխ հանել այն խնդիրներից, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած օր է: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Շատ Երկվորյակների կհաջողվի լուծել ոչ միայն իրենց, այլև ուրիշների խնդիրները: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Դուք օգնություն կստանաք, բայց դա ավելի ուշ տեղի կունենա: Նպատակին տանող առաջին քայլերը պետք է ինքնուրույն անել:

Ամեն անգամ հարթ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, ձեզ հաճախ սխալ կհասկանան, իսկ դա կվշտացնի: Բայց լուրջ խնդիրներ չեն ծագի: Դուք կփորձեք հարթել բոլոր սուր անկյունները ու անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ մոտեցումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հուզական դաշտը բավական լարված կլինի: Հոգեկան հավասարակշռությունը պահպանել բոլոր Խեցգետիններ չի հաջողվի, բոլորը չեն կարողանա վերահսկել իրենց, կշռադատված որոշումներ ընդունել ու չտրվել պրովոկացիաներին:

Օրվա երկրորդ կեսը համեմատաբար հանգիստ կանցնի և հարմար է աշխատանքի, ուսման համար: Կհեշտանա շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Հաճախ նույնիսկ նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան, ձեզ նույնպես շատ ժամանակ պետք չի գա՝ հասկանալու համար, թե ինչ ի նկատի ունեն նրանք: Կհաջողվի հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, նույնիսկ մտերիմ մարդիկ ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Դժվար կլինի գործերում սխալներից խուսափելը. դուք արագ կհոգնեք ու հաճախ կշեղվեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերը կկարգավորվեն: Երեկոն հաճելի զրույցներ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Դուք հնարամիտ կլինեք, հաճախ անսովոր բան կառաջարկեք, և դա բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ լավ կդասավորվի, միակ բանը, որից կարող եք բողոքել, վառ տպավորությունների, հետաքրքիր իրադարձությունների պակասը կլինի: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, վերջակետ դնել այն նախագծերի վրա տարվող աշխատանքին, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնել, ոչինչ աչքաթող չանելը:

Գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք ինչ-որ մեկի հետ քննարկել: Դա անել ամեն անգամ չի հաջողվի. երբեմն նույնիսկ ամենամտերիմ մարդիկ ձեզ սխալ կհասկանան: Երբեմն բավական բարդ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, որոնց հետ նախկինում համերաշխ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք արագ կգործեք, նպատակին հասնելու ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Շատ բան ձեզ մոտ լավ կստացվի, ձեր հաջողությունները կշահեն շրջապատողների հարգանքը: Կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնցից մյուսները գլուխ չեն հանել:

Օրը հարմար է այն մարդու հետ հանդիպելու համար, որի վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Հազիվ թե ինչ-որ մեկը դիմակայի ձեր հմայքին: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն շրջապատողների թերություններն են նկատում: Երեկոն կուրախացնի սիրային անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին ուշադիր եղեք: Դա գայթակղությունների, պատրանքների ժամանակ է լինելու, որոնց մեջ խճճվելը հեշտ կլինի: Աշխատեք խելամիտ լինել, խուսափեք անհիմն լավատեսությունից: Սեփական ուժերի ու իրավիճակի ճիշտ գնահատականը կօգնի ձեզ խուսափել սխալներից:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Համարձակ ծրագրեր կառուցեք. դուք ամենայն հավանականությամբ կունենաք դրանք իրագործելու շանսը: Դժվար չի լինի աջակցություն ստանալը, եթե դրա կարիքն ունենաք: Շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ ու անօգուտ օր է: Ձեզ հաճախ չի հաջողվի կենտրոնանալ նույնիսկ այն գործերի վրա, որոնց կարևորության վրա չեք կասկածում: Շատ ժամանակ կխլեն զրույցները: Դուք շրջապատողների հետ կքննարկեք  թվացյալ կարևորություն ունեցող հարցերը կամ կվիճեք դատարկ բաների պատճառով: Արժե ավելի օգտակար զբաղմունք գտնել:

Աշխատեք զգույշ լինել, երբ ստիպված լինեք լուծել ֆինանսական հարցերը: Հիմա լավ է գնումների ու գործարքներ հարցում չշտապեք: Վտանգի մի ենթարկեք ո՛չ ուրիշների, ո՛չ էլ ձեր գումարը: Կասկածելի անձանց, արկածախնդրությունների ու ռիսկային արկածների սիրահարների հետ շփումները տհաճություններով կավարտվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է բարդ ու կարևոր գործ ստանձնելու համար: Հիմա դուք վճռական տրամադրված կլինեք ու կիմանաք, որ չեք նահանջելու, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հեշտ կլինի համախոհներ գտնելը. բոլորին պարզ կդառնա, որ շուտով հաջողության եք հասնելու և շատերը դեմ չեն լինի այն կիսել ձեզ հետ:

Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք նրանց իրական ցանկությունների մասին: Դա հնարավորություն կտա դեպի լավը փոխել ձեզ համար թանկ հարաբերությունները, ազատվել նրանից, ինչը վերջին շրջանում նյարդայնացնում էր ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Մարդիկ, որոնց հետ դեռ վերջերս հրաշալի լեզու էիք գտնում, այսօր ձեզ սխալ կհասկանան, ինչ-որ բանում կկասկածեն կամ կմեղադրեն ձեզ: Հիշեք, որ ամեն ինչից կարող եք գլուխ հանել, եթե հանգստություն պահպանեք, պրովոկացիաներին չտրվեք ու տաք գլխով չգործեք:

Ցանկացած կարևոր հարց լավ է քննարկել օրվա երկրորդ կեսին: Կարգապահություն, կենտրոնացվածություն պահանջող լուրջ գործերն էլ տեղափոխեք օրվա այդ հատվածի համար: Այն հարմար է և ուսման համար. դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է ինչ-որ մեկի հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Հիմա ձեզ համար օգտակար կլինի կողքից հայացքը. դուք կտեսնեք ձեր մտահղացումների թույլ կողմերը, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Չի բացառվում՝ լրիվ նոր գաղափարներ ունենաք, որոնց իրագործմանը կարող եք հենց նույն պահին անցնել:

Տանը հավանական են ոչ մեծ տարաձայնություններ, որոնք հաճախ կապված կլինեն գումարի կամ կենցաղային հարցերի հետ: Բայց լուրջ կոնֆլիկտից կկարողանաք խուսափել, ձեզ նրբանկատ կպահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2542 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3